Չի հասցրել Keeping Up With The Kardashians շոուն ավարտվել, արդեն տեղի է ունեցել վերամիավորումը։ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի ներկայացուցիչները, որոնք եղել են ռեալիթիի գլխավոր հերոսուհիները, հավաքվել են հատուկ թողարկման համար, որի վարողը եղել է Էնդի Քոենը:
Քոենին հաջողվել է զրուցել 40-ամյա Քիմ Քարդաշյանի հետ եւ նրանից նոր մանրամասներ կորզել 44-ամյա Քանյե Ուեսթի հետ ապահարզանի մասին, որն այժմ, ըստ լուրերի, հանդիպում է Իրինա Շեյքի հետ:
Ավելի վաղ, հեռուստաշոուի վերջին դրվագում, Քիմն արդեն անդրադարձել է Քանյեի հետ ամուսնության ժամանակ ունեցած խնդիրների մասին, սակայն ամուսնալուծությունից հետո նա մանրամասն չի մեկնաբանել այս թեման։ Եվ ահա Քարդաշյանը որոշել է երկրպագուների հետ կիսվել ամուսնալուծության պատճառների մասին նոր տեղեկություններով։
Դա ինչ-որ մի պատճառ չէր այս կամ այն կողմից։ Ես կարծում եմ, որ այդ որոշմանը հանգեցրել են որոշ հարցերի շուրջ տարբեր հայացքները, եւ ես ոչ մի կերպ չեմ ցանկանում, որ որեւէ մեկը մտածի, թե ես չեմ ներդրել բոլոր ջանքերը, կամ որ ես չեմ փորձել», - ասել է Քիմը:
Ավելի վաղ նա արդեն նշել էր, որ իր համար դժվար էր կիսել Քանյեի կենսակերպը, եւ նա չէր ցանկանում ապրել Վայոմինգի ագարակում, որտեղ Ուեսթը վերջերս հաճախ էր այցելում։
Քարդաշյանը նաեւ հասկացրել է՝ չնայած հայացքների այդ տարբերությանը, կարեւոր հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի նախկին ամուսինները եկել են։
Մենք, որպես մեր երեխաների ծնողներ, հիանալի հարաբերություններ ունենք։ Ես շատ եմ նրան հարգում եւ կարծում եմ, որ այդպես էլ կլինի։ Ես միշտ կլինեմ Քանյեի մեծագույն երկրպագուն։ Նա իմ երեխաների հայրն է։ Քանյեն միշտ կլինի ընտանիք, - կիսվել է Քիմը։
Հիշեցնենք, որ զույգն ունի չորս երեխա․ 8-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն եւ 2-ամյա Փսալմը։ Երեխաների խնամակալության հարցում զույգը համաձայնություն ձեռք է բերել։ Քիմը նաեւ հույս է հայտնել, որ նա եւ Քանյեյ կարող են մնալ լավ ընկերներ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը