Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն թողարկման է պատրաստում «Մեկ անգամ Հոլիվուդում» վեպը։ Համանուն ֆիլմը վարձույթում է հայտնվել 2019 թվականին եւ առաջադրվել է «Օսկար»-ի ինը մրցանակի:
Ֆիլմի վրա Քվենտին Տարանտինոն աշխատել է մոտ 5 տարի։ Շատ ժամանակ ռեժիսորից պահանջվեց հավաքել եւմանրակրկիտ ուսումնասիրել նյութը։ Նրա խոստովանությամբ՝ այս տարիների ընթացքում արդեն մերվել է նախագծի հետ․ ոչ մի այլ կինոնկարի հանդեպ Տարանտինոն այդպիսի զգացողություն չի ունեցել։
Սակայն ֆիլմով Տարանտինոն որոշել է չեզրափակվել։ Ժապավենի արտադրության ընթացքում այնքան բան է կուտակվել, որ նա որոշել է ամեն ինչ համատեղել ու համախմբել վեպում։ Տարանտինոյի խոսքով՝ դա պարզապես ֆիլմի վերապատմում չէ։ Երկրպագուներին սպասում է ֆիլմի «ամբողջական վերաիմաստավորումը»։
«Ես չեմ վերցրել սցենարը եւ վերաշարադրել այն՝ ավելացնելով մի քանի լրացուցիչ տեսարաններ», - ասել է ռեժիսորը Pure Cinema փոդքասթում:
Ինչպես նշել է Տարանտինոն, վեպում, ի տարբերություն ժապավենի, կերպարներն ավելի մշակված կլինեն։ «Մեկ անգամ Վեգասում»-ի գրական տարբերակում հատուկ տեղ կզբաղեցնի Քլիֆ Բուտը, որին ֆիլմում մարմնավորել է Բրեդ Փիթը։ Տարանտինոն նշել է, որ ֆիլմի թողարկումից հետո հասկացել է, որ կերպարը չափազանց խորհրդավոր է ստացվել։ Բուտի անցյալի մասին մանրամասները երկրպագուները կիմանան գրքից, որը վաճառքի կհանվի արդեն հունիսի 29-ին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը