Ագատան աշխատում է ռւոսական Առաջին ալիքի «Մանկական ձայնը» նախագծում, այդ իսկ պատճառով հեռուստատեսության որոշ գործընկերներ տեղյակ են նրա անձնական կյանքում տեղի ունեցող փոփոխություններից։ Հաղորդավար Ալեքսեյ Շարանինը պնդում է, որ Մուցենիեցեն հարուստ երկրպագու ունի։
«Նա հայտնի օլիգարխ է։ Վերջերս Ագատային 10 մլն ռուբլի արժողությամբ «Մայբախ» է նվիրել։ Նրա կողմից նկատվում են անկեղծ զգացմունքներ, ինչն առաջացնում է Ագատայի գործընկերների նախանձը։ Նա վառ աղջիկ է, Պավելի հետ ամուսնալուծությունից հետո կարիերան աճում է: Նա հեշտությամբ կարող էր գնել այդ մեքենան, վաստակում է բավականաչափ, բայց այստեղ սիրելին նրանից առաջ է անցել», - պատմել է Շարանինը։
Ագատան այդ լուրին հումորով է արձագանքել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ համացանցում մի շարք սադրիչ լուսանկարների հայտնվելուց հետո Մուցենիեցեին ռեժիսոր Կլիմ Շիպենկոյի հետ սիրավեպ էին վերագրում: Դերասանուհին հանդուրժել է մի քանի օր, իսկ հետո հրապարակավ հայտարարել, որ երբեք չէր հանդիպի ամուսնացած տղամարդու հետ։
«Սկզբում կատակում էի այդ թեմայով, բայց այդ հիմարության մասշտաբներն այնպիսին են, որ նույնիսկ ընկերներն են սկսում հավատալ․․․ Բոլոր լուսանկարներում եւ տեսանյութերում Կլիմ Շիպենկոն չէ: Ես ընկերություն եմ անում իրենց ընտանիքի հետ, սիրում եմ եւ Սոնյային, եւ Կլիմին։ Պաշտում եմ նրանց արվեստը եւ հույս ունեմ, որ մի օր մեզ կապելու են մասնագիտական հարաբերությունները», - բացատրել է Ագատան։
Մուցենիեցեն այժմ YouTube-ում երկու շոու է վարում, ինչպես նաեւ կրկին վերադարձել է մեծ կինո: Երբ նա զբաղված է տեսանկարահանմամբ, երեխաները մնում են հոր՝ Պավել Պրիլուչնիի մոտ։ Որոշ ժամանակ անց նրանց հաջողվել է նորմալ շփում հաստատել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը