Ամերիկացի փոփ-կատարող Բրիթնի Սփիրսը ուղղաթիռից լուսանկար է հրապարակել եւ պատմել, որ մասնավոր կղզի է ժամանել: Համապատասխան գրառումը հայտնվել է Instagram-ի իր էջում։
Համացանցում զետեղված հոլովակում 39-ամյա աստղն ամբողջ հասակով պատկերված է օդային փոխադրամիջոցի ֆոնին: Նա կրում է մոխրագույն տոպ, մինի-շորտեր, սեւ երկար բաճկոն, ինչպես նաեւ դարչնագույն բարձրակրունկ կոշիկներ։ Սփիրսի կերպարն ամբողջացրել են ծղոտե գլխարկը, արեւային ակնոցը եւ կոշիկի գույնի պայուսակը:
Երգչուհին նաեւ կարճ տեսանյութ է նկարահանել՝ թռիչքի ժամանակ ցուցադրելով գեղեցիկ բնանկարները: «Ժամանում մասնավոր կղզի։ Այստեղ լավ է, բայց շատ շոգ է»,- մեկնաբանել է այն հրապարակումը, որը հավաքել է ավելի քան մեկ միլիոն լայք։ Սփիրսը չի բացահայտել իր այցելության նպատակը։
Daily Mail-ի ենթադրական տվյալների համաձայն՝ աստղը վայրէջք է կատարել Լեդվիլի «Գոլդսոն» միջազգային օդանավակայանում, այնուհետեւ ուղղաթիռ է նստել։
Երկրպագուները երգչուհուն բարի հանգիստ են մաղթել․ «Կյանքը, որին արժանի ես, թագուհի», «Հուսով եմ, որ դուք անմոռանալի ժամանակ կանցկացնեք: Դուք արժանի դրան», «Ազատություն», «Ուրախացիր, իմ թագուհի», «Վայելեք ամեն վայրկյանը», - գրել են նրանք։
Աղբյուրը՝ Lenta.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն