Հղի կնոջից ավելի երջանիկ մարդ չկա։ Այսպիսով, ինչու արժանապատիվ կերպով չընդգծել այդ գեղեցկությունը։ Օրինակ, ոճային ու նորաձեւ հագուստի եւ չնչին աքսեսուարների օգնությամբ։ Ճիշտ է, շատ դիզայներների կողմից այս բնական եւ շատերի համար սովորական ժամանակահատվածը հաճախ անտեսվում է. հղիները հաճախ բախվում են խնդիրների, երբ ընտրում են նորաձեւ եւ հարմարավետ հագուստ, հատկապես վերջին ամիսների համար։ Ոմանք բավարարվում են սովորական խանութների տեսականուց XL չափսի հագուստով, իսկ ոմանք էլ՝ հղիների համար նախատեսված մասնագիտացված բրենդերի փոքր (եւ բավականին աղքատիկ) հավաքածուներով: Իդեալական եւ նորաձեւ կերպարների որոնումը հեշտացնելու համար մենք պատրաստել ենք այս հարմարավետ զգեստապահարան կազմելու մանրամասն ուղեցույց:
Հիմնական իրեր․ ինչու է պարզությունը հաղթում ավանգարդին


Հղիությունը վերափոխումների ինն ամիս է: Ձեր մարմինը փոխվում է օրեցօր, այնպես որ նախապատվությունը պետք է տալ հիմնական զգեստապահարանին։ Նախ, հիմնական իրերը չունեն որոշակի ոճային հատկանիշներ, դրանք հեշտ է համատեղել միմյանց հետ: Երկրորդ, բազային իրերն ունիվերսալ են եւ արագ հարմարվում են կազմվածքի փոփոխություններին։ Բարդ կարերն ու եւ զալազարդարանքը պարզապես չեն ունենա ժամանակ աճող ծավալներին հարմարվելու համար։ Եթե շատ եք ցանկանում փորձարկումներ անել, ապա փորձեք գունային գամմայով, բայց ոչ կտրվածքով:
Ծաղկման ժամանակն է․ ինչպես է գունային գամման ազդում ապագա մայրերի վրա



Վաղուց ապացուցված է, որ գունաթերապիա աշխատում է։ Ճիշտ ընտրված գունային գամման դրական է ազդում մարդու ինքնազգացողության, տրամադրության եւ ֆիզիկական վիճակի վրա։ Հատկապես, եթե նրանք միանգամից երկուսն են՝ մայրը եւ ապագա երեխան: Պարզապես փոխելով հագուստի եւ աքսեսուարների գույնը, ապագա մայրիկը կարող է հաղթահարել անհանգստությունը, տրամադրության տատանումները, ավելորդ զգացմունքայնությունը:
Հղի կանանց խորհուրդ են տալիս զգեստապահարանում հաճախ ներառել նարնջագույն, կապույտ, դեղին գույնի հագուստի պարագաներ։ Եթե կինը քնի հետ կապված խնդիրներ ունի, պետք է փորձել կապույտ հագուստ: Անհանգստությունը վանելու համար անմիջապես փոխեք կարմիրը եւ կրեք կանաչ։ Եվ անպայման կապվեք ձեզ հետ. ինչ գույներ են ձեզ մոտ առաջացնում զգացմունքային վերելք, ստիպում ժպտալ: Ահա դրանք էլ ավելացնել ձեր զգեստապահարանում։
Oversize․ ինչպես չխեղդվել ծավալներում


Արդեն որ սեզոնն է, ինչ նորաձեւության աշխարհում իշխում է առանց չափսերի հագուստը։ Հղիության ժամանակ դրանք հատկապես արդիական են. դուք կարող եք նման հագուստ կրել նաեւ հղիությունից հետո։ Ամեն դեպքում պետք չէ չափից ավելի տարվել oversize հագոիստով։ Հսկա չափի հագուստով դուք ինքներդ ավելի մեծ տեսք կունենաք: Առանց չափսի տունիկաներն ու բաճկոններն իդեալական համադրվում են կիպ տաբատների կամ գոտիների հետ։
Հղիության ընթացքում կիպ ու ընդգրկող հագուստ․ այո, թե ոչ


Գեղեցիկ կարգավիճակն ընդգծոլու միտումը լայն թափ է հավաքում։ Կանայք այլեւս չեն թաքցնում կլորացած փորիկը եւ կազմվածքը բարակ տրիկոտաժի տակ։ Եվ դա լավ է, հատկապես, եթե ձեզ հարմար է։ Նման հագուստներ տեղին են հղիության առաջին եռամսյակում, քանի դեռ կառուցվածքն այնքան էլ չի փոխվելԿիպ իրերն ավելի լավ է ընտրել մի փոքր ավելի խիտ գործվածքներից, կամ գնել այնպիսի հանդերձանք, որն ազատ է նստում ձեր կազմվածքոին։ Այս կերպ շեշտը չի դրվի աճող ծավալների վրա։
Ընտրեք ճիշտ կտորներ


Ապագա մայրիկի զգեստապահարանը միշտ ոճի եւ հարմարավետության խառնուրդ է։ Վերջինս մեծապես կախված է կտորի բաղադրությունից, ինչից կարված է տվյալ հագուստը։ Նախապատվությունը տվեք բնական նյութերին, դրանցում մաշկը «շնչում է»։ Հրաժարվեք խիտ ոչ առաձգական բաներից։











Աղբյուրն ու լուսանկարները՝ marieclaire
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 հոկտեմբերի
Պատճառը միայն արտաքինը չէ. սեքսապաթոլոգը բացատրում է, թե ինչու են երիտասարդ տղամարդկանց գրավում տարիքով մեծ կանայք22:13, 19 հոկտեմբերի
Յոթ գոլ հինգ խաղում, վիրուսային մեմեր, վիկինգի սանրվածք և 755 դոլար արժողությամբ ջրարջ. Էրլինգ Հոլանդն անցկացրել է իր կյանքի ամենաանհավանական ամառը21:33, 19 հոկտեմբերի
Կանանց ճգնաժամ Սպիտակ տանը. կանայք մեկ առ մեկ լքում են Թրամփի թիմը20:21, 19 հոկտեմբերի
533 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավ, iPhone-ով կառավարվող շատրվաններով ամրոց և 450 միլիոն դոլար արժողությամբ նկար. Սաուդյան Արաբիայի արքայազնի շքեղ կյանքը19:17, 19 հոկտեմբերի
800-ամյա պատմություն ունեցող հայկական բալասանը. ինչպես հին բաղադրատոմսը նոր կյանք ստացավ Մատենադարանում16:23, 19 հոկտեմբերի
Սիրավեպ Սպիտակ տան 19-ամյա պրակտիկանտի հետ և դավաճանություններ հարսանիքից առաջ. նոր գիրքը բացահայտել է Ջոն Ֆ. Քենեդիի գաղտնի կյանքը15:15, 19 հոկտեմբերի
Netflix-ը Մեգան Մարքլին օգտագործել է «Ջենտլմենները» սերիալի գովազդի համար15:05, 19 հոկտեմբերի
Բոհեմ թատրոնում «Բլեֆ» է սպասվում․ Արտյոմ Կարապետյանի առաջին դերը թատրոնում, Արփինե Իսրայելյանի վերադարձը, մյուս հերոսներն ու փորձերը (VIDEO)14:38, 19 հոկտեմբերի
Նա կարող է իրեն թույլ տալ 13,000 դոլարանոց Birkin, բայց հրաժարվում է. Սոցցանցերի աստղը բացատրել է, թե ինչու չի գնում Hermès-ի պաշտամունքային պայուսակը14:19, 19 հոկտեմբերի
Գաղտնի ամուսնություն, բռնության մեղադրանքներ, 100 մլն դոլարանոց սեքս-տեսանյութ և 10 մլն դոլարանոց հարսանիք. սկանդալային բացահայտումներ Քիմ Քարդաշյանի մասին նոր գրքից13:18, 19 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը վերստեղծել է Էլիզաբեթ Թեյլորի կերպարը. Balenciaga-ի վինտաժային զգեստ և տասնյակ կարատանոց ադամանդներ13:02, 19 հոկտեմբերի
HayDalek-ը հայտնել է բլոգերությունը թողնելու որոշման մասին․ «Ինձ համար հոգեպես շատ բարդ է ամեն անգամ ստանալ այս ատելության ալիքները»