RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ում հայտնել է, որ կարող էր կորցնել երեխաներին։ Նա չէր կատարել կապույտ հազի պատվաստումները եւ առհավետ փոխել է պատվաստման մասին իր պատկերացումները։
Երեխաների լույս աշխարհ գալուց հետո Մարգարիտան սկսել է հետազոտել հարցն ու գտել վիճակագրություն, որն անց է կացվել Ամերիկայում։ «Տաս տարվա ընթացքում ԱՄՆ-ում հարյուր մարդ մահացել է կարմրուկի պատվաստումից, իսկ հենց կարմրուկից՝ ոչ ոք։ Այդ տեղեկատվությունը ճակատագրական է դարձել։ Ես որոշել էի առայժմ չպատվաստել երեխաներին»,- խոստովանել է 41-ամյա լրագրողը։
Նա ստիպված է եղել իր հետեւության համար զղջալ, երբ իրենց փոքրիկ երեխայի հետ ընտանիք է հյուր եկել։ Նա լուրջ հազացել է, սակայն ծնողները Մարգարիտային հավաստիացրել են, որ դա ալերգիա է․ նրանց դա ասել են բժիշկները։ Երեխաները խաղացել են ամբողջ գիշեր, իսկ մի քանի օր անց նրանք դարձել են չավարտվող հազի պատանդներ։
«Դուստրս ու որդիս սկսել են ոչ թե հազալ, այլ խեղդվել, չռել աչքերը։ Թվում էր, թե բոլոր ներքին օրգանները դուրս կգան։ Արցունքներով, արյունով»,- հիշել է Մարգարիտան։ Պարզվում է՝ «ալերգիան» կապույտ հազ էր, որի դեմ նա երեխաներին այդպես էլ չէր պատվաստել։
Հաջորդող շաբաթները չափազանց ծանր են անցել։ «Ամբողջ ընտանիքը երեք ամիս անցկացրել է, ինչպես դժոխքում»,- ասում է Սիմոնյանը։ Նա ստիպված է եղել թթվածնային դիմակը պահել դստեր ու որդու դեմքի մոտ՝ հույս ունենալով, որ դա նրանց կօգնի շնչել եւ զղջացել է վախկոտության համար, որը նրան թույլ չի տվել պատվաստել երեխաներին։ Բարեբախտար, ամեն ինչ հարթվել է, եւ Մարյանան ու Բագրատն առողջացել են, սակայն նրանց մայրը լուրջ դաս է ստացել։
Մարգարիտան նկատել է, որ ընտանիքի անդամներից ոչ ոք չի հիվանդանցել, թեեւ երեխաները հազացել են նրանց մոտ։ «Որովհետեւ հեռավոր խորհրդային մանկության տարիներին ոչ մեզ, ոչ մեր ծնողներին ոչ ոք չի հարցրել՝ արդյոք ցանկանում ենք պատվաստվել կապույտ հազի դեմ, թե ոչ»,- կարծում է Տիգրան Քեոսայանի կինը։
Երեխաներն առողջացել են, սակայն Սիմոնյանը մինչ այժմ ապրումներ ունի տեղի ունեցածի պատճատով․«Իմ չպատվաստված երեխաներն իմ սխալ որոշման պատճառով կարող էին մահանալ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ