Դատելով բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հրապարակումներից՝ նա մեկնել է Դոմինիկյան Հանրապետություն, ուր այժմ «Shotgun Wedding» նոր ֆիլմի վրա աշխատում է Ջենիֆեր Լոպեսը։ Ռոդրիգեսը Instagram-ում կարճ հոլովակ է հրապարակել, որում ցուցադրել է դեպի օվկիանոս նայող տունը։ «Ուրախ երկուշաբթի։ Նոր շաբաթ։ Նոր օր։ Առաջ։ Վերեւ»,- հրապարակումը մակագրել է Ալեքսը՝ նշելով նաեւ Ջենիֆեր Լոպեսի էջը, թեեւ երգչուհին հոլովակում չի երեւում։

Ջենիֆեր Լոպեսի եւ Ալեքսի Ռոդրիգեսի բաժանման մասին լուրը շոկի է ենթարկել հանրությանը։ Կարճ ժամանակ անց ասեկոսեները հերքվել են. զույգը համատեղ հայտարարություն է արել, որում ասվում է, որ նրանք աշխատում են հարաբերությունների վրա։ Եվ թվում է՝ Ալեքսը պատրաստ է իր խոսքերն ապացուցել խոսքերով։
Զույգին մոտ կանգնած աղբյուրը E! News-ին հայտնել է, որ Ջեյ Լոյի եւ Ալեքսի համար դժվար է եղել բաժանված լինել, մինչ դերասանուհին նկարահանվել է երկրից դուրս։ Նրանք դեռ նման իրավիճակում չեն եղել, եւ դա նրանց հարաբերությունների համար բարդ է եղել, պարզաբանել է ինսայդերը։

Մարտի 12-ին տեղեկություն է հայտնվել, որ Ալեքս Ռոդրիգեսն ու Ջեnիֆեր Լոպեսը չեղարկել են նշանադրությունը Ալեքսի եւ իրապատում-շոուի աստղ Մեդիսոն Լեքրոյի սիրավեպի մասին լուրերից հետո։ Ալեքսին մոտ կանգնած աղբյուրը Е! News-ին հայտնել է, որ Ալեքսը երբեք նրա հետ չի հանդիպել։ Մեդիսոնը եւս նախորդ ամիս հայտարարել է, որ իրենք երբեք չեն հանդիպել։
Հաջորդ օրը Լոպեսն ու Ռոդրիգեսը հերքել են լուրերը, թե բաժանվել են։ Այդ օրը հարցին՝ արդյոք ազատ է, Ալեքսը բացասական պատասխան է տվել։ «Նրանք փորձում են հարթել ամեն ինչ։ Նա առհասարակ չի ցանկանում բաժանվել եւ բազմաթիվ խոստումներ է տվել՝ փորձելու համար պահել Լոպեսին։ Նա մեկնել է՝ դերասանուհու հետ լինելու համար եւ ասելու, թե որքան լուրջ է։ Նրանք չգիտեն, թե ինչ տեղի կունենա հետո»,- ինսայդերը մեկնաբանել է զույգի հարաբերությունները։ Նրա խոսքով՝ Ջենիֆերը բարեհաճորեն է տրամադրված սիրելիի հանդեպ, սակայն այս պահին ձգտում է կենտրոնոնալ աշխատանքի վրա։

Ջեյ Լոն եւ Ալեքսը սկսել են հանդիպել 2017թ․-ին, իսկ 2019թ․-ին Ռոդրիգեսը սիրելիին առաջարկություն է արել։ Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով նրանք ստիպված են եղել հետաձգել հարսանիքը։ Վերջերս Լոպեսը հայտարարել է, որ չի շտապում ամուսնանալ։ Ջենիֆերը երկու երեխա ունի, որոնք լույս աշխարհ են եկել նախկին ամուսնու՝ Մարկ Էնթոնիի հետ հարաբերությունների ընթացքում՝ 12-ամյա երկվորյակներ Էմման եւ Մաքսը։ Ալեքս Ռոդրիգեստը երկու դուստր ունի՝ Նատաշան եւ Էլան, որոնց մայրը Սինտիա Սկերթիսն է Չորս երեխաները հաճախ են հայտնվում ընտանեկան լուսանկարներում ու հասցրել են լեզու գտնել։


Լուսանկարները՝ Facebook
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ