Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջենները, առաջին անգամ մեկնաբանել է դստեր ու ռեփեր Քանյե Ուեսթի բաժանումը։ Ջենների համար կարեւորն այն է, որ թոռներն, ինչպես նաեւ նախկին սիրահարները երջանիկ լինեն։
Արդեն ավելի քան կես տարի է՝ մամուլում չեն հանդարտվում Քանյե Ուեսթի եւ Քիմ Քարդաշյանի բաժանության մասին լուրերը։ Անկախ նրանից, որ հոլիվուդյան զույգի հարաբերություններում վաղուց տարաձայնություններ կան, Քարդաշյանն ամուսնությունը պաշտոնապես լուծելու համար դիմել է միայն մեկ ամիս առաջ՝ վեց տարվա ամուսնությունից հետո։ Առաջինը լռությունը խախտել է հենց Քիմը՝ հայտարարելով, որ 2020-ն, իսկապես բարդ էր, իսկ այժմ խոսել է նաեւ նրա մայրը՝ Քրիս Ջենները։
«Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի աստղը վսհատեցրել է, որ ամուսնալուծության ընթացքը ծանր է վերապրում իրենց ամբողջ ընտանիքը։ Նա նշել է, որ իր համար՝ որպես մայր ու տատիկ, կարեւորը չորս թոռների, դստեր ու նախկին փեսայի երջանկությունն է։
«Ես կարծում եմ, որ նման իրավիճակը բոլորի համար բարդ կլինի։ Բացի այդ՝ նրանք ընդհանուր երեխաներ ունեն։ Մեր ընտանիքում հիանալի է այն, որ մենք միմյանց շատ ենք սիրում եւ աջակցում ենք։ Այդ պատճառով ամենն, ինչ ես ուզում եմ, երկուսի եւ երեխաների երջանկությունն է»,- ասել է Քրիս Ջենները։
Նա ցանկանում է, որ իրենց ընտանիքում տիրեն սերն ու շնորհակալությունը միմյանց հանդեպ։ Միայն թե, թվում է՝ բոլոր վեճերն ու կոնֆլիկտները հանրությունը շուտով կտեսնի «Քարդաշյանների ընտանիք» հեռուստաշոուի եզրափակիչ եթերաշրջանում։ Քրիս Ջենները մանրամասները չի բացահայտել ու հայտարարել է, որ չգիտեի՝ արդյոք Քիմի ու Քանյեի ամուսնալուծությունն իրապատում-շոուի նոր էպիզոդի գլխավոր թեման կդառնա, թե ոչ։ Սակայն նա վստահ է, որ դուստրը կնախընտրի անձնական դրաման կադրի հետետում թողնել։
«Քիմը ցանկանում էր այդ ամենը լուծել իր ընտանիքի հետ։ Երբ նա զգա, ես վստահ եմ, կասի այն, ինչ հարկավոր է»,- նշել է Ջենները։
Ի դեպ, Քրիս Ջենների եւ Քանյե Ուեսթի հարաբերություններն իդեալական չեն եղել։ Երբ ռեփերը հայտարարել է, որ վագ դստերով՝ Նորթով, հղիության ընթացքում Քարդաշյանը մտածել է հղիությունն արհեստականորեն ընդհատելու մասին, կինն ու զոքանչը հրաժարվել են շփվել նրա հետ։ Այդ ժամանակ ռեփերը հայտարարել է, որ երկու տարի Քիմ Քարդայանից ապահարզան է պահանջում։
Լուսանկարները՝ Facebook
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում