«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Թեսթ. Ո՞վ եք դուք

12:23, 9 նոյեմբերի

1. Պատկերացրեք՝ կանգնած եք անտառի եզրին։ Մինչեւ անտառ մտնելը դեռ շատ ճանապարհ կա։ Նկարագրեք անտառը. բա՞րձր է, թե՞ ցածր, մե՞ծ է թե՞՝ ոչ։

2. Մտնում եք անտառ։ Նկարագրեք այն ներսից։ Ի՞նչ եք զգում։ Ո՞ր ծառերն են ավելի շատ. սոճի, եղեւնի, թե՞ սաղարթավոր։

3. Գնում եք անտառով եւ ճանապարհին հանդիպում եք մի հրեշի։ Նրարագրեք նրան։ Ի՞նչ կանեք։

4. Անտառը վերջանում է, ու միանգամից անապատ է սկսվում։ Անասելի շոգ է, շուրջը միայն ավազուտներ են։ Հոգնածությունը վրա է հասնում։ Հազիվ եք քայլում։ Հասնելով թաքուն, միայն ձեզ հայտնի մի տեղ, հանկարծ բանալի եք գտնում ավազի մեջ… Մանրամասն զննեք այն։ Ի՞նչ ձեւ ունի, ի՞նչ նյութից է։ Ի՞նչ զգացիք, երբ գտաք այն։ Կթողնեք այն, թե՞ կվերցնեք ձեզ հետ։

5. Շարունակում եք քայլել։ Տեսարանն արդեն վաղուց է՝ չի փոխվել։ Եւ հանկարծ ջրհոր եք տեսնում… Տեսի՞լք է, թե՞ իրականություն։ Ի՞նչ եք զգում այդ պահին։ Կվազե՞ք դեպի այն, դանդաղ կմոտենք ու կլվացվեք, թե՞ գլխով մեջը կընկնեք։

6. Լիճը հետեում է, եւ դուք նորից դանդաղ քայլում եք անապատով։ Ճանապարհին անոթ եք գտնում։ Նկարագրեք դրա ձեւն ու նյութը։ Կնայե՞ք մեջը։ Եթե այո՝ ի՞նչ է այնտեղ։

7. Ձեր ճանապարհը շարունակվում է, բայց հենց ձեր դիմաց մի պատ է հայտնվում։ Նկարագրեք այն։ Կփորձեք արդյո՞ք հաղթահարել այն, եւ ի՞նչպես։

8. Պատը հետեւում է։ Հասել եք ձեր նպատակին ու հայտնվել եք իսկական դրախտում։ Այստեղ կա ամենը, ինչ ձեզ պետք կգա։ Նույնիսկ ձեր սիրելի ու հարազատ մարդիկ ապրում են ոչ հեռու։ Օրերից մի օր հորիզոնում մի քարավան է հայտնվում։ Կգնաք արդյո՞ք նրան ընդառաջ, թե՞ կթաքնվեք։ Միգուցե կզրուցեք մարդկանց հետ ու կվերադառնա՞ք։

Թեսթի բանալին

1 եւ 2 հարցեր. անտառն ու ընթացքում հայտնվող ամեն ինչը ձեր ինտելեկտի գնահատականն է։

Որքան այն բարձր ու մեծ է, այնքան մեծ է ձեր ինտելեկտի ուժն ու լայն է ճանաչողությունը։

Անտառից հայացքն այն է, թե ձեր կարծիքով ինչպես են ձեզ գնահատում։ Նորմալ ինքնագնահատականով մարդկանց մոտ անտառի չափերը ներսից ու դրսից համընկնում են։

Եթե անտառը հիմնականում սոճուց է կազմված, դուք տրամաբանական մտածելակերպի մարդ եք։

Եթե սաղարթավոր՝ զգացմունքային եք։ Իսկ եթե եղեւնիներ են՝ խառը մտածելակեր ունեք, տրամաբանությունն ու զգացմունքը հաջող կերպով համակցված են։

Եթե անտառը լինք է հողաբլուրներով ու փոսերով, ապա դուք գլոբալ խնդիրների լուծման ճանապարհին եք։

Հարց 3. Հրեշը նկարագրում է ձեր վերաբերմունքը թշնամիներին ու նրանց մասին պատկերացումը։

Ձեր գործողությունները խոսում են նրանց հանդեպ ունեցած ձեր պահվածքի մասին։

Հարց 4. Ցույց է տալիս, թե ինչպես եք վերաբերում ընկերությանը։

Եթե բանալին չափազան գեղեցիկ է եւ թանկարժեք մետաղից, նշանակում է ընկերներին ընտրում եք ամենալավի սկզբունքով։ Նրանք պետք է ե՛ւ խելացի, ե՛ւ գեղեցիկ լինեն, եւ օգնեն անհարժեշտության դեպքում։ Քչին դուք համաձայն չեք։

Եթե հին կողպեքի բանալի եք գտել, նշանակում է ավելի շատ գնահատում եք կայունությունը։ Հնաոճ է՝ ուրեմն հպարտանում եք ձեր ընկերներով, ինչ-որ չափով ինքնահաստատվում եք, ասելով՝ «Ես այ սենք մարդկանց հետ եմ ընկերություն անում»։ Իսկ եթե չեք կարողացել մանրամասն նկարագրել բանալին, ապա կասկածամիտ ու չվստահող մարդ եք։ Թողնելով բանալին, ցույց եք տալիս, որ չեք սիրում մարդու «հոգին մտնել», եւ չեք ուզում հարաբարությունները բեռ դարձնել, ինչպիսին համարում եք առանձնակի մտերիմ հարաբերությունները։ Եթե, ամեն դեպքում, վերցրել եք բանալին, ապա ընկերությունը ձեր կյանքում մեծ տեղ ունի։

Հարց 5. Այս կետում երեւում է սեքսին ունեցած ձեր վերաբերմունքը։

Եթե օազիսը ձեր համար ցնորհք է, դուք ֆանտազիաների հետեւից եք ընկած, գլխում իդեալ եք ստեղծում։ Իրական հարաբերությունները ձեզ լրջորեն հիասթափեցնում են։ Մաքուր պարզ լիճը սեքսի հանդեպ իդեալիստական վերաբերմունք է։ Դուք ձգտում եք բյուրեղային մաքուր հարաբերությունների։

Կեղտոտ ու ամայի լիճը ենթագիտակցությունն է, որը հաճախ սեքսի ճնշված քննադաատությունն է։ Դուք սեքսը կեղտոտ զբաղմունք եք համարում։ Ջրվեժի դեպքում սեքսը ձեզ համար հզոր ուժ է։ Գետակի դեպքում՝ սեքսը կյանքի աղբյուր եք համարում։

Հոգնած վազում եք ջրհորի մոտ՝ ուզում եք սեքսի միջոցով ազատվել խնդիրներից։ Դանդաղ եք մոտենում՝ ձեզ հատուկ է զգուշանալ զուգընկերոջից։ Ձգտում եք հնարվորինս շատ իմանալ նրա մասին, որ չսխալվեք, ուզում եք ամեն ինչ նախապես հաշվարկել։ Մոտենում եք ջրին, բայց չեք մտնում մեջը, սեռական հարաբերություններում չեք բացվում, ենթագիտակցական վախ կա զուգընկերոջ հանդեպ։ Խմում եք, լողանում եք, սուզվում եք՝ վայելում եք սեռական հարաբերությունները։ Հանգստանում եք ջրհորի մոտ՝ կայուն սեռական հարաբարություններ են ուզում, եւ խուսափում եք նորություններից։

Հարց 6. Անապատում գտած անոթը ձեր ինքնագնահատականն է։ Կավե սափորը խոսում է չափի զգացման մասին, երկաթյա, պղնձյա կամ կերամիկականը՝ դրա լրիվ բացակայության։

Եթե վերցրել սափորը եւ նայել դրա մեջ՝ ուրեմն ձգտում եք ինքնաճանաչման։ Չեք վերցրել ու չեք նայել՝ երեւի ձեր մասին ճշմարտությունը չեք ուզում իմանալ։ Դա կարող է կապված լինել ցածր ինքնագնահատակիկամ թաքնվելու ցանկության հետ։ Սափորը դատարկ է, թե ավազով լի՝ ցածր ինքնագնահատական ունեք։  Լված է թանկարժեք քարերով, ոսկով՝ բարձր ինքնագնահատական ունեք եւ անընդհատ ձեզ գովում եք։ Լցված է ջրով՝ ձեր ինքնագնահատակը ադեկվատին մոտ է, արտացոլում է ինքնազարգացման ձգտումը։

Հարց 7. Այս կետում իմանում եք խնդիրներին ու դրանց լուծմանն ունեցած ձեր վերաբերմունքի մասին։

Պատը բարձր է, զգում եք, որ անհնար է հաթահարել՝ դժվարություններն անհաղթահարելի եք համարում։ Պատը բարձր է, բայց թեք, որ կարելի է բարանալ՝ միշտ ձգտում եք հաղթահարել դժարությունները, անհնարին ոչինչ չկա ձեզ համար։ Նստած եք պատի տակ՝ օգնություն սպասելով, վստահ չեք ձեր ուժերին, կախված եք հանգամանքներից։ Փնտրում եք, թե ինչպես շրջանցել պատը՝ ենթագիտակցորեն ոզում եք փախչել խնդիրներից, խուսափում եք սոսւր անկյուններից։

Բղավում եք, որ պարան գցեն՝ սիրում եք խնդիրներն ուրիշների օգնությամբ լուծել։ Հարձակվում եք պատի վրա՝ չեք սիրում հետաձգել խնդիրների լուծումը, գլխով խրվում եք բոլոր դժվարությունների մեջ, ոչինչ դչեք շրջանցում։

Զգուշորեն բարձրանում եք պատով՝ սովորաբար խնդրներն ինքնուրույն եք լուծում՝ պատասխանատվությունն ուրիշի վրա չգցելով։

Բարձրանում եք պատին եւ նայում եք, թե ինչ կա մյուս կողմում՝ ձեզ հատուկ է կես ճանապարհին կանգնելը, որպեսզի ամեն ինչ հաշվի առնեք եւ զգուշանաք։

Հարցծ 8. Այս կետում կարելի է իմանալ, արդյո՞ք տրվում եք գայթակղությանը, երբ արդեն ամեն ինչ ունեք։

Գնում եք քարավանի հետ, նշանակում է ձեր էությամբ օտարական եք ու փնտրող։ Մնում եք օազիսում՝ ձեզ համար կարեւոր է հարմարավետությունը։ Զրուցեցիք ու վերադարձաք՝ երբեք չեք կանգնում ձեռք բերածի վրա, սակայն հետաքրքրասիրությունը ձեզ չի ստիպում կորցնել այն, ինչի համար այդքան երկար պայքարել ու հասել եք կյանքում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել