Շուտով կթողարկվի «Ellen Show»-ի եզրափակիչ եթերաշրջանի թողարկումը, որի հյուրը Քիմ Քարդաշյանն է։ Քարդաշյանն առաջին հարցազրույցը կտա «KUWTK» շոուի փակումից հետո։ Թողարկման թիզերից պարզ է դառնում, որ խոսք է գնալու ոչ միային Քիմի, այլեւ նրա ավագ քրոջ՝ Քորթնիի մասին, որն այժմ վայելում է երաժիշտ Թրեւիս Բարքերի հետ հարաբերությունները։
Քիմ Քարդաշյան Էլեն Դեջեներեսի հաղորդման ստուդիայում պատմել է քրոջ սիրավեպի մասին․ «Ինձ դուր են գալիս նրանց հարաբերությունները։ Նրանք աճել են միասին»։ Քիմը նաեւ հայտնել է, որ ծրագրում է ընտանեկան նոր նախագծի թողարկում, սակայն առայժ չգիտի՝ արդյոք դրան կմիսնան Քորթնին ու Թրեւիսը․ «Անկեղծ ասած՝ նրանց հետ չեմ խոսել այդ մասին, բայց Թրեւիսը Քորթնիի կյանքի այնքան մեծ մասնիկն է, որ եթե նրանք մասնակցեն, ապա միասին»,- խոստովանել է նա։
Քարդաշյանը նաեւ հետաքրքիր փաստեր է հայտնել Քորթնիի եւ Թրեւիսի կյանքի մասին։ Պարզվում է՝ նախքան հարաբերություններ սկսելը նրանք երկար ժամանակ կողք կողքի են ապրել։ «Նրանք ավելի քան 15 տարի հարեւաններ են եղել եւ ընկերական հարաբերություններ են ունեցել»,- ասում է Քիմը։
«Եվ հանկարծ նրանք չեն կարողանում բաց թողնել միմյան ձեռքերը։ Ի՞նչն այն չէ նրանց հետ։ Ամեն անգամ տպավորություն է, թե այդ հանդիպումը վերջինն է նրանց կյանքում»,- կատակել է Էլենը։ «Բայց դա այնքան հաճելի է»,- պատասխանել է Քարդաշյանը։
Ի դեպ, Քորթնի Քարդաշյանն ու Թրեւսի Բարքերը սկսել են հանդիպել այս տարվա հունվարին։ Զույգը հաճախ է հանրությանը շոկի ենթարկվում, լրատվամիջոցներում պարբերաբար լուրեր են հայտնվում նրանց նշանադրության մասին։
Աղբյուրը՝ Peopletalk
Լուսանկարները՝ Stefanie Keenan/Getty Images for ABA, Astrid Stawiarz/Wireimage,
Michael Rozman/Warner Bros.
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով