«Marvel» ստուդիան YouTube-ում «Կհանդիպենք կինոյում» վերնագրով հրապարակել է այս տարվա պրեմիերաների թրեյլերը։ Մեկ օրվա ընթացքում հոլովակը դիտել են 3,6 միլիոն անգամ։ Բացի ամենահայտնի մարտաֆիլմերի տեսարաններից ու թողարկման ժամկետներից՝ տեսանյութում կադրեր են հայտնվել նաեւ Անջելինա Ջոլիի մասնակցությամբ «Հավերժները» ֆիլմից։
«Աշխարհը փոխվում է, բայց ինչ-որ բան երբեք չի փոխվում․ բոլորս մի մեծ ընտանիքի մաս ենք»,- ասված է տեսանյութի մեկնաբանություններում։
Հոլովակում ստուդիան ցուցադրել է նախկին ժապավենների կադրերը, ինչպես նաեւ բացահայտել որոշ նախագծերի պրեմիերաների օրերը։ «Մրջյուն մարդը եւ կրետը. քվանտոմանիա» ժապավենը կթողարկվի 2023թ․-ի փետրվարի 17-ին, իսկ նոր «Գալակտիկայի պահապանները»՝ 2023թ․-ի մայիսի 5-ին։ Ընդ որում, «Սեւ հովազի» սիքվելը որոշել են թողարկվել «Վականդա ընդմիշտ» ենթավերնագրով, պրեմիերան նախատեսված է 2022թ․-ի հուլիսին։
Ապրիլին հաղորդվում էր, որ «The Walt Disney» ստուդիան «Marvel Studios»-ի հետ աշխատում է կոմիքսների հերոս Կապիտան Ամերիկայի մասին չորրորդ ֆիլմի ստեղծման վրա։ Ընդ որում, հայտնի է դարձել, որ Marvel-ի կոմիքսներում նոր հերոս կհայտնվի՝ հոմոսեքսուալ Կապիտան Ամերիկա։ Դեռահաս կերպարի անունն Աարոն Ֆիշեր է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են