Ֆիլմի գործողությունները ծավալվում են առաջին մասի իրադարձություններից ավելի քան մեկ տարի անց: Լրագրող Էդի Բրոքը փորձում է հարմարվել կյանքին ՝ հանդես գալով որպես այլմոլորակային սիմբիոտ Վենոմի տիրակալ, որն օժտում է նրան գերմարդկային ունակություններով: Բրոքը փորձում է վերակենդանացնել իր կարիերան և հարցազրույց է վերցնում սերիական մարդասպան Կլետուս Կասադիից, որը պատահաբար դառնում է սիմբիոտ Կարնաժի տիրակալը և չհաջողված մահապատժից հետո փախչում է բանտից:
Անհրաժեշտ է իմանալ, որ ֆիլմը բավականին հաճույքով է դիտվում: Այն պայծառ է, ուրախ, գեղեցիկ և դինամիկ։
«Վենոմում» շատ են կատակները, հումորները ՝ ինչպես իրավիճակային, այնպես էլ երկխոսական։ Էդի Բրոքը և սիմբիոտը գրեթե ոչ մի վայրկյան չեն դադարում պարզաբանել իրենց հարաբերությունները,որոնք հիշեցնում են ամուսնական զույգի հարաբերություններ: Վենոմն ուզում է ուտել մարդկանց գլուխները, իսկ Էդին ցանկանում է, որ այլմոլորակայինը չփչացնի իր կյանքը։ Զույգն անընդհատ վիճում է, ինչ-որ պահի Վենոմը նույնիսկ հիստերիայի է հասնում եւ փախչում տնից: Ընդհանուր առմամբ, ֆիլմը վերջնականապես վերածվել է կատակերգության։
Ֆիլմը ձգձգված չէ։ Թվում է՝ Sony-ին կրկին սահմանում է հանդիսատեսի համար ֆիլմի կատարյալ ժամանակաչափ։ Միջին կոմիքսային պատմության համար 90 րոպեն ավելի քան բավարար է։
Նոր «Վենոմի» բյուջեն մնացել է նույնքան համեստ (110 մլն դոլար), բայց այդ գումարով այժմ հաջողվել է միանգամից երկու հրեշ ստեղծել։
«Վենոմ 2»-ի ռեժիսորը Էնդի Սերքիսն է: Ի դեպ, նա ծագումով հայ է։ Նրա ռեժիսուրան գրեթե անթերի է, ինչը չենք կարող ասել սցենարի մասին։
Ինչպես առաջին մասը, այնպես էլ երկրորդը լի է դատարկությամբ և ենթադրություններով:
Օրինակ, Կարնաժ անունով երկրորդ սիմբիոտի ի հայտ գալը, որը բնակություն է հաստատում հանցագործ Կլետուս Կասեդու մարմնում, շատ թույլ է ներկայացված:
Նույնը կարելի է ասել Էդիի նախկին ընկերուհու ներկայիս ընկերոջ մասին: Թե ինչու է նա պետք այս պատմության մեջ, միանգամայն անհասկանալի է։
Բայց այդ բոլոր թերությունները պարզապես հօդս են ցնդում Թոմ Հարդիի և Վուդի Հարելսոնի փայլուն դուետի շնորհիվ։
Թոմ Հարդին այստեղ կատարյալ է։ Նա շատ բնական է, զգում է իր տեղը, եւ, ակնհայտորեն, այդ գործընթացից մեծ բավականություն է ստանում:
Իսկ Վուդի Հարելսոնը ունի զարմանալի հատկություն. նա պարզապես կհայտնվի մի դրվագում, եւ ցանկացած ֆիլմ կդառնա ավելի հաջողված։
Արդյունքում. եթե ֆիլմն ընկալում եք որպես 80-ականների թեթև կատակերգական բոևիկ, ապա այն հիանալի կատարում է իր գործառույթը: Ֆիլմի դիտումն իսկապես զվարճալի է:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:46, 4 փետրվարի
Ջամբատիստա Վալի. գարնան գովերգ11:05, 4 փետրվարի
Իսկ դուք ու՞մ եք տեսել երազում․ իրենց փորձով կիսվել են Սրբուկն ու Վիկտորյա Սահակյանը09:00, 4 փետրվարի
ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 3 փետրվարի
Հայկական փոփ․ սիրային լիրիկան որպես սուբլիմացիայի միջոց21:29, 3 փետրվարի
Wine Story. Աշխարհի ամենաթանկ գինիների հնգյակը, որոնք հիացմունքի են արժանի20:15, 3 փետրվարի
Աստղային գեղեցկության գաղտնիքներ. Ջեյ Լոն եւ նրա «հավերժ երիտասարդ» դեմքը19:18, 3 փետրվարի
18:49, 3 փետրվարի
BRUNETTE. ճանաչելի ոճի նրբությունները18:05, 3 փետրվարի
Մահացել է ֆրանսիացի կուտյուրյե Պակո Ռաբանը16:24, 3 փետրվարի
Պամելա Անդերսոն. երեք լեգենդար կերպար15:40, 3 փետրվարի
Viktor & Rolf. ոտքից գլուխ եւ հակառակը (ֆոտո)14:42, 3 փետրվարի
«Ստալոնեների ընտանիքը»․ Սիլվեստր Ստալոնեն կնոջ եւ դուստրերի հետ ռեալիթի շոու կթողարկի