Ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Ուիլ Սմիթը մասնակցել է «Pod Save America» պոդքասթին եւ պատմել, որ մտածել է քաղաքական կարիերայի մասին։ Նրա հետ խոսակցության ձայնագրությունը հրապարակվել է Crooked Media կայքում։
Արտիստը ենթադրել է, որ մոտակա ապագայում կհավակնի քաղաքական որեւէ պաշտոնի։ «Ես լավատեսորեն եմ տրամադրված ու հավատում եմ, որ մարդկանց միջեւ կարող է ըմբռնում եւ ներդաշնակություն լինել։ Ես, անպայման, իմ ներդրումը կունենամ դրանում, անկախ նրանից՝ կշարունակեմ զբաղվել դերասանական գործունեությամբ, թե ինչ-որ պահի քաղաքական ասպարեզ դուրս կգամ»,- նշել է Սմիթը։ Ընդ որում, նա չի հստակեցրել, թե երբ է ծրագրում փոխել գործունեությունը։
«Սեւազգեստ մարդիկ» ֆիլմի աստղն առաջին անգամ չէ հայտարարում իր քաղաքական հավակնությունների մասին։ Հինգ տարի առաջ արտիստը CBS-ի հետ զրույցում նշել է, որ հնարավոր է, առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում։ «Եթե մարդիկ շարունակեն ասել այս բոլոր խելահեղ բաները, որոնք վերջին շրջանում ասում են նորություններում պատերի ու մուսուլմանների մասին, նրանք ինձ կստիպեն քաղաքականություն մտնել»,- նշել է Սմիթը։
Նախորդ տարի դերասանն աջակցել է ԱՄՆ-ում ռասիզմի դեմ բողոքներին։ Նա նաեւ հիացել է ժամանակակից սերնդով, որը միավորվել է այդ խնդրի լուծման համար։ Նրա կարծիքով՝ որքան հանգիստ են նրանք իրենց դրսեւորում բողոքների ընթացքում, այնքան տեսանելի են դառնում նրանց թերությունները, ովքեր ճնշում են նրանց։
Լուսանկարը՝ Facebook
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով