Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Գրքի շնորհանդես, սիրված երգի հայերեն պրեմիերա ու արձանի բացում. Շառլ Ազնավուրի 97-ամյակին նվիրված միջոցառումներ՝ Երեւանում ու Փարիզում

16:38, 22 մայիսի

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան առթիվ՝ այսօր՝ մայիսի 22-ին, Փարիզի Օդեոն խաչմերուկում Փարիզի քաղաքապետարանի ու «Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնեւթյամբ  պաշտոնապես բացվեց մեծն վարպետի արձանը, իսկ Երեւանում այս օրը նշանավորվեց Ազնավուրի՝ «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուի հայերեն տարբերակի շնորհանդեսով: Գիրքը ֆրանսերենից հայերեն թարգմանվել է Newmag-ի նախաձեռնությամբ՝ Սամվել Գասպարյանի կողմից: Վերջինը հիշեց, թե Ազնավուրն ինչպես էր ուրախանում, երբ իր գրքերը թարգմանվում էին իր մայրենի լեզվով:

«Շատ կուրախանար, երբ տեսներ այս գիրքը եւս... Իր մահից երեք տարի է անցել, բայց այս ընթացքում նրա հինգ գիրք հրատարակվել է, եւ սա շարունակական է լինելու: Մենք Ազնավուրին շատ ենք պարտք, եւ սա մեր բոլորի անուինից մաս-մաս պարտքի հատուցում է»,-նշեց նա՝ հավելելով,- «Նրա ինքնակենսագրականները փաստագրական և գեղարվեստական են, բայց այս նովելների շարքը զուտ գեղարվեստական է: Չեմ ուզում ամպագորգոռ թվա, բայց  շատ եմ ափսոսում, որ շարունակություն չի ունեցել, քանի որ եթե նա երգիչ չլիներ, այլ դառնար գրող, ապա վստահ եմ՝ Գի դը Մոպասանից ավելի լավ նովելիստ կդառնար: Չնայած` իր երգերի խոսքերն էլ են գեղարվեստական, չէ՞ որ բանաստեղծություններ են դրանք»:

Թարգմանության խմբագիր Համլետ Գասպարյանն էլ նկատեց,-«Նա վարպետ էր, ու ամեն օր պիտի գրեր. ասում էր, որ երիտասարդ տարիներից մինչ իր կյանքի վերջը ափսոանք ուներ, որ լիակատար կրթություն չի ստացել, բայց նա ինքնակրթությամբ է զբաղվել, շատ գրականություն է կարդացել: Նա կարդում էր ու տեքստեր գրում, եւ նա մտավ գեղարվեստական գրականության ժանր, բայց երեւի` արդեն 8-րդ տասնամյակի մեջ էր, երբ սկսեց այդ ժանրում էլ հանդես գալ, սակայն այդ մուտքը, կարծես, հաջող էր»:

Միջոցառման ընթացքում կայացավ նաեւ Ազնավուրի «Reste» երգի հայերեն՝ «Մնա» տարբերակի տեսահոլովակի պրեմիերան (թարգմանիչ՝ Սամվել Գասպարյան), որի կատարումը վստահվել է Էրիկ Կարապետյանին: Երգիչն ասաց, որ Ազնավուրի արվեստին առաջին անգամ «հանդիպել է» 7-8 տարեկանում.

«Հենց այդ պահից նա դարձավ հայի այն տեսակը, որին ես ուզում եմ նմանվել: Լինելով հայ` անգամ չապրելով Հայաստնում, նա այնքան բան է արել իր հայրենիքի համար, այնքան շատ է սիրել մեր երկիրը, ու ես կարծում եմ` յուրաքանչյուր հայ, եթե մի փոքր Շառլ Ազնավուր լինի, մենք, իսկապես, կապրենք խաղաղ երկրում, կլինենք երջանիկ ու շատ ուժեղ: Նա մինչ օրս ապրում է ու դեռ շատ երիտասարդների է մոտիվացնելու նաեւ` որպես երաժիշտ: Ինչ վերաբերում է այս երգին` այն շատ պարտավորեցնող է, որովհետեւ Ազնավուր երգելը հեշտ չէ, երկրորդ Շառլ Ազնավուր չես կարող լինել, բայց ես փորձել եմ այս երգը մաքսիմալ յուրովի զգալ ու երգել այնպես, ինչպես կցանկանար լսել հենց ինքը` Շառլ Ազնավուրը»,-իր խոսքում նշեց Էրիկը:

Միջոցառման կազմակերպիչները հավելեցին, որ Ազնավուրի երգերի հայերեն թարգմանությունները կկրեն շարունակական բնույթ:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search