Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

«Վիշապի տուն». ի՞նչ է հայտնի «Գահերի խաղի» փրիքվելի մասին

13:11, 11 մայիսի

Վերջերս HBO հեռուստաալիքը հրապարակել էր «Գահերի խաղը» սերիալի փրիքվել  հանդիսացող «Վիշապի տուն»-ը սերիալի առաջին կադրերը:

Մենք որոշեցինք պատմել, թե ինչի մասին է լինելու սերիալը, որն ակնհայտորեն հավակնում է իր «նախորդի» գահին։

«Վիշապի տունը» Ջորջ Մարտինի «Կրակ և արյուն» գրքի էկրանավորումն է։

Սերիալը կպատմի իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել «Գահերի խաղը» սերիալից մոտ 170 տարի առաջ։ Գլխավոր գործող անձինք են լինելու Թարգարիեն իշխող տան անդամները։

Վիզերիս I Թարգարիենի մահից հետո Վեսթերոսում  գահի համար պատերազմ է բռնկվում, որն ավելի հայտնի է որպես «Վիշապների պար»: Մի կողմից կլինի արքայադուստր Ռեյնիրա Թարգարիենը, որին կաջակցի, այսպես կոչված, «սեւերի» կուսակցությունը, մյուս կողմից ՝ արքայազն Էյգոն Թարգարիենը, որին աջակցում է «կանաչների» կուսակցությունը:

Սկզբնաղբյուրից և որոշ ինսայդերներից մենք կարող ենք ենթադրել, որ բացի ոլորված սյուժեից, մեզ կցուցադրվեն երկու կողմերի վիշապների մասնակցությամբ շատ դիտարժան մարտեր, որոնք խիստ պակասում են «Գահերի խաղում»:

Գլխավոր դերակատարները հիմնականում կլինեն բրիտանացի դերասաններ։

Պեդդի Կոնսիդայն-Վիզերիս I Թարգարիեն.

Մեթ Սմիթ-Դեյմոն Թարգարիեն.

Օլիվիա Քուկ-Ալիսենտա Հայթաուեր.

Էմմա Դ ' Արսի-Ռեյնիրա Թարգարիեն.

Սթիվ Թուսսեն-Կորլիսս Վելարիոն․

Իվ Բեսթ-Ռեյնիս Վելարիոն.

Ենթադրվում է, որ սերիալի գլխավոր հերոս կդառնա Դեյմոն Թարգարիենը (Ռեյնիրա թագուհու քեռին և միաժամանակ ամուսինը)՝ տաղանդավոր Մեթ Սմիթի կատարմամբ:

Որպես սերիալի շոուրաներ հանդես կգա Միգել Սապոչնիկը, որը «Գահերի խաղի» բազմաթիվ սերիաների ռեժիսորն է. հենց նա էլ կնկարահանի «Վիշապի տան» առաջին դրվագը:

Կոմպոզիտորն է Ռամին Ջավադին, որը «Գահերի խաղին» նվիրել է անմոռանալի սաունդտրեքներ։

Սերիալի նկարահանումները սկսվել են Մեծ Բրիտանիայում 2021 թվականի ապրիլին։ Առաջին եթերաշրջանի պրեմիերան, որը կներառի տասը դրվագներ, նախատեսված է 2022 թվականին։

Առայժմ հստակ հայտնի չէ՝ արդյո՞ք ցուցադրությունը կլինի դասական տարբերակով (այսինքն, շաբաթական մեկ սերիա), թե՞ ինչպես ստրիմինգ-հարթակներում, այսինքն, ամբողջ սեզոնը միանգամից: Մենք ենթադրում ենք, որ, այնուամենայնիվ, HBO կգնա դասական տարբերակով։

Մենք վստահ ենք, որ մեկնարկի ժամանակ այն կունենա բարձր վարկանիշ, իսկ հետո ամեն ինչ կախված կլինի սցենարի որակից, բեմադրությունից եւ դերասանական խաղից։ Մեզ համար գլխավորն այն է, որ «նախորդի» պես ամեն ինչ չավարտվի մեծ փշիկով։

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել