«Մաշան եւ արջը» անիմացիոն նախագծի հեղինակները հայտնել են 2004թ․-ի օրիգինալ մուլտսերիալի մոտիվներով չորս թեմատիկ մինի-ֆիլմերի թողարկման մասին, ինչպես նաեւ հաստատել են, որ «Մաշան եւ արջը» լիամետրաժ մուլտֆիլմի ստեղծման ծրագրերը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Animaccord» ստուդիայի մամուլի ծառայությանը։
Ստուդիայի ներկայացուցիչները նշել են, որ շոուի նոր սերիաների լայն ձեւաչափերը թույլ կտան ներգրավվել լրացուցիչ կերպարների, ավելացնել սյուժետային նոր գծեր եւ տեղանքներ․ օրինակ՝ ծրագրվում է ցուցադրել հերոսների արկածները քաղաքային միջավայրում։
«Մեր ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ընտանեկան լսարանը, ընդ որում, մենք ընդգրկում ենք նաեւ ավելի մեծահասակ երեխաների, այդ թվում դեռահասներին, որոնք ժամանակին մեծացել են՝ «Մաշան եւ արջը» մուլտսերիալը դիտելով»,- հավելել է Animaccord-ը։ Մամուլի ծառայությունը նաեւ ընդգծել է, որ մուլտսերիալի շարունակությունում կպահպանվեն հիմնական արժեքները, որոնք ժամանակին ներդրվել են նախագծի հեղինակ Օլեգ Կուզովկովի կողմից։
Ստուդիայի՝ մինչեւ 2025թ․-ի ծրագրերի համաձայն՝ «Մաշան եւ արջը․ սառույցի տիրակալը» անվանումով առաջին թեմատիկ մինի սերիալը կներկայացվի 2021-2022 ամանորյա տոն օրերին։ Ընդհանուր առմամբ չորս ժապավեն կթողարկվի, որոնք նվիրված կլինին որոշակի հարցերի, որոնց թվում կլինի էկոլոգիան։
Նախոևդ տարի ռուսական «Մաշան եւ արջը» անիմացիոն սերիալը ներառվել է աշխարհում մանկական ժամանցային թոփ 5 ապրանքանիշերի ցանկում։ Kidz Global գործակալության հարցման արդյունքների համաձայն՝ շոուն հայտնվել է մինչեւ վեց տարեկան աղջիկների, ինչպես նաեւ Եվրոպայում եւ Լատինական Ամերիկայում նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում ամենաճանաչված մուլտֆիլմերի հնգյակում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը