Շաբաթներ առաջ Մաքսիմ Գալկինի «Музыкалити» շոուի ընթացքում կոնֆլիկտ է եղել երգչուհիներ Լարիսա Դոլինայի եւ Վալյա Կարնավալի միջեւ։ Այս ամբողջ ընթացքում տարբեր հայտնիներ աջակցում էին նրանցից ինչ-որ մեկին, սակայն ամենաշատ քննադատությանն արժանացել է երիտասարդ արտիստը։
Կարծես թե երկու ամիս անց արտիստները հաշտվել են։ Բլոգերը 65-ամյա երգչուհին երաժշտական գործիք է նվիրել՝ ուկուլելե, իսկ Դոլինան իր հերթին հայտնել է, որ նրա նկատմամբ պահանջներ չունի։
«Այսօր ինձ նվեր են բերել Վալյա Կարնավալից։ Այն համակրելի ու գեղեցիկ ուկուլելե է։ Ես չգիտեմ, թե ինչ է սրա հետեւում եւ ինչով է պայմանավորված հենց այս գործիքի ընտրությունը, բայց, ամեն դեպքում, շնորհակալ եմ նվերի համար։ Թոռնուհիս՝ Սաշան, արդեն ուսումնասիրում է»,- Instagram-ում գրել է արտիստը։
View this post on Instagram
Լուսանկարում երեւում է, որ երիտասարդ աստղը թողել է «Սիրով Լարիսա Դոլինայի համար» գրությունը, որն ուղեկցվում է սրտիկների տեքսով նկարներով ու ստորագրությամբ։ Պարզվել է նաեւ, որ նվեր նախատեսված էր ոչ միայն Լարիսա Դոլինայի համար։ Բլոգերը ուկուլելե է պատրաստել նաեւ Վիկտոր Դրոբիշի, Լարիսա Գուզեեւայի, Քսենիա Սոբչակի եւ այլոց համար։
Երգչուհիների միջեւ կոնֆլիկտը տեղի է ունեցել ապրիլի սկզբին։ Վաստակավոր արտիստը, լսելով Վալյայի երգեցողությունը, նրան քննադատել էր, որ նա ճիշտ չի կատարում նոտաներից ոչ մեկը եւ այդպիսի վոկալային տվյալներ ունենալով՝ հավակնում է արտիստի կոչման, առանց երաժշտական կրթության։ 19-ամյա Կարնավալը հայտարարել է, որ զբաղվում է նրանով, ինչ ցանկանում է, այդ թվում երգեցողությամբ, նույնիսկ եթե չի կարողանում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ