#Backstage. Ինչպես են ընթանում «Արտակարգ Արտակ» նոր հումորային սիթքոմի նկարահանումները

Օֆին խոսել է երեւանյան այցի, հոր մահվան մասին եւ նկարահանվել News.am Style-ի ֆոտոշարքում

ՇոկTok. «Թատերականի ժողովուրդն ինձ ընդհանրապես չի սիրում». Դիանա Մխիթարյան

ՇոկTok. «Ես ու եղբայրս այնպես ենք արել, որ ոչ մայրս միայնակ լինի, ոչ` տատիկս». Գևորգ Մկրտչյան

«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումն ու կարմիր գորգը

Դեն Բիլզերյանը Երեւանում է․ Պոկերի արքան հանդիպել է երկրպագուներին ու ներկայացրել իր գիրքը

ՇոկTok. «Տղաների կողմից բացասական էր ընդունվում, որ ասում էի «привет пупсики»». Էվելինա Խանոյան

ՇոկTok. «Հայկական տիկտոկում վատ կոնտենտն ավելի շատ է, քան` լավը». Անդրանիկ

ՇոկTok. «Բոլորը մտածում էին, թե հղի եմ». Օվսաննա Խաչատրյան

«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

ՇոկTok. «Իմ բոլոր ուզողները հիմնականում «ճիշտ աբրած տղերք են»». Ջուլիաննա Հարությունյան (julianna_loo_)

«Սիրո հասակ». մարտի 18-ից կմեկնարկի նոր հումորային նախագիծը

ՇոկTok. «Երբ ինձ հարցնում են, կուզեիր բոյով լինել, ասում եմ ոչ». Աստվածուհի (Ելենա Վարդերեսյան)

Բյուրականի «Հյուսիսային աստղը» (ֆոտո)

21:58, 9 նոյեմբերի

Ճանապարհը լայն գալարներով, անշտապ սար է բարձրանում։ Այն մեզ տանում է Արագած լեռան ստորոտ՝ Բյուրական բնակավայր։ Թեեւ բնակավայրը ծովի մակերեւույթից 1490 մետր բարձրության վրա է, ճանապարհն ավելի շուտ հարթ է, քան չափազանց թեք։ Հեռվում, սարի լանջերին, տեղ-տեղ հատուկենտ ծառեր են, իսկ ավելի մոտ արդեն աշնանային քուն մտած մրգատու այգիներ են փռված… Հերթական շրջադարձն անսպասելիորեն բացահայտում է այս ոչ մեծ գյուղաքաղաքի համար բավականին անսովոր շինությունների մի ամբողջ համալիր։ Աչքի առաջ բարձրանում է զանգվածային ծանր մի շինություն՝ կիսագնդի տեսքով հսկա գմբեթով։ Չէ, սա հանրահայտ Բյուրականի աստղադիտարանը չէ, որը հենց այնտեղ՝ բնակավայրի ծայրամասում է, այլ՝ առեւտրային ձեռնարկություն է։

«Հյուսիսային աստղ» ԲԲԸ-ն մի փոքր տարօրինակ անվանում ունի. ինտելեկտուալ տուրիզմի, սպորտի եւ առողջության կենտրոն։ Սպորտն ու առողջությունը հասկանալի են։ Իսկ ահա «ինտելեկտուալ տուրիզմ» բառակապակցությունը մի փոքր մտահոգում է։

Ամեն ինչ պարզ դարձավ, երբ տեղ հասանք ու մտանք ձեռնարկության տարածք։ Ինչպես բացատրեց օբյեկտի գործադիր տնօրենը, հանգստից, սպորտով ու լեռնագնացությամբ զբաղվելուց բացի, հյուրերն այստեղ նաեւ աստղագիտության հետ ծանոթանալու հնարավորություն ունեն։

Հյուրանոցում մոտ երեք ու կես տասնյակ քնելու տեղ կա, ինչը համալիրի տարածքի համեմատ շատ քիչ է։ Իհարկե, այն կարելի է հասցնել հիսունի՝ ժամանակավոր քնելու տեղեր կազմակերպելու միջոցով։ Այսինքն՝ համարներում սովորական մահճակալներ ավելացնելով։

Այստեղ մնալը բոլորովին էլ թանկ չէ։ Երկու հոգու համար մեկ օր մնալը, ներառյալ նախաճաշը, կկազմի 30 հազար դրամ (մոտ $60)։ Ի դեպ, Ռազմիկ Մարտիրոսյանի խոսքով, ձեռնարկության գործունեության լայնացման դեպքում սենյակի գինը կարող է նույնիսկ նվազել։

Համալիրի տարածքը հսկայական է, իր մեջ ներառում է մի քանի կառույց։ Բաց հրապարակները կանաչի մեջ կորած են, մեղմորեն հնչում է շատրվանի ջուրը։ Բակում ոչ շատ մեծ լողավազանն է՝ ձկներով։ Ոչ դեկորատիվ, այլ, այսպես ասած, արտադրական նշանակության։ Հենց համալիրում հանգստաղոցներին առաջարկում են թանկարժեք տեսակի ձկներից ուտեստներ՝ մեր հայրենական իշխան եւ «հյուսիսային» բեստեր (թառափի ու ստերլետի հիբրիդ)։

Համալիրում հանգստանալու բազմաթիվ տարբերակներ կան՝ սպրոտ, սաունա։ Ճիշտ է, ի տարբերություն սպորտային դահլիճների, սաունան վճարովի է։ Հասկանալի է, ոչ բոլոր այցելուներն են դրանից օգտվում, եւ դրա արժեքը սենյակի գնի մեջ ներառելն անհեթեթություն կլիներ։ Կա մեծ փակ լողավազան, որի ջուրը ձմռանը տաքացվում է։ Այնպես որ, լողով կարելի է զբաղվել շուրջամյա։

Կա յուրատեսակ հրաձգարան՝ ձեւավորած «Վայրի Արեւմուտքի»-ի ոճով։ Պատերին կովբոյական ու հնդկացիական զենքերի նմուշներ են ու փնտրվող հանցագործների մասին հայտարարություններ՝ չարաբաստիկ «WANTED» գրությամբ։ Զվարճացնում են բարի անկյունում դրված ցեմենտով լի թասը եւ դրանից ցցված երարաճիտ կոշիկները՝ դավաճանների հախից գալու՝ մաֆիոզ Ալ Կապոնեի սիրելի մեթոդը։ Այստեղ հրացաններից կրակում են ոչ սովորական փամփուշտներով, այլ բարի սեղանիկին դրված վիսկիի եւ անդրծովյան այլ խմիչքների դատարկ շշերով։ Չէ՞, որ կովբոյները սիրել են զվարճանալ բարում կրակելով…

Իսկ եթե լեռնային տուրիզմի սիրահար եք, ապա կարելի է հենց այստեղ վարձել ալպինիստական սարքավորումներ, կա մի քանի ձյունագնաց։ Ալպինիստ-հյուրերին կուղեկցի հատուկ ուղեկցորդը, այնպես որ, սար բարձրանալուց արտակարգ իրավիճակների հավանականությունը նվազագույնի է հասցված։

Ավելորդ չի լինի նշել, որ համալիրի շենքերից մեկում նախատեված է մեր հանգստյան տների համար հազվադեպ մանկական սենյակ՝ «հագեցած» բազմազան խաղալիքներով։ Ի դեպ, ոչ պակաս կարեւոր մի մանրուք՝ մեծերին այս սենյակ կոշիկով մտնելն արգելված է, այնպես որ, երեխաները կարող են հանգիստ գզվռտվել մաքուր գորգի վրա։

Խոսելով երեխաների մասին՝ հիշենք նաեւ «գզվռտոցի» սիրահար մեծերին… Գաղտնիք չէ, որ «առանձին» մոթելներն ու «սաունաները», ըստ էության «սիրահար» զույգերի մեկժամյա օթեւան են։ Արդյո՞ք նույն ճակատարգիրը չի սպանռում նաեւ սպորտային-առողջարանական համալիրին։ Այս հարցին ի պատասխան, Ռազմիկ Մարտիրոսյանը հստակ հայտարարեց, որ նման բան կտրականանպես արգելվում է։ Ֆիրմայի համար թանկ է իր համբավը։ Ինչպես հումորով նշենց մեր զրուցակիցը, բոլոր զույգերն այստեղ կանցենեն «ֆեյս-քընթրոլ», եւ եթե աշխատակիցները «սիրահար» զույգ հայտնաբերեն, ապա նրանց մուտքը համալիր պարզապես կարգելվի։

Սպորտային-առողջարանական համալիրի վերջին, բայց ամենագլխավոր առաքելությունը մարդկանց վնասակար սովորություններից ձերբազատվել օգնելն է։ Ներսում ծխելը խստիվ «խորհուրդ չի տրվում», ալկոհոլ օգտագործել կարելի է, բայց՝ չափավոր։ Հենց առողջ կենսակերպի, խմիչքից ու ծխախոտից հրաժարվելու գաղափարըն է մեզ համար անսովոր այս ձեռնարկության ստեղծման պատճառ դարձել։

Հին ժամանակներում Բյուրական այցելում էին շատ դպրոցականներ՝ աստղադիտարանի աշխատանքին ծանոթանալու։ Ո՞վ գիտե, գուցե այն ժամերը, որ կանցնեն համալիրի պլանետարիումում, պատանի սերնդի ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն կծնեն այսօր «պահանջարկ» չունեցող գիտության հանդեպ, եւ ապագայում նորից կհայտնվեն Վիկտոր Համբարձումյաններ։ Սա էլ հենց ինտելեկտուալ տուրիզմն է, ինչի համար այստեղ հատուկ կահավորված է պլանետարիում եւ գործում է գրադարան։ Այս նապատակով կստեղծվի նաեւ «Տիեզերքը մեր տունն է» անվանումով ստենդ, որի վրա կլինեն այս ոլորտի վերջին նորությունները, ինչպես նաեւ համալիրի հյուրերի կոլեկտիվ լուսանկարները։

Մի խոսքով, յուրաքանչյուրն այստեղ իր ճաշակին հարմար զբաղմունք կգտնի։ Իսկ մենք մեկնում ենք, տանելով հաճելի տպավորություններ…

Տեքստը՝ Ալբերտ Խաչատրյանի

Լուսանկարները՝ Ալբերտ Խաչատրյանի, Արմեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ