Հոկտեմբերի 1-ին եւ 4-ին Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կկայանա «Կողք կողքի» երաժշտական ներառական-արտ փառատոնը, որի նպատակն է լսելի դարձնել զարգացման տարբեր առանձնահատկություններ ունեցող երեխաների ձայներն ու կարողությունները:
Փառատոնն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Երեւանում: Դրան մասնակցում են Երեւանի եւ մարզերի տարբեր վերականգնողական կենտրոնների սաները:
«Կողք կողքի» երաժշտական ներառական-արտ փառատոնի հիմնադիր-ղեկավար, երաժշտաթերապեւտ Նաիրա Սարգսյանը ուրախությամբ է նշում, որ առաջին փառատոնը մոտիվացնող ներուժ է ունեցել իրենց սաների վրա՝ ստիպելով, որ էլ ավելի ոգեւորված պատրաստվեն գալիք համերգներին: Երեխաներին այս հարցում աջակցելու են նաեւ հայկական երգարվեստի ճանաչված դեմքերից շատերը:
Այս նախաձեռնության ու փառատոնի մանրամասների շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է Նաիրա Սարգսյանի հետ.
««Կողք կոքի» երաժշտական ներառական-արտ փառատոնն ստեղծելու գաղափարն ինձ մոտ ծագեց այն ժամանակ, երբ երաժշտական թերապիայի ընթացքում հասկացա, որ երեխաներն ասելիք ունեն, բեմից կարող են ներկայանալ եւ հանրությանն ինչ-որ բան ասել իրենց կատարումով եւ երաժշտական կարողությունով: 2019 թ-ին՝ ԿԳՄՍ նախարարության ներքո տեղի ունեցավ մեր առաջին փառատոնը: Փառատոնին ներգրավված էին տարբեր ներառական կազմակերպություններ»,-պատմում է նա՝ հավելելով,-«Փառատոնն իր ձեւաչափով տարբերվում է նրանով, որ այն բացի երեխաներից ներառում է տարբեր անվանի երաժիշտների. մասնակցում են Ռուբեն Հախվերդյանը, Միքայել Ոսկանյան եւ ընկերներ բենդը, Գոռ Սուջյանը, Վահագն Հայրապետյանը, «Նեմրա», «Լավ էլի», Hope for Coffee խմբերը, Աննա-Անահիտ Մխիթարյան քույրերը եւ այլք: Փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել Սեւանի, Գյումրու, Սպիտակի, Իջեւանի եւ Երեւանի բոլոր վերականգնողական կենտրոնները»:
Փառատոնին երեխաները ներկայանալու են ոչ միայն երաժտական համարներով, այլեւ՝ իրենց ձեռքի աշխատանքներով:

Անդրադառնալով տվյալ փառատոնն անցկացնելու կարեւորությանը՝ Նաիրա Սարգսյանն ընդգծեց.
«Այս փառատոնը մեծ հնարավորություն է տալիս երախաներին լսելի լինելու, մեր շրջապատում ավելի ներագրավվելու, ինչն իրենց շատ է պակասում, եւ մեր հասարակության մեջ ներառական մտածողությունն է սերմանվում: Նպատակն է նաեւ մեր երեխաների համար ստեղծագործական միջավայր ստեղծելը, ինչն իրենց կրկին շատ անհրաժեշտ է»:
Փառատոնը տեղի կունենա ԿԳՄՍ նախարարության, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի եւ SOAR կազմակերպության հովանու ներքո: Ավելի մանրամասն՝ տեսանյութում:
Սյունե Առաքելյան
Օպերատոր՝ Ալեքս Խաչատրյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:46, 6 սեպտեմբերի
Սիրված հիթեր և հայկական մոտիվներ. Սիրուշոն դարձավ Coca-Cola Fest 2026-ի բեմի գլխավոր աստղը10:30, 6 սեպտեմբերի
«Մարդիկ պետք է հասկանան, որ բժիշկներն էլ մարդ են». Դավիթ Տոնոյանը՝ բժշկության, բլոգինգի և այն թեմաների մասին, որոնցից ամաչում ենք խոսել09:00, 6 սեպտեմբերի
Հորոսկոպ. նշանների կարմիր դրոշները00:43, 6 սեպտեմբերի

22:46, 5 սեպտեմբերի
Իվետա Մուկուչյանը, Սուպեր Սաքոն ու Սարո Թովմասյանը երգել են Ալեն Սիմոնյանի հարսանիքին19:40, 5 սեպտեմբերի
Լյուիս Հեմիլթոնը գնել է իր երազանքի մեքենան՝ պաշտամունքային Ferrari F40-ը18:31, 5 սեպտեմբերի
Սուշիի մասին տհաճ ճշմարտությունը. գիտնականները պարզել են, որ թյունոսի 96%-ը պարունակում է մակաբույծ որդեր17:38, 5 սեպտեմբերի
Ի՞նչ ընդհանրություն ունեն Բեզոսը, Շեքսպիրը և Չինգիզ խանը16:07, 5 սեպտեմբերի
«Չինացի Նոստրադամուսի» մռայլ կանխատեսումները 2027 թվականի համար. Իրանի ցամաքային ներխուժում և քաղաքացիական պատերազմ Միացյալ Նահանգներում15:22, 5 սեպտեմբերի
Արինա Սաբալենկան զայրացած էր US Open առաջնության ժամանակ մարիխուանայի հոտից14:36, 5 սեպտեմբերի
Ջեյն Ֆոնդան քննադատել է «տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, օլիգարխներին և միլիարդատերերին», ովքեր ցանկանում են հավերժ ապրել ռոբոտների հետ13:30, 5 սեպտեմբերի
Կան պահեր, որոնց հանդիսատեսը հաստատ չի սպասում. Անի Երանյանը՝ «Ֆուլ Հաուսի» վերադարձի մասին