1. Ինքնորոշում
Նրանք ժամանակ են ծախսում կողքից իրենց գնահատելու վրա՝ փորձելով հասկանալ՝ ո՞վ են իրենք, ինչպիսի՞ մարդու կցանկանային հանդիպել իրենց ճանպարհին: Նրանք հաշվի են առնում իրենց սխալները՝ միաժամանակ չկենտրոնանալով դրանց վրա: Այդպիսի փորձը նրանց կողմից օգտագործվում է որպես հիմք՝ ավելի լավը դառնալու իրենց ձգտման մեջ:
2. Նրանք չեն դատապարտում
Նրանց հատուկ չէ ուրիշներին դատապարտելը: Նրանք հասկանում են, որ սխալները պետք է ուսումնասիրել, քանի որ դրանք արժեքավոր գործիք են՝ սեփական աճի եւ ապագայի փոփոխությունների համար: Նրանք ուրիշներին ընդունում են՝ անկախ նրանց գույնից, կողմնորոշումից, ազգային ու կրոնական պատկանելությունից եւ այլն:
3. Նրանք ապրում են ներկայով
Նրանք չեն կանգնում իրենց անցյալի, ափսոսանքների կամ սխալների վրա: Նրանք ժամանակ չեն կորցնում նաեւ ապագայի երազանքների վրա, ապրում են ներկայով եւ ընդունում են այսօրվա իրադարձությունները: Նրանք գիտեն, որ ամեն ինչ փոխվում է, ուստի իրենց տրված կյանքից փորձում են վերցնել առավելագույնը:
4. Նրանք պրագմատիկ են
Չնայած որ նրանք ապրում են ներկայով, այդուամենայնիվ, նրանց հատուկ է ապագայի պլաններ ուրվագծելը: Նրանք կողմնորոշված են դեպի երկարաժամկետ նպատակները, ոչ թե կարճաժամկետ շահը, ինչին հնարավոր է հասնել կեղծիքի, ստի ու գողության ճանապարհով: Նրանք իրենց ժամանակը ներդնում են երկարաժամկետ շահույթի մեջ՝ միաժամանակ չհետեւելով ամբոխին: Նրանք գիտեն՝ ովքեր են իրենք եւ ինչ են ուզում, ուստի սեփական նպատակներին հասնելու ողջամիտ ծրագրեր են կազմում:
5. Նրանք հաստատակամ բնավորություն ունեն
Նրանք արժեքավոր են՝ իրենց բնավորության եւ պատվի շնորհիվ՝ ի տարբերություն արագ գումար վաստակելու ունակության: Նրանք անելու են միայն այն, ինչ ասել են եւ երբ ասել են: Նրանք հուսալի եւ անկեղծ են: Դուք կարող եք հույս դնել նրանց վրա, քանի որ լիակատար պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար:
6. Նրանք կարողանում են լսել
Եթե նրանք խոսում են ձեզ հետ, ապա միայն նրա համար, որ ուզում են լսել այն, ինչ դուք պետք է ասեք: Հակառակ դեպքում՝ նրանք իրենց ժամանակը չեն վատնի: Կարելի է ասել, որ նրանք սեփական կարծիքի մասին պատասխան արձագանք չեն ակնկալում, բայց փորձում են մարսել այն, ինչ իրենց ասվում է: Նրանք ուշադրություն են դարձնում մանրուքներին՝ փորձելով որսալ էությունը:
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ