Հայտնի էստրադային հայ երգչուհի Էռնա Յուզբաշյանը լրագրողներին պատմել է Հայրենիք վերադառնալու հետ կապված զգացողությունները, ինչպես նաեւ սեպտեմբերի 28-ին կայանալիք իր համերգից ակնկալիքները:
Երգչուհին, ով այժմ մշտապես բնակվում է ԱՄՆ-ում, այս օրերին Երեւանում է: Այստեղ նա հանդես է գալու համերգով Music Week in Yerevan փառատոնի շրջանակում:
«Ես Հայրենիքում եմ: Էլ ինչպիսի՞ զգացողություններ պետք է ունենամ: Ես ծնվել եմ այս քաղաքում: Սա իմ քաղաքն է: Սա իմ երկիրն է, իմ քաղաքը, ես խոսում եմ իմ լեզվով, վերջ ի վերջո, ես հայ եմ: Դուք այդ չեք հասկանա: Դուք երբեք Բաքվում չեք ապրել, իսկ ես ապրել եմ… Որքան հպարտ էի ու երջանիկ, որ հայերով եմ շրջապատված»,- ասաց երգչուհին: Առաջիկա համերգը նա գնահատեց բեմում իր առաջին ելույթին համարժեք:
«Այս անգամ ծրագիրն ընտրանի է լինելու, այսինքն՝ կլինեն իմ երգացանկի գոհարները: Վերջ ի վերջո, համերգին կհնչեն Ռոբերտ Ամիրխանյանի երգերը` իմ ամենասիրելիները, որոնց առաջին կատարողը ես եմ եղել: Ի միջի այլոց, նրա երգերից մեկը ես առաջին անգամ ներկայացրեցի հայ հանդիսատեսին: Դա Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում էր, Ցվետաեւայի բանաստեղծության հիման վրա գրված Մոնոլոգն էր`«Мой милый, что тебе я сделала» իր ստեղծագործական երեկոյի ժամանակ: Դա, կարծես, վերադարձ լինի դեպի 1981 թվականը` գրեթե 34 տարի հետ»,- նշեց Էռնա Յուզբաշյանը:
Երգչուհին խոստովանեց նաեւ, որ այժմ արդեն Հայրենիք վերադառնալու ուղղությամբ համարձակ քայլեր կատարելու համար «արդեն այն տարիքում չէ»:
«Մենք մեծանում ենք, ապրում օտար երկրում, օվկիանոսից այն կողմ, եւ այսպես անցնում է կյանքն առանց քեզ, քո Երեւանում: Ես արդեն այն տարիքում չեմ, որպեսզի համարձակ քայլեր անեմ… Համարձակ քայլը պետք է կատարի այն անձնավորությունը, ով կասի ինձ. «Վե՛րջ: Դու պետք է վեր կենաս եւ վերադառնաս Հայրենիք»:
Էռնա Յուզբաշյանը ծնվել է 1958 թվականին, Երեւանում, սակայն մինչեւ 20 տարեկանն ապրել է Բաքվում, ուր տեղափոխվել էր հոր հետ: Այնուհետեւ երգչուհին նորից փոխադրվել է Երեւան: Բեմում առաջին քայլերը նա արել է 16 տարեկանում` որպես «Գայա» Պետական ջազային կվարտետի մենակատար: Ռոբերտ Ամիրխանյանի հետ համագործակցության շնորհիվ երգչուհին ելույթ է ունենում Դնեպրոպետրովսկում կազմակերպվող Սովետական երգի երիտասարդ կատարողների մրցույթում:
1982 թվականին ԽՍՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանը երգչուհուն հրավիրում է Հայաստանի պետական ջազային նվագախմբում աշխատելու: 1994 թվականին երգչուհին տեղափոխվում է ԱՄՆ, բայց մինչ օրս պարբերաբար այցելում է Հայրենիք:
Տեքստը` Լիլիթ Պետրոսյանի
Լուսանկարները` Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:24, 2 սեպտեմբերի
Միշլենյան աստղեր ունեցող ռեստորանների հարուստ հյուրերը զանգվածաբար գողանում են դանակներ, մոմեր և զուգարանի թղթերի բռնակներ19:25, 2 սեպտեմբերի
Հուանգի էֆեկտը. Ու՞մ հետ է Nvidia-ի գործադիր տնօրենը ճաշում, և ինչու են բաժնետոմսերը կտրուկ աճում հաջորդ օրը16:55, 2 սեպտեմբերի
Միջնադարյան գոբելենը՝ ֆալոսների առատությամբ, թաքցնում է սեքս–սկանդալը, որը կարող է վերաշարադրել եվրոպական պատմությունը16:16, 2 սեպտեմբերի
Հանթեր Բայդենը հայտարարել է, որ «48%–ով նույնասեռական է»15:23, 2 սեպտեմբերի
Հնագետները «լիովին վստահ» են, որ գտել են կորուսյալ քաղաքը, որտեղ Հիսուսը հրաշքներ է գործել14:33, 2 սեպտեմբերի
Karl Lagerfeld–ի նոր գովազդային արշավի կուլիսներում. Փերիս Հիլթոնը և նրա չիխուահուան՝ «այկոնիկ արքայադուստր» մականունով14:15, 2 սեպտեմբերի

13:40, 2 սեպտեմբերի
Մեղրիում կանցկացվի աննախադեպ «ՏԱՐԱԶֆեստ»13:29, 2 սեպտեմբերի
Հին վիրավորանքները չեն մոռացվել. Ինչպես է թագավորական ընտանիքը արձագանքում Սասեքսների ժամանմանը12:38, 2 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը 50 000 դոլար է նվիրաբերել ԱՄՆ-Մեքսիկա սահմանի ընտանիքներին12:21, 2 սեպտեմբերի
Մադոննան անճանաչելի է. 68-ամյա փոփ թագուհին ապշեցրել է երկրպագուներին իր «երիտասարդ» դեմքով11:41, 2 սեպտեմբերի
Շերը պատերազմ է հայտարարել հարսին. երգչուհին նրան մեղադրել է որդու փողերի վրա աչք տնկելու մեջ