Շաբաթներ շարունակ համացանցում չեն հանդարտվում լուրերը, որ Քսենիա Բորոդինայի եւ Կուրբան Օմարովի ամուսնությունը փլուզման եզրին է։ Ի սկզբանե, լուրերի պատճառ էր դարձել այն, որ ամուսիններն առանձին էին հանգստանում։ Միեւնույն ժամանակ, Կուրբան Օմարովին սկսել են ավելի հաճախ նկատել «Դոմ 2» նախագծի նախկին մասնակիցների հետ։ Նա նախ երեկոյի ընթացքում պատահաբար հանդիպել է Լերա Ֆրոսթին, ապա ընթրել է Տատյա Բլյումենկրանցի հետ։
Ֆրոսթն, ի դեպ, արդեն հերքել է Օմարովի հետ սիրավեպի մասին լուրերը։ Մոդելը պարզաբանել է, որ ինքն ոի Կուրբանը վաղեմի ծանոթներ են եւ ընդհանուր ընկերներ ունեն։ «Բորոդինան արդեն համբերություն հանել է ամուսնուն։ Նա պաթոլոգիկ խանգում է նրան։ Ես եւ Կուրբանը ընդհանուր շրջապատում մի քանի անգամ հանդիպել ենք, բայց նա միշտ բոլորից խուսափում էր, որովհետեւ նա այնքան է համբերությունից հանել տղամարդուն, որ վերջ, հաջողություն։ Ես տեսնում եմ, որ այնտեղ արդեն ոչինչ չկա»,- պատմել է Լերան։
Այն, որ Քսենիա Բորոդինան խանդոտ է, լավ հայտնի է նրա երկրպագուներին։ Հեռուստահաղորդավարուհին միշտ նշել է, որ ի վիճակի չէ ներել դավաճանությունը։ Քսենիան տղամարդու անհավատարմությունը դավաճանություն է համարում։
Այժմ Կուրբանը որդու հետ հանգստանում է, իսկ Քսենաին դուստրերի հետ Մոսկվայում է։ Ըստ լուրերի՝ ամուսիններն արդեն մի քանի շաբաթ է՝ միասին չեն ապրում, սակայն առայժմ չեն ցանկանում խնդիրը հրապարակային քննարկել։
Ի դեպ, սա Բորոդինայի երկրորդ ամուսնությունն է։ Հեռուստահաղորդավարուհին նախկինում մոտ երկու տարի ամուսնացած է եղել գործարար Յուրի Բուդաղովի հետ, որից դուստր ունի՝ Մարուսյան։
Աղբյուրը՝ StarHit
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով