Lyst հարթակը հրապարակել է աշխարհի ամենահանրաճանաչ ապրանքանիշերի եւ իրերի ցանկը։ Ցանկի կազմման համար հարթակն օգտագործում է տվյալները, որոնք ստացվում են ավելի քան 150 միլիոն օգտատերերի վարքագծի վերլուծության արդյունքում։ Բացի դրանից՝ ընկերությունը հաշվի է առնում Google-ի որոնողական հարցումները, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում ապրանքանիշերի հիշատակումները։
2021թ․-ի երրորդ եռամյսակի հաշվետվությունը ցույց է տվել, որ Balenciaga-ն ցանկում բարձրացել է հինգ դիրքով եւ գլխավորել այն՝ առաջին տեղից դուրս անելով Gucci-ն։
Balenciaga-ի հիշատակմամբ հարցումների քանակն ավելացել է 505 տոկոսով Քանյե Ուեսթի հետ «Donda» սկավառակի շուրջ, Fortnite-ի հետ համագործակցության, ինչպես նաեւ «Met Gala»-ի ընթացքում Balenciaga-ի մեծաքանակ զգեստների առկայության շնորհիվ։
Versace-ի եւ Fendi-ի համագործակցությունը Միլանում Նորաձեւության շաբաթվա ընթացքում ապրանքանիշերին օգնել է բարձրանալ երկու դիրքով․ դրանք համապատասխանաբար զբաղեցրել են ութերորդ եւ իններորդ հորիզոնականները։
Բացի այդ՝ Տոկիոյում Օլիմպիական խաղերի, 2020-ի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եւ սպորտային այլ իրադարձությունների շնորհիվ Nike-ը վեցրերորդ տեղն է զբաղեցրել։
Կանանց համար նախատեսված հավաքածուից ամենահանրաճանաչ իր է դարձել Prada-ի «Raffia Tote Bag» պայուսակը, որն ապանքանիշն այս ամռանը նվիրել է բազմաթիվինֆլյուենսերների։ Երկրորդ տեղում Versace-ի Medusa Aevitas կոշիկն է։
Աղբյուրը՝ Blueprint
Լուսանկարները՝ Getty images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են