«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Մարզվել պետք է առողջ լինելու, ոչ թե մարմինը փոխելու համար». պլյուս չափսի հայտնի մոդել Էշլի Գրեմը նշում է 34-ամյակը (ֆոտո)

15:25, 30 հոկտեմբերի

Պլյուս չափսի ամենահայտնի մոդելներից մեկը՝ Էշլի Գրեմն, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, նշում է ծննդյան 34-ամյակը: Գրեմը նորաձեւության աշխարհում զգալի դեր ունի ընդունված կարծրատիպերը կոտրելու գործում՝ իր մեծ աշխատանքով ապացուցելով, որ գեղեցկությունն ու նորաձեւությունը չափանիշներ չունեն:

«Պոդիումը միայն նորաձեւություն ցուցադրելու հարթակ չէ, այն նաեւ ինքնավստահություն ձեռք  բերելու մասին է: Ես, իսկապես, կարծում եմ, որ երբ դու ձեռք ես բերում ինքնավստահություն, կարող ես ե´ւ հագնել, ե´ւ անել այն ամենը, ինչ ուզում ես»,-ասել է մոդելը:

Նրա ոգեշնչող մեջբերումներից եւս մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Դու կարող ես լինել սեքսուալ եւ քեզ հրաշալի զգալ՝ անկախ նրանից, թե ինչ քաշ ունես»:

«Բարեմասնություններ ունեցող աղջիկները կարող են ցանկացած կերպար իրենցը դարձնել. հենց այդպես էլ մենք անում ենք»:

«Երբ կանայք քաշ են հավաքում, սկսում են իրենք իրենց քննադատել, բայց դա ո՞ւմ գործն է: Ընդունիր այն, ինչ ունես: Փորիկիդ ասա՝ հնարավոր է՝ դու մի փոքր դուրս ես ցցված, բայց ես քեզ սիրում եմ հենց այդպիսին»:

«Ոմանց համար ես շատ կլորիկ եմ, ոմանց համար՝ չափազանց բարձրահասակ, ոմանք կասեն՝ փոքր եմ, կամ էլ՝ շատ մեծ. չես կարող, միանշանակ, բոլորին բավարարել»:

«Սեքսուալությունը հոգեվիճակ է, որը կարող է պատահել բոլոր չափսերի ու կառուցվածքի մարդկանց հետ: Այն տարբեր է տարբեր մարդկանց ընկալումներում»:

«Ես ազատ զգացի այն ժամանակ, երբ հասկացա, որ չեմ տեղավորվելու այն չափանիշների մեջ, որոնք թելադրում է նեղ մտածողություն ունեցող հասարակությունը»:

«Կան պատճառներ, որոնք ստիպում են քեզ փակել շրջանակներդ, բայց կան նաեւ պատճառներ, որոնք թելադրում են բաց անել դռները»:

«Պետք է միասնական աշխատանք տանենք, որպեսզի բնորոշենք գեղեցության գլոբալ չափանիշները եւ աշխարհը դարձնենք ավելի ներառական»:

«Ամենասխալ մտածողությունն այն է, երբ գնում ենք մարզասրահ՝ մեր մարմինը փոխելու նպատակով: Մարզվել պետք է առողջ լինելու համար»:

«Նորաձեւության աշխարհն ինձ անվանում է «պլյուս չափսի» մոդել, բայց ինձ ավելի շատ դուր է գալիս դա բնորոշել, որպես «իմ սեփական չափս»»:

«Ես փորձում եմ փոխել կանանց մտածողությունն իրենց իսկ մարմնի մասին»:

Լուսանկարները՝ KNIX, Wireimage, Sport Illustrated, Getty Images

Մեջբերումները՝ Brainy Quote-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել