Ամերիկացի ռեժիսոր Ջորջ Վուլֆի «Մա Ռեյնի. բլյուզի մայրը» ֆիլմը Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) կինոմրցանակաբաշխության դափնեկիրների անունների հայտարարաման առաջին օրը երկու մրցանակի է արժանացել։ Կենսագրական ժապավենը, որը պատմում է ամերիկացի երգչուհի Մա Ռեյնիի (1886-1939) ճակատագրի մասին, մրցանակ է ստացել կոստյումների լավագույն դիզայնի, ինչպես նաեւ լավագույն գրիմի ու սանրվածքների համար։
Դեւիդ Ֆինչերի «Մանկ» սեւ-սպիտակ ժապավենը մրցանակ է ստացել գեղարվեստական դիզայնի համար, Սառա Գավրոնի բրիտանական «Ռոքս» ֆիլմը՝ լավագույն քասթինգի համար։ Դարիուս Մարդերի «Մետաղի ձայնը» երաժշտական դրաման մրցանակ է ստացել լավագույն ձայնի, իսկ Քրիստոֆեր Նոլանի «Փաստարկ» ֆանտաստիկ մարտաֆիլմը հաղթող է դարձել հատուկ վիզուալ էֆեկտների համար։
Հայտարարվել են նաեւ լավագույն բրիտանական կարճամետրաժ ֆիլմը («Նվեր») եւ լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ «Բուն եւ կատուն»։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցանակաբաշխության 74-րդ արարողությունը երկու օր է անցկացվում առցանց ձեւաչափով։ Վերջին պահին մասնակցությունից հրաժարվել է ակադեմիայի նախագահ արքայազն Ուիլյամը։ Պատճառը նրա պապիկի՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպի մահն է։ Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը կյանքից հեռացել է ապրիլի 9-ին 99 տարեկանում։
Աղբյուրը՝ ՏԱՍՍ
Լուսանկարները՝ Getty Images, David Lee/Netflix
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը