Երաժիշտ, «Լենինգրադ» խմբի նախկին առաջատար Սերգեյ Շնուրովն Ինստագրամում ներկայացրել է նոր նախագիծը՝ «Զոյա» խումբն ու դրա առաջին ալբոմը՝ «Это жизнь»:
«Գնացինք, Զոյա»,- գրել է Շնուրովը, որը նախօրեին ջնջել է Instagram-յան էջի բոլոր հրապարակումներն ու դադարել է հետեւել այլ օգտատերերի։ Խմբի մասնակիցների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։ Մի շարք լրատվամիջոցների տեղեկություններով՝ նոր նախագծի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 2-ին՝ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ընթացքում։
«Զոյա» խմբի դեբյուտային սկավառակում 14 կոմպոզիցիա է ներառված, որոնք ձայնագրված են «Լենինգրադի» ճանաչելի եղանակով։ Միայն թե այժմ Սերգեյ Շնուրովի փոխարեն կյանքի տարբեր իրավիճակների մասին հայհոյախառն երգեր է կատարում առեղծվածային երգչուհին։
View this post on Instagram
Հրապարակման մեկնաբանություններում նոր նախագծի վերաբերյալ կարծիքները տարբեր են։ «Լսելով այս «Զոյային»՝ ես լսում եմ Շնուրին։ Լավ քայլ է՝ երաժշտությունը մարդկանց հասցնել ուրիշի ձայնով, թեկուզ կանացի եւ ինչ-որ պահի սեքսուալ։ Կեցցես», «Հրաշալի ձայն, տեքստ, ամեն ինչ լավ է», «Ինչո՞ւ է ինձ հարկավոր «Զոյան»։ Վերադարձրեք Շնուրին», «Միայն գռեհկություն ու հայհոյանք»,- գրել են հետեւորդները։
Սերգեյ Շնուրովն արդեն բազմաթիվ անգամներ հայտարարել է «Լենինգրադ» խմբի ցրման մասին։ Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2019թ․-ի մայիսին։ Երաժիշտը հայտարարեց, որ խումբը Ռուսաստանի Դաշնությունում մասշատաբային շրջագայությունից հետո կադադարի գոյություն ունենալ։ Խմբի առաջատարը նշել էր, որ անկախ հյուրախաղերի դադարից՝ «Լենինգրադի» անդամները ծրագրում են ելույթ ունենալ կորպորոտիվ երեկոների ընթացքում, եթե նման առաջարկներ լինեն։
Շնուրովը խոստովանել էր, որ չի բացառում, որ ինչ-որ պահի կմտածի նոր նախագծի մասին։ «Ես չգիտեմ։ Դա կա ծրագրերում»,- մեկնաբանել էր նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն