Disney ընկերությունը շարունակում է էկրանավորել ֆիլմեր՝ օգտագործելով Դիսնեյլենդի ատրակցիոնները։ Նախորդ նման փորձը՝ «Կարիբյանի ծովահենները», դարձավ աշխարհահռչակ մեգա հիթ:
Եվ ահա ստուդիայի ղեկավարները որոշել են, որ կանեն այն, ինչ արեցին նախորդ անգամ ։
Սյուժեն՝ դասական արկածային։ Գլխավոր դերում ՝ խարիզմայով դերասան։ Եվ, իհարկե, սիրո պատմություն։ Ո՞ւր առանց դրա:
Ի վերջո ստեղծողներն ստացան մի խառնուրդ՝ ներառելով քիչ տարրեր «Ջումանջիից», «Ինդիանա Ջոնսից» և «Ծովահեններից»:
Հասկանալի է, որ «Կրուիզ ջունգլիներում» ֆիլմը ոչ մի կերպ չի հասնի «Կարիբյանի ծովահենները»-ի բարձունքին։ Սակայն իր խնդիրը այն շատ լավ է կատարում։
Ֆիլմն ունի լավ սցենար, առկա են որակյալ հատուկ էֆեկտներ, որոնք ընդգծում են ֆլորայի և ֆաունայի գեղեցկությունը։
Իսկ ահա երաժշտական ուղեկցության հարցում կինոնկարի բախտը չի բերել։ Այն ընդհանրապես տպավորիչ չէ։ Ափսո~ս։ Երաժշտությունը կարող էր կոլորիտ մտցնել ֆիլմի մեջ։
Թերեւս որպես ֆիլմի գլխավոր թերություն կարելի է համարել հենց ռեժիսորին ՝ Ժաումին Կոլետ-Սերային։ Դիտելով նրա նկարահանված ֆիլմերի ցանկը ՝ հասկանում ես, որ նա թրիլլերների և մարտաֆիլմերի վարպետ է, ոչ թե կատակերգության։ Դա է պատճառը, որ թվում է՝ ֆիլմում սյուժեն կախված է, իսկ կատակները հաճախ չեն էլ ընդունվում:
Չնայած թերություններին՝ ֆիլմն ունի նաև դրական կողմեր։ Դրանցից ամենավառը դերասանական կազմն է։
Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը, ինչպես միշտ, խարիզմատիկ է: Այնպիսի տպավորություն է, որ իր խարիզմայի շնորհիվ նա առաջ է մղում ցանկացած ֆիլմ:
Էմիլի Բլանտը հոյակապ է: Նրա կերպարը միայն դրական զգացմունքներ եւ հիացմունք է առաջացնում:
Սակայն այդ երկու գլխավոր հերոսների սիրային գիծը ստացվել է ոչ խելամիտ։ Ավելի ճիշտ ՝ ընդհանրապես չի ստացվել։
Մի խոսքով, մենք ունենք լավ արկածային կատակերգություն, որը թեեւ բազմաթիվ դրոշմների եւ փոխառությունների վրա է հիմնվում, բայց, այնուամենայնիվ, ֆիլմն արժանի է իր ժանրին եւ կինոթատրոնում կարող է ուրախացնել հանդիսատեսին։
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը