Հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Ռեգինա Տոդորենկոյի ամուսինը՝ երգիչ Վլադ Տոպալովը, կատարել է նրա երազանքն ու Նյու Յորք տարել։ Երաժիշտը մինչեւ վերջին պահը չի ասել, թե ուր է տանում կնոջը․ անակնկալը ստացվել է։ Նյու Յորքում աստղն իրականություն է դարձրել եւս մեկ երազանք՝ հայտնվել է «Սեքսը մեծ քաղաքում» կուլտային սերիալի նկարահանման հրապարակում եւ հանդիպել գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորող Սառա Ջեսիկա Փարքերին։ Նյու Յորքում այժմ նկարահանում են սերիալի շարունակությունը։ Ռեգինան տպավորությունների մասին պատմել է Ինստագրամում ու լուսանկար հրապարակել։
«Ես հանդիպել եմ Սառա Ջեսիկа Փարքերին։ Եվ ինչպե՞ս հիմա չհավատալ, որ միտքը նյութական է։ Երբ ես դիմեցի Տիեղերքին, ձեզ, այն լսեց ինձ եւ անմիջապես պատասխանեց։ Ես նորությունների խմբից տեղեկացա, որ այժմ Նյու Յորքում ընթանում են «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի նիարահանումները, ցանկացա հանդիպել Սառայի հետ, բայց ես մտածել անգամ չէի կարող, որ ամեն ինչ այդքան արագ տեղի կունենա։ Ես ու Վլադն Ինստագրայում տեսանյութ ենք հրապարակել ծանոթանալու կոչով։ Շնորհակալ եմ, որ աջակցել ենք (Սառայի մեկնաբանություններում «meetRegina» հեշթեգով բազմաթիվ հաղորդագրություններ կան)։
Ընթրիքին Վլադն ինձ հրավիրեց «Բալթազար» ռստորան։ Երբ մենք իջանք տաքսիից, նա ուշադրություն դարձրեց կինոսարքավորումներով մեքենաների վևա։ Ես անմիջապես հասակցա, որ Սառան մոտակայքում է։ Մենք համեղ կերանք, եւ ես գնացի որոնելու։ Մեկ րոպե անց տեսա նրան՝ այնքան գեղեցիկ ու լի էներգիայով։ Եվ սերիալի ամբողջ թիմին, որը կանգնած էր ինձանից 10 մետր հեռավորության վրա»,- նշել է Տոդորենկոն։
Նա գործընթացին հետեւել է կողքից, սակայն չի հաջողվել լուսանկարվել Սառայի հետ։ «Ես գիտեմ, որ մենք դեռ կհանդիպենք, հնարավոր է՝ կինոփառատոնի կարմիր գորգին, հնարավոր է՝ մի բաժակ սուրճի շուրջ եւ պարտադիր սելֆի կանենք»,- հույս է հայտնել Ռեգինան։
Հույզերը շատացնելու համար Ռեգինան ու Վլադը կոշիկի կուլտային խանութ են գնացել, ուր նոր կոշիկ են գնել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին