«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Ուշադիր եղիր, թե ում հետ ես մրցում»․ ինչու են վիճել դիզայներ Ալեքսանդր Հարությունովն ու դերասանուհի Դարյա Մորոզը

14:54, 25 մարտի

Դերասանուհի Դարյա Մորոզը ոճային կերպար ընտրելիս հաճախ էր դիմում դիզայներ Ալեքսանդր Հարությունովի օգնությանը։ Մորոզը հաճախ էր ֆոտոշարքերին մասնակցում հենց կուտուրյեի կերպարներով ու հագուստներից մեկը ներկայացրել է Հարությունովի ցուցադրությանը։

Սակայն շփման ընթացքում ինչ-որ բան այնպես չի եղել․ մի քանի շաբաթ առաջ Հարությունովն իր էջում զայրույթի ալիք էր բարձրացրել․ իբրեւ Դարյան իր հագուստով լուսանկար է հրապարակել, սակայն հիշատակում այդպես էլ չի եղել։

Դիզայները հրապարակել է նամակագրության սքրիշոթը, որում ոճաբանը Հարությունովից հագուստ է խնդրում՝ Դարյայի համար ֆոտոշարք անցկացնելու համար։ Մենեջերը պնդում է, որ լուսանկարները տեղադրվելու են բացառապես դերասանուհու բլոգում, կոմերցիոն շահույթ չի նախատեսվում։ Ալեքսանդրի ներկայացուցիչը համաձայնել է այդ պայմանին։ Արդյունքում Մորոզը նոր հավաքածուի հագուստով հայտնվել է կոսմետիկայի ապրանքանիշի էջում՝ բյութի ապրանքների գովադում։ Զայրացած Հարությունովը հրապարակում է արել։

«Ինչ տեսք ունի սովորական գովազդային նկարահանումը։ «No name» իրեր, որոնք կարելի է գտել որտեղ ասես։ Այդպես է բոլորի մոտ, սակայն իմ իրերը, որոնք չես շփոթի ոչնչի հետ, օգտագործել են սեփական գովազդային նպատակներով։ Իսկ ոճաբանը վերցրել է դրանք՝ մենեջերին խաբելով, որ լուսանկարները օգտագործվելու են միայն Դաշայի սոցիալական ցանցերի համար»,- ապրանքանիշին մեղադրել է Հարությունովը։

Երկրպագուները վստահ էին, որ Մորոզը հանդես կգա ի պաշտպանություն ընկերոջ․ դիզայներն ընկերությանը խնդրել է ջնջել լուսանկարները, որոնց համար առանց թույլտվության օգտագործվել են իր կերպարները։ Սակայն ոչ ապրանքանիշի ներկայացուցիչները, ոչ  դերասանուհին չեն արձագանքել իրավիճակին։ Հակառակը, Մորոզի հետեւորդները կրկին սոցիալական ցացնում դիտել են հին լուսանկարները, որոնց հետեւանքով սկանդալ է բարձրացել։

Այս անգամ դիզայները որոշել է իրավիճակն անուշադրության չմատնել ու դիմել է անձամբ դերասանուհուն։ «Դարյա, սա կատա՞կ է։ Թե դուք պարզապես որոշել եք թքած ունենալ ապրանքանիշի վրա։ Եթե այո, ապա նման քայլը ձեզ պատիվ չի բերում»,- գրել է նա։ Դերասանուհու արձագանքը փորձել են լսել նաեւ հետեւորդները, որոնք լուսանկարի մեկնաբանություններում նրան հարց են ուղղել, թե որն է կոնֆլիկտի պատճառը։

«Ներողություն, ես տեղյակ չեմ»,- նշել է նա։ «Այդ դեպքում ներողություն խնդրիր։ Քեզ աստղի նման պահելուց առաջ ուշադիր եղիր, թե ում հետ ես մրցում»,- զայրացել է Հարությունովը։

Ալեքսանդրի հետեւորդները հայտնել են, որ դերասանուհին իրենց էջն արգելափակել է այն պատճառով, որ իրենք փորձել են պատասխան ստանալ։ Ու թեւ Դարյան մոդելյերին անձամբ ոչինչ չի պատասխանել, վերջինս նրա լռությունը գնահատել է որպես հարգանքի բացակայություն։

Ալեքսանդր Հարությունովը հայտնի դիզայներ է, որը ծնվել է Թբիլիսում։ Հայտնիության նրա ճանապարհը հեշտ չի եղել, սակայն թռիչքների ու անկումների շարքն, ամեն դեպքում, վարձատրվել է նվիրված լսարանով։

 

Լուսանկարները՝ Instagram


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել