Դատելով բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հրապարակումներից՝ նա մեկնել է Դոմինիկյան Հանրապետություն, ուր այժմ «Shotgun Wedding» նոր ֆիլմի վրա աշխատում է Ջենիֆեր Լոպեսը։ Ռոդրիգեսը Instagram-ում կարճ հոլովակ է հրապարակել, որում ցուցադրել է դեպի օվկիանոս նայող տունը։ «Ուրախ երկուշաբթի։ Նոր շաբաթ։ Նոր օր։ Առաջ։ Վերեւ»,- հրապարակումը մակագրել է Ալեքսը՝ նշելով նաեւ Ջենիֆեր Լոպեսի էջը, թեեւ երգչուհին հոլովակում չի երեւում։
Ջենիֆեր Լոպեսի եւ Ալեքսի Ռոդրիգեսի բաժանման մասին լուրը շոկի է ենթարկել հանրությանը։ Կարճ ժամանակ անց ասեկոսեները հերքվել են. զույգը համատեղ հայտարարություն է արել, որում ասվում է, որ նրանք աշխատում են հարաբերությունների վրա։ Եվ թվում է՝ Ալեքսը պատրաստ է իր խոսքերն ապացուցել խոսքերով։
Զույգին մոտ կանգնած աղբյուրը E! News-ին հայտնել է, որ Ջեյ Լոյի եւ Ալեքսի համար դժվար է եղել բաժանված լինել, մինչ դերասանուհին նկարահանվել է երկրից դուրս։ Նրանք դեռ նման իրավիճակում չեն եղել, եւ դա նրանց հարաբերությունների համար բարդ է եղել, պարզաբանել է ինսայդերը։
Մարտի 12-ին տեղեկություն է հայտնվել, որ Ալեքս Ռոդրիգեսն ու Ջեnիֆեր Լոպեսը չեղարկել են նշանադրությունը Ալեքսի եւ իրապատում-շոուի աստղ Մեդիսոն Լեքրոյի սիրավեպի մասին լուրերից հետո։ Ալեքսին մոտ կանգնած աղբյուրը Е! News-ին հայտնել է, որ Ալեքսը երբեք նրա հետ չի հանդիպել։ Մեդիսոնը եւս նախորդ ամիս հայտարարել է, որ իրենք երբեք չեն հանդիպել։
Հաջորդ օրը Լոպեսն ու Ռոդրիգեսը հերքել են լուրերը, թե բաժանվել են։ Այդ օրը հարցին՝ արդյոք ազատ է, Ալեքսը բացասական պատասխան է տվել։ «Նրանք փորձում են հարթել ամեն ինչ։ Նա առհասարակ չի ցանկանում բաժանվել եւ բազմաթիվ խոստումներ է տվել՝ փորձելու համար պահել Լոպեսին։ Նա մեկնել է՝ դերասանուհու հետ լինելու համար եւ ասելու, թե որքան լուրջ է։ Նրանք չգիտեն, թե ինչ տեղի կունենա հետո»,- ինսայդերը մեկնաբանել է զույգի հարաբերությունները։ Նրա խոսքով՝ Ջենիֆերը բարեհաճորեն է տրամադրված սիրելիի հանդեպ, սակայն այս պահին ձգտում է կենտրոնոնալ աշխատանքի վրա։
Ջեյ Լոն եւ Ալեքսը սկսել են հանդիպել 2017թ․-ին, իսկ 2019թ․-ին Ռոդրիգեսը սիրելիին առաջարկություն է արել։ Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով նրանք ստիպված են եղել հետաձգել հարսանիքը։ Վերջերս Լոպեսը հայտարարել է, որ չի շտապում ամուսնանալ։ Ջենիֆերը երկու երեխա ունի, որոնք լույս աշխարհ են եկել նախկին ամուսնու՝ Մարկ Էնթոնիի հետ հարաբերությունների ընթացքում՝ 12-ամյա երկվորյակներ Էմման եւ Մաքսը։ Ալեքս Ռոդրիգեստը երկու դուստր ունի՝ Նատաշան եւ Էլան, որոնց մայրը Սինտիա Սկերթիսն է Չորս երեխաները հաճախ են հայտնվում ընտանեկան լուսանկարներում ու հասցրել են լեզու գտնել։
Լուսանկարները՝ Facebook
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:22, 19 օգոստոսի
Հրապարակվել է «Ճակատագրի հեգնանքը» ֆիլմի հոլիվուդյան ռիմեյքի առաջին թրեյլերը11:52, 19 օգոստոսի
«Ինչ լավ կլիներ մարդիկ շների չափ բարի լինեին»․ Արմեն Պետրոսյան11:31, 19 օգոստոսի
«Սիրու՞մ եք լավաշն այնպես, ինչպես ես եմ այն սիրում»․ Ժաննա Լեւինան իր միկրոբլոգում ակտիվորեն պատմում է Հայաստանի մասին10:47, 19 օգոստոսի
«Երբ ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, կյանքը կդադարի անարդար թվալ...»․ Քրիստինա Կարապետյան10:12, 19 օգոստոսի
Բրեդ Փիթը ստիպված է 20,5 մլն դոլար վճարել իր կառուցած տների բնակիչներին09:00, 19 օգոստոսի
ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ19:23, 18 օգոստոսի
«Իմ նոր երգի տեսահոլովակի պրեմիերան կհետաձգվի՝ ստեղծված իրավիճակից ելնելով»․ Սարո Գեւորգյան18:10, 18 օգոստոսի
«Շենք է պայթել, մարդ ա մահացել, երեխա, կին, այ սալյուտ անողներ...»․ Լիլիթ Մուրադյան13:21, 18 օգոստոսի
Արամ MP3-ի հերթական համերգը եւս հետաձգվել է12:25, 18 օգոստոսի
«Հիմա ավելի շատ սիրեք իրար, գուցե սա վերջն է...»․ Հրաչ Մուրադյան11:24, 18 օգոստոսի
«Մարդիկ սառել են․․․ իրենց շրջանակներից այն կողմ, կարծես, ոչինչ չտեսնեն»․ Իրինա Թովմասյան10:06, 18 օգոստոսի
«Իսկ Աղավնոյում էլի տուն վառեցին․․․ իսկ Երեւանում ինչ-որ մեկն էլի հրավառություն էր անում․․․ սգի օր»․ Նազենի Հովհաննիսյան