MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ինչպես ոճային հագնվել հղիության ընթացքում. խորհուրդներ ապագա մայրերի համար (ֆոտո)

20:09, 16 մայիսի

Հղի կնոջից ավելի երջանիկ մարդ չկա։ Այսպիսով, ինչու արժանապատիվ կերպով չընդգծել այդ գեղեցկությունը։ Օրինակ, ոճային ու նորաձեւ հագուստի եւ չնչին աքսեսուարների օգնությամբ։  Ճիշտ է, շատ դիզայներների կողմից այս բնական եւ շատերի համար սովորական ժամանակահատվածը հաճախ անտեսվում է. հղիները հաճախ բախվում են խնդիրների, երբ ընտրում են նորաձեւ եւ հարմարավետ հագուստ, հատկապես վերջին ամիսների համար։ Ոմանք բավարարվում են սովորական խանութների տեսականուց XL չափսի հագուստով, իսկ ոմանք էլ՝ հղիների համար նախատեսված մասնագիտացված բրենդերի փոքր (եւ բավականին աղքատիկ) հավաքածուներով: Իդեալական եւ նորաձեւ կերպարների որոնումը հեշտացնելու համար մենք պատրաստել ենք այս հարմարավետ զգեստապահարան կազմելու մանրամասն ուղեցույց:

Հիմնական իրեր․ ինչու է պարզությունը հաղթում ավանգարդին

Հղիությունը վերափոխումների ինն ամիս է: Ձեր մարմինը փոխվում է օրեցօր, այնպես որ նախապատվությունը պետք է տալ հիմնական զգեստապահարանին։ Նախ, հիմնական իրերը չունեն որոշակի ոճային հատկանիշներ, դրանք հեշտ է համատեղել միմյանց հետ: Երկրորդ, բազային իրերն ունիվերսալ են եւ արագ հարմարվում են կազմվածքի փոփոխություններին։ Բարդ կարերն ու  եւ զալազարդարանքը պարզապես չեն ունենա ժամանակ աճող ծավալներին հարմարվելու համար։ Եթե շատ եք ցանկանում փորձարկումներ անել, ապա փորձեք գունային գամմայով, բայց ոչ կտրվածքով:

Ծաղկման ժամանակն է․ ինչպես է գունային գամման ազդում ապագա մայրերի վրա

Վաղուց ապացուցված է, որ գունաթերապիա աշխատում է։ Ճիշտ ընտրված գունային գամման դրական է ազդում մարդու ինքնազգացողության, տրամադրության եւ ֆիզիկական վիճակի վրա։ Հատկապես, եթե նրանք միանգամից երկուսն են՝ մայրը եւ ապագա երեխան: Պարզապես փոխելով հագուստի եւ աքսեսուարների գույնը, ապագա մայրիկը կարող է հաղթահարել անհանգստությունը, տրամադրության տատանումները, ավելորդ զգացմունքայնությունը:

Հղի կանանց խորհուրդ են տալիս զգեստապահարանում հաճախ ներառել նարնջագույն, կապույտ, դեղին գույնի հագուստի պարագաներ։ Եթե կինը քնի հետ կապված խնդիրներ ունի, պետք է փորձել կապույտ հագուստ: Անհանգստությունը վանելու համար անմիջապես փոխեք  կարմիրը եւ կրեք կանաչ։ Եվ անպայման կապվեք ձեզ հետ. ինչ գույներ են ձեզ մոտ առաջացնում զգացմունքային վերելք, ստիպում ժպտալ: Ահա դրանք էլ ավելացնել ձեր զգեստապահարանում։

Oversize․ ինչպես չխեղդվել ծավալներում

Արդեն որ սեզոնն է, ինչ նորաձեւության աշխարհում իշխում է առանց չափսերի հագուստը։ Հղիության ժամանակ դրանք հատկապես արդիական են. դուք կարող եք նման հագուստ կրել նաեւ հղիությունից հետո։ Ամեն դեպքում պետք չէ չափից ավելի տարվել oversize հագոիստով։ Հսկա չափի հագուստով դուք ինքներդ ավելի մեծ տեսք կունենաք: Առանց չափսի տունիկաներն ու բաճկոններն իդեալական համադրվում են կիպ տաբատների կամ գոտիների հետ։

Հղիության ընթացքում կիպ ու ընդգրկող հագուստ․ այո, թե ոչ

Գեղեցիկ կարգավիճակն ընդգծոլու միտումը լայն թափ է հավաքում։ Կանայք այլեւս չեն թաքցնում կլորացած փորիկը եւ կազմվածքը բարակ տրիկոտաժի տակ։ Եվ դա լավ է, հատկապես, եթե ձեզ հարմար է։  Նման հագուստներ տեղին են հղիության առաջին եռամսյակում, քանի դեռ կառուցվածքն այնքան էլ չի փոխվելԿիպ իրերն ավելի լավ է ընտրել մի փոքր ավելի խիտ գործվածքներից, կամ գնել այնպիսի հանդերձանք, որն ազատ է նստում ձեր կազմվածքոին։ Այս կերպ շեշտը չի դրվի աճող ծավալների վրա։

Ընտրեք ճիշտ կտորներ

Ապագա մայրիկի զգեստապահարանը միշտ ոճի եւ հարմարավետության խառնուրդ է։ Վերջինս մեծապես կախված է կտորի բաղադրությունից, ինչից կարված է տվյալ հագուստը։  Նախապատվությունը տվեք բնական նյութերին, դրանցում մաշկը «շնչում է»։ Հրաժարվեք խիտ ոչ առաձգական բաներից։

Աղբյուրն ու լուսանկարները՝ marieclaire


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել