Մեկ տարի առաջ ռուս հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշեւան երրորդ անգամ տատիկ է դարձել։ Այդ ժամանակվանից սկսած «Жить здорово!» հաղորդման վարողը գրեթե ամեն օրն անցկացնում է փոքրի Անյայի հետ։ Այս անգամ արտիստը փոքրիկին գնումների է տարել։ Զբոսանքի ընթացքում արված տեսանյութը Մալիշեւան հրապարակել է Ինստագրամյան էջում։
«Մեր Անեչկան կամաց-կամաց սկսում է քայլել, իսկ ես հիանում եմ բնության ուժով։ Հենց այն է փոքրիկներին ստիպում բազմաթիվ անգամներ կրկնել ոտքի կագնելու, քայլելու ու կրկին ոտքի կանգնելու փորձերը։ Եվ անբացատրելի է, թե ինչպես են երեխաները սովորում իջնել աստիճանները։ Ես դրան հետեւում եմ երրորդ անգամ։ Եվ կրկին հիանում եմ բնության հզոր ուժով։ Անյուշտային առաջին կոշիկն ենք գնել»․- գրել է նա։
View this post on Instagram
Մալիշեւայի թոռան հաջողություններին արձագանքել են նրա գործընկերները։ Նրանք հրապարակման մեկնաբանություններում նշել են, որ փոքրիկն ավելի ու ավելի է նմանվում տատիկին։ «Հրաշալի է։ Բժիշկ կդառնա»,- գրել է հաղորդավարուհի Արինա Շարապովան։ «Ինչպիսի երջանկություն»,- նշել է Էվելինա Բրլյոդանսը։ «Քաղցրիկ»,- ընդգծել է հաղորդավարուհի Եկատերինա Օդինցովան։
«Жить здорово!» հաղորդման թողարկումներից մեկի ընթացքում Մալիշեւան խոստովանել էր, որ սիրում է հայերին։ «Ես շատ եմ սիրում հայերին, քանի որ իմ ավագ որդու կինը հայ է։ Հիանալի աղջիկ, հիանալի։ Նա մեզ երկու թոռ է պագրեւել, իսկ հիմա հղի է երրորդով»,- ասել էր նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ10:26, 14 մայիսի
Քենդալ Ջենները պատրաստ է լողազգեստների սեզոնին10:05, 14 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Ֆրանսիայի ներկայացուցչի արխիվային լուսանկարը Երեւանում՝ հայկական տարազով․ երգիչը մասնակցել է Շառլ Ազնավուրին նվիրված համերգին09:00, 14 մայիսի
ՄԱՅԻՍԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»