«Դյունան» Ֆրենկ Հերբերտի համանուն գիտաֆանտաստիկ վեպի մոնումենտալ էկրանավորումն է Դենի Վիլյնեւի կողմից: Դրանով ռեժիսորը համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ոսկե տառերով գրեց իր անունը:
Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես հայտնի Աթրեյդես տան ժառանգորդը Փոլի ընտանիքի հետ մեկնում է Արակիս, որը տիեզերքի ամենավտանգավոր մոլորակներից մեկն է։ Այստեղ ոչինչ չկա, բացի ավազից, կիզիչ արեւից, հսկա հրեշներից ... եւ միջգալակտիկ հակամարտությունների հիմնական պատճառ հանդիսացող աներեւակայելի արժեքավոր ռեսուրսից, որը կոչվում է մելանժ: Իշխանության զավթման արդյունքում Փոլը ստիպված է փախչել եւ թաքնվել, ինչն էլ դառնում է նրա էպիկական ճանապարհորդության սկիզբը:
«Դյունան» միայն մեկ խնդիր ունի, որը շատ լավ հասկանում էր նաեւ ռեժիսորը: Վեպը անհնար է տեղավորել ֆիլմի շրջանակներում, որը տևում է 155 րոպե: Այդ իսկ պատճառով մեզ սպասում է էպիկական պատմության միայն սկիզբը։
Հենց դրա համար էլ ֆիլմը չունի դասական եզրափակող հատված։
Բայց դա ոչ մի կերպ չի փչացնում ֆիլմից ստացած ընդհանուր տպավորությունները, ընդհակառակը, ֆիլմը դիտելուց հետո հանդիսատեսի մոտ ցանկություն է առաջանալու իմանալ, թե ինչ է լինելու հետագայում:
Չնայած իր տևողությանը՝ «Դյունան» ձգված չէ։ Դիտելով երկու ժամից ավելի ընթացող ֆիլմը՝ հանդիսատեսը հստակ պատկերացում կկազմի այս աշխարհի կառուցվածքի, գլխավոր հերոսի ճակատագրի և քաղաքական անցուդարձերի մասին։
Փառավոր աշխատանք են կատարել թե՛ ռեժիսորը, թե՛ դիզայները, թե՛ կոստյումերը։ Հագուստներն ու դեկորացիաները պարզապես զարմացնում են իրենց ոճով։
Օպերատորական աշխատանքը նույնպես հիացնում է։ Հենց գրագետ բեմադրությունն է թույլ տալիս զգալ մոլորակների տարբերությունները, ջրի դերը պատմության մեջ, անապատի մեծությունը եւ մարդու տեղն անծայրածիր ավազոտ լանդշաֆտներում։ Վիզուալ առումով ֆիլմն աներեւակայելի գեղեցիկ է։
Ֆիլմի կոմպոզիտորը Հանս Ցիմմերն է։ Նա ստեղծել է արևմտաեվրոպական և մերձավորարևելյան մոտիվների տպավորիչ խառնուրդ։ Ֆիլմի կոմպոզիցիաներն անկրկնելի են։
Դերասանական կազմի մասին կարելի է այսպես արտահայտվել՝ գրեթե կատարյալ ընտրություն։
Օսկար Այզեքին (դուքս Լետո Ատրեյդես) բնութագրող մեկ բառ կարելի է ասել՝ խարիզմատիկ: Նա կարծես ծնված լինի՝ խաղալու առաջնորդի դեր:
Խավիեր Բարդեմը (Ստիլգար) շատ չէր երևում էկրանին: Բայց նույնիսկ լուռ հայտնվելով իր առաջին դրվագում ՝ Բարդեմը անմիջապես ցույց տվեց, թե ով է այստեղ օսկարակիր դերասանը։
Ստելլան Սկարսգորդի (բարոն Վլադիմիր Հարքոնեն) նման զզվելի չարագործներ վաղուց ֆիլմերում չկային:
Եվ, վերջապես, գլխավոր հերոսն է Փոլ Աթրեյդեսը: Տիմոտի Շալամեի համար այդ դերը որոշիչ կդառնա նրա կարիերայում։ Չի կարելի ասել, որ նրա խաղը բարձրության վրա է, բայց առաջադրանքը կատարել կարողանում է։ Ի վերջո,ամեն երիտասարդ դերասան չէ, որ կարող է միանձնյա իր ուսերին տանել նման մոնումենտալ ժապավեն։
Մենք վստահ ենք, որ հետագայում Տիմոտին կկարողանա իրեն ցույց տալ իր ողջ տաղանդով՝ լինելով Վիլյնեւի խիստ հսկողության ներքո։
Արդյունքում․ «Դյունան» հեղինակային մեծ ֆիլմ է: Այն Հանս Ցիմմերի բարձրակարգ երաժշտության եւ Վիլյնեւի բեմադրության շնորհիվ իր հանդիսատեսին եզրափակիչ մասում թողնում է դողացող ձեռքերով եւ ոտքերով: Իսկ ֆիլմի ողջ ընթացքում արվեստագետների հիմնարար աշխատանքն ապշեցնում է իր մասշտաբներով։ Դենի Վիլնյեւն ֆիլմն ընդունել է ոչ թե որպես հերթական ստուդիական նախագիծ, այլ որպես երազանքի ֆիլմ։
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին