NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հանրահայտ տարբեր ֆիլմերի մասին։ Այսօր խոսքը Բրայան դե Պալմաիի՝ «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի մասին է (1996թ.)։ Եվ այսպես.
1. Ֆիլմը համանուն սերիալի ռեմեյքն է։
2. Սա առաջին ֆիլմն է, որը ցուցադրվել է ԱՄՆ-ի ավելի քան 3000 կինոթատրոններում։
3. Ջորջ Քլունին, Բրյուս Ուիլիսը, Ջոն Տրավոլտան, Նիկոլաս Քեյջը, Ռալֆ Ֆայնսը եւ Մել Գիբսոնը դիտարկվել են Իթան Հանթի դերի համար, սակայն դերը բաժին է հասել Թոմ Քրուզին:
4. Paramount Pictures-ը տիրապետում էր հեռուստասերիալի իրավունքներին և տարիներ շարունակ փորձում էր դրա հիման վրա նկարահանել ֆիլմ, բայց թե ինչպես՝ չէր պատկերացնում մինչ այն պահը, երբ հայտնվեց Թոմ Քրուզը, ով երիտասարդ տարիներից սերիալի երկրպագու էր և կարծում էր, որ դա լավ գաղափար կլինի ֆիլմի համար:
5. Այն հայտնի դրվագի նկարահանումների ընթացքում, որտեղ Թոմ Քրուզը ընկնում է առաստաղից եւ գտնվում է գետնից մի քանի սանտիմետր բարձրության վրա, Քրուզի գլուխը շարունակում էր դիպչել հատակին, և ահա նրա մտքով անցավ հավասարակշռություն պահելու համար մետաղադրամներ դնել կոշիկների մեջ:
6. Սա ոչ միայն միակ ֆիլմն է ֆրանշիզայում, որտեղ Իթան Հանթը ատրճանակից չի կրակում, այլեւ միակն է, որտեղ ընդհանրապես կրակոցներ չկան:
7. Անհետացող-հայտնվող սկավառակի հնարքը, որը Իթան Հանթը գործում է Ֆրանց Կրիգերին խաբելու համար, Քրուզի ձեռքի ճարպկության արդյունք է:
8. Բրայան դե Պալման Թոմ Քրուզին համոզել է նկարահանել ֆիլմի առաջին ակտը Պրահայում՝ մի քաղաքում, որն այն ժամանակ մարդիկ հազվադեպ էին տեսել հոլիվուդյան ֆիլմերում։
9. Paramount Pictures-ը ցանկանում էր ֆիլմի բյուջեն պահպանել 40- 50 միլիոն դոլարի սահմաններում, սակայն Թոմ Քրուզը ցանկանում էր «մեծ, տպավորիչ մարտաֆիլմ», որը բյուջեն հասցրեց ութսուն միլիոն դոլարի:
10. Շատ հնարքներ Թոմ Քրուզը կատարում է ինքնուրույն։
11. Ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 457 մլն դոլար։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)