1. Մոռացեք մի փոքր ձեր սմարթֆոնի մասին
Դրա փոխարեն օրագիր ունեցեք, որտեղ առավոտից կգրառեք ձեր բոլոր երազանքները, նպատակներն ու ամբիցիաները։ Քնած ժամանակ կամ արթնանալիս ձեր միտքը «փայլատակե՞ց»։ Գրառեք դրանք ձեր օրագրում։ Դրեք այդ օրագիրը մահճակալի մոտ եւ կարդացեք ամեն առավոտ։ Դա հզոր պրակտիկա է, որը ձեր ուղեղին հզոր դրական լիցքեր կհաղորդի, կանհատենան տագնապալի փնտրտուքներն ու զգացումները, որոնցում մենք ինքերս էլ մասնակիորեն մեղավոր ենք։ Ձեր խնդիրների ու պարտականությունների մասին մտածելը շատ ավելի դյուրին կլինի, եթե օրը սկսեք դրական մտքերից։
2. Մեդիտացիա
Մեդիտացիոն պրակտիկան աշխարհի շատ երկրներում ակնհայտ դրական երեւույթ է։ Գիտական հետազոտությունները վկայում են, որ մեդիտացիայի արդյունքում մեր միտքը դառնում է ավելի դրական, արտադրողական եւ ուշադիր։ Հակառակ տարածված կարծիքի՝ մեդիտացիոն սեանսների ժամանակ պետք չէ նստել 30-60 րոպե։ Շնչառության վերահսկողությունը՝ խորը շնչելն ու արտաշնչելը, ինչպես նաեւ մի շարք ֆիզիկական հաղորդիչներ կարող են օգտակար լինել 5, 10, 15 րոպեում։ Երբ մարդու համար այդ պրակտիկան սովորական է դառնում, նա սկսում է հասկանալ դրա բազմաթիվ առավելությունները։ Եւ, այդպիսով, մեդիտացիան դառնում է առավոտյան «պարգեւ»։
3. Տեսողականացման պրակտիկա
Այնպիսի մեդիտացիոն պրակտիկա, ինչպիսին տեսողականացումն է, հանգեցնում է մարդկային մի շարք դրական որակների։ Տեսողականությունը որեւէ բանի մտավոր պատկերի ձեւավորումն է, մեր դեպքում` այն նոր օրվա կատարյալ ընկալումն է: Օրինակ` մինչ աշխատանքի գնալը, դուք մտավոր կերպով պատկերացնում եք ձեր երթուղին, շփումը, գործերը, որոնք դուք պետք է անեք` պատկերացնելով, թե այդ ընթացքում ինչ եք զգում: Այդ պրակտիկան գործող միջոց է, որպեսզի ուժ ունենաք այն բանի համար, ինչ ձեզանից պահանջում է շրջապատը` դրական իմաստով:
4. Տաք ըմպելիքի օգտագործման ծիսակարգը
Սա չորրորդ սովորությունն է, որն ուղղված է մեր օրգանիզմի հագեցվածության զգացողությանն ու ուշադրության կենտրոնացմանը: Այնքան էլ կարեւոր չէ, թե ինչպիսի ըմպելիք եք օգտագործում` չնայած դա կարող է լավ հնարավորություն լինել, որպեսզի սուրճը փոխարինեք թեյով կամ տաք կիտրոնաջրով: Վերջինը խթանում է նյութափոխանակությունը, նպաստում բերանի խոռոչի մաքրմանը եւ էներգիայի լավ լիցք հաղորդում: Երբ դուք օգտագործում եք ձեր ըմպելիքը, զգացեք դրա համը, զգացեք, թե ինչպես եք այն կուլ տալիս եւ ձեր օրգանիզմի վրա դրա ազդեցությունը:
5. Լավ դիրք արթնանալիս
Մարդկանց մեծամասնությունն անհագստանում է արթնանալու եւ առաջիկա օրվա մասին: Որպես կանոն` մենք թեթեւամտորեն ենք անկողնուց վեր կենում: Թվում է, թե դա այնքան էլ կարեւոր չէ, բայց դա նշանակություն ունի: Շատ լավ ծիսակարգ է ուղղահայաց դիրքով արթնանալը: Դրա համար պետք է շրջվել աջ կողմ եւ նստած դիրք ընդունել: Հետո պետք է դանդաղ շրջել մարմինը, ոտքերը դնել հատակին եւ ուղիղ մեջքով դանդաղ բարձրանալ: Դա ոչ միայն վեր կենալու ամենադյուրին միջոցն է, այլեւ այն նվազեցնում է սրտի ու մեջքի շրջանում ճնշումը: Հասարակ սովորություն, որի օգնությամբ ձեր օրը ճիշտ կսկսվի:
Աղբյուրը՝ 6 Morning Habits
For Positive Energy All Day via Клубер
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը