Դերասանուհի Եկատերինա Վառնավային հաճախ են տրվում հարցեր երեխա ունենալու մասին։ Իր 36 տարեկան հասակում դերասանուհին չի մայրացել, եւ շատ երկրպագուներ հարցնում են՝ երբ Եկատերինան վերջապես կհայտարարի ընտանիքի համալրման մասին: Այդ հարցերից նրան չի հաջողվել խուսափել նաեւ YouTube-յան «Есть вопросики» շոուի ժամանակ, որտեղ հյուրընկալվել է Վառնավան։
Իր խոսքերով՝ Վառնավան հոգնել է մարդկանց անտակտությունից, որոնք հետաքրքրվում են նրա կյանքի այդքան անձնական մանրամասներով․ «Ոչ միայն կոտրում են իմ անձնական տարածությունը, այլ թքում են այնտեղ։ Երբ նման հարցեր եք տալիս 36 տարի չծննդաբերած կնոջը, ապա, ամենայն հավանականությամբ, նա դրա համար ինչ-ինչ պատճառներ է ունեցել։ Գուցե նա չի ցանկացել մայրանալ։ Հնարավոր է՝ նա առողջական խնդիրներ ունի», - վրդովվել է Եկատերինան։
Դրանից հետո Վառնավան պատմել է իր անձնական պատմությունը։ Պարզվում է, որ դերասանուհին հղի է եղել, բայց կորցրել է երեխային. «Ես վիժում եմ ունեցել... շատ լուրջ եմ դա ազդել իմ վրա», - անկեղծացել է աստղն Իդա Գալիչի հետ զրույցում:
Եկատերինան ասում է, որ երազում է մայր դառնալ, եւ երկար ժամանակ տառապել է այդ ողբերգությունից․ «Իմ առջեւ երբեք ընտրություն չի եղել․ հրաժարվել երեխայից, կամ ոչ։ Ես միշտ ցանկացել եմ երեխա ունենալ։ Այնպես ստացվեց, որ իմ կարգավիճակի մասին իմացա երրորդ ամսվա ընթացքում, սակայն եղել է պտղի մերժում։ Ընդհանուր առմամբ, ամեն ինչ տեղի է ունեցել շատ արագ։ Ես արդեն իսկ պատկերացրել էի ինձ փորիկով, մայր․․․Ես սիրում եմ, պաշտում են երեխաներին», - ասել է Եկատերինան։
Այժմ նա պատրաստ է երեխայի ծննդին եւ խոստովանել է, որ իրեն տեսնում է ռեժիսոր Ալեքսանդր Մոլոչնիկովի՝ ներկայիս ընտրյալի երեխաների մայր: «Այնպիսի շրջան է, որ փորձում եմ, բայց առայժմ չի ստացվում», — խոստովանում է Վառնավան:
Աղբյուրը՝ PeopleTalk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:26, 20 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը խոստովանել է, որ ատում է նիհար լինելը22:05, 20 մայիսի
Մեքսիկական փոքրիկ ճաշարանը Միշլենի աստղի է արժանացել՝ «բացառիկ տակոյի» համար21:30, 20 մայիսի
Ավստրալացի կինը 65 տարեկանում այնքան ցնցող տեսք ունի, որ նրան եւ իր թոռնուհուն հաճախ քույրերի տեղ են դնում20:05, 20 մայիսի
«Ինձ համար ամենակարեւորը բարձր մակարդակով Հայաստանը ներկայացնելն է». Անահիտ Հակոբյանը պատրաստվում է «Նոր Ալիք 2024»-ին19:19, 20 մայիսի
Ադելը եւս մեկ երեխա է ուզում16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն