«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Որքան գեղեցիկ եք»․ Դիանա Գրիգորյանի լուսանկարը Գյումրիից

12:41, 20 նոյեմբերի

Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Գյումրիում։

Իր Instagram-ում տեղադրված կադրում սցենարիստը կրում է ոճային, բազմագույն մուշտակ, կանաչ երանգի տաբատ։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, արտահայտիչ շպարով է։ «Գյումրվա այս հետաքրքիր կոլորիտի ու միջավայրի մեջ են խմորվել Մհեր Մկրտչյանի մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդությունը: Այս փողոցներում է նա առաջին անգամ սիրահարվել, առաջին անգամ աքլորակռիվ տվել բակի տղաների հետ: Այս փողոցներին է պահ տվել իր սրտի ծածուկ ցանկություններն ու երազանքները, որոնցից շատերը, գուցե, այդպես էլ իրականություն չեն դարձել, ո՞վ գիտե», - հրապարակումը մակագրել է Դիանա Գրիգորյանը։

«Ի՞նչ է նշանակում երազել….Երազել՝ նշանակում է Ապրե՛լ, այո Ապրե՛լ: Մարդիկ ծերանում են, երբ դադարում են երազել: Մեր ամենակնճռոտ երզանաքներն անգամ երիտասարդանալու ուժ ունեն, եթե մենք անվերապահորեն հավատում ենք մեր նպատակների իրականացմանը: Եկեք աղոթենք խաղաղության մասին, խաղաղություն ամենուր՝ մե՛ր ներսում, մե՛ր շուրջը, մե՛ր ընտանիքներում, խաղաղություն մե՛ր մտքերում, խաղաղություն մե՛ր Երկրին, մե՛ր եւ միայն մե՛ր Հայաստանին..․ Երբեք չէի մտածի, որ այսքան կպած եմ իմ հողին, ես, որ լայն հնարավություն ունեմ երկիրը լքելու եւ բնակություն հաստատելու նահանգեներում, օր օրի ավելի ամուր եմ կպնում հողիս, անգամ մեկ օրով չեմ ուզում բացակայել, որովհետեւ սիրում եմ, որովհետեւ դողում եմ, որովհետեւ հիմա՝ ավելի քան երբեւէ, մենք պետք ենք մեր երկրին, մենք պիտի եւ պարտավոր ենք այստեղ աշխատել , այստեղ ծնել ու ստեղծագործել: Գիտեմ դժվար է, բայց մենք պիտի առաջնահերթ չդավաճանենք Մեզ, չդավաճանենք Քեզ`իմ Հայրենիք: Եկեք աղոթենք ու մեր միասնական ձայնը հասցնենք Բարձրյալին ու խփենք հաղթական զանգը՝ մեր Նոր կյանքի: Ես չեմ փայլում ակտիվությամբ սոցհարթակներում, միշտ իմ ներսում եմ հիվանդացել, հետո փորձել աշխատանքովս սպիացնել վերքերս, ցրել մտքերս, բայց բա՛վ է, խոսե՛լ է պետք, չէ գործե՛լ է պետք, բարձրաձայնե՛լ է պետք մեր սիրո եւ հավատարմության մասին: Նորանա՛լ է պետք, փոխվե՛լ է պետք, նվիրվե՛լ է պետք, մենք` ժամանակավոր պանդուխտներս, այս երկրային կյանքում շա՜տ գույներ ունենք ներկելու, իսկ վրձինը՝ մեր ձեռքում է», - ավելի վաղ գրել էր Դիանա Գրիգորյանը, ապա հավելել «#հայաստան #հավատաերազանքիդ #ամուրպահենք» հեշթեգերը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել