«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Մարիամ Մերաբովայի անկեղծ պատմություններն ու Նոդար Ռեւիայի ելույթը՝ երգչուհու երեւանյան մենահամերգին (վիդեո)

11:31, 21 նոյեմբերի

Համերգ, որն ուներ այլ նպատակ, սակայն հանգամանքների ու ապրումների բերումով՝ դարձավ հույզերի շղթա՝ դժվար ներկայի մասին, բայց լուսավոր ապագայի տեսլականով. բեմում Մարիամ Մերաբովան էր՝ իր հզոր վոկալով, հուզիչ երգացանկով ու անկեղծ պատմություններով: Երգչուհու՝ «Գրիր ինձ...» խորագրով երեւանյան մենահամերգը կայացավ նոյեմբերի 20-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Մերաբովային նվագակցում էին ամուսնու՝ Արմեն Մերաբովի «Miraf» նախագիծը եւ ջազ-էստրադային նվագախումբը: Համերգի հատուկ հյուրը վրացի երգիչ, երաժիշտ Նոդար Ռեւիան էր, որը հայտնի է ռուսական «Ձայնը» եւ այլ երաժշտական նախագծերից:

Համերգի մեկնարկը տրվեց մեկ րոպե լռությամբ:

«Բեմ դուրս գալը երբեք հեշտ գործ չէ, իսկ երբ բեմ ես բարձրանում այն ժամանակ, երբ, իսկապես, շատ դժվար ապրումներ ունես՝ հատկապես պատասխանատու է: Երբ բեմին ես, ուզում ես մարդկանց վստահություն փոխանցել, հավատ առ այն, որ կա ուժ ապագայի համար: Ես ուզում եմ, որ այս համերգը կյանքի, սիրո ու հավատքի մանիֆեստ դառնա: Չեմ ուզում շատ խոսել, որովհետեւ բառերը հաճախ արժեզրկում են միտքը, բառերը ոչինչ են այն ամենի հանդեպ, ինչ զգում են մեր սրտերը, իսկ մեր սրտերը հիմա միաձայն են հնչում՝ ես դրանում վստահ եմ»,-նշեց երգչուհին, որը համերգի ընթացքում իրեն բնորոշ անկեղծությամբ հանդիսատեսի հետ կիսվեց անձնական պատմություններով ու հույզերով:

«Սա զվարճանք չէ. կա երաժշտություն, որը հատուկ գրված է զվարճացնելու համար, եւ կա երաժշտությունը, որը կոչված է բուժելու: Այսօրվա համերգն ի սկզբանե այլ պետք է լիներ, բայց կյանքի բերումով այն փոխվեց: Այսօր կհնչեն այն երգերը, որոնք ուժ են փոխանցում. միասին կհուզվենք, միասին կժպտանք: Իմ նպատակն է, որ մենք՝ բոլորս, հավատանք, որ կարող ենք այս ամենից միասին դուրս գալ: Կգա ժամանակ, երբ սա էլ կդառնա մեր ազգի դառը պատմություններից մեկը, բայց այսօր ես ուզում եմ, որ մենք տեսնենք այն լույսը, որը մեզ սպասում է ապագայում, որին հետեւելով էլ պետք է առաջ քայլենք»,-ասաց նա:

Երգչուհին վերհիշեց նաեւ այն կարեւոր խորհուրդը, որը ստացել էր ամուսնուց՝ ճանաչված կոմպոզիտոր եւ դաշնակահար Արմեն Մերաբովից:

«Այս բեմն ինձ համար շատ կարեւոր վայր է, որովհետեւ մանկությունս անցել է այստեղ: Վերջին անգամ այս բեմին կանգնած էի ամուսնուս հետ: Գիտե՞ք, երբ մենք միասին էինք, նա ինձ սովորեցրեց հավատալ, որ կյանքը հավերժ է, ինչպես նաեւ սերը... Նա ինձ միշտ ասում էր՝ արա այն, ինչ պիտի անես, եւ թող լինի այնպես, ինչպես կանխորոշված է: Կարծում եմ՝ նա շատ ճիշտ է ասել, անգամ, երբ ամեն ինչ հակասում է մեկը մյուսին»:

Համերգի ընթացքում հնչեցին երգեր նվիրված զոհված հայ զինվորների հիշատակին, հայրենիքին, սիրուն եւ մայրերին:

«Ես միշտ ասում եմ, որ մեր ամեն ինչը մեր մայրերն են՝ կանայք: Հիմա մայրս հիվանդ է, եւ ես անհանգիստ եմ նրա համար... Նրանք են այն մարդիկ, ովքեր մեզ սիրում են այնպես, ինչպես ոչ ոք չի կարող սիրել: Գիտե՞ք, մայրս միշտ ինչ-որ բանից դժգոհ է. կամ նրան իմ սանրվածքը դուր չի գալիս, կամ՝ պահվածքս, ասածս: Բայց ես միշտ գնում եմ նրա հետեւից, ուզում եմ նրան անվերջ ուրախացնել»,-անկեղծորեն կիսվեց երգչուհին:

Հանդիսատեսը բուռն ընդունեց ինչպես երգչուհու կատարումները, այնպես էլ նրա հայտնի գործընկերոջը՝ Նոդար Ռեւիային: Վերջինը նշեց, որ երջանիկ է Երեւանում լինելու համար, իսկ Մարիամի հետ մտերմությունը տարիների պատմություն ունի: Երգիչները հանդես եկան համատեղ կատարումներով, Նոդարը ներկայացրեց նաեւ իր երգացանկից երգեր:

«Ես այստեղ եմ, որպեսզի երգեմ սիրո մասին, երգեմ իմ սիրելիների համար: Ինչ լավ է, որ մենք բազմազգ աշխարհում ենք ապրում: Կեցցե մեր ազգերի ընկերությունը: Ես զգում եմ հայերի սերը: Ես ապրում եմ Մոսկվայում, եւ իմ բախտը բերել է, որովհետեւ ինձ միշտ հանդիպում են ձեր ազգի ամենալավ ներկայացուցիչները»,-իր խոսքում շեշտեց Ռեւիան:

Համերգային ծրագրում հնչեցին Արմեն Մերաբովի հեղինակային երգերը գրված կնոջ՝ Մարիամ Մերաբովայի խոսքերի հիման վրա: Ընկդգրկված էին նաեւ խորհրդային ժամանակաշրջանի մեծանուն ստեղծագործողների աշխատանքներից (Կոնստանտին Օրբելյան, Անդրեյ Էշպայ, Վադիմ Գամալեյ, Առնո Բաբաջանյան, Իգոր Կրուտոյ, Յուրի Բիրյուկով, Մարկ Մինկով, Վլադիմիր Վիսոցկի, Վալերի Զուբկով, Մարկ Ֆրադկին, Ժորժ Կառվարենց): Հնչեցին հեղինակային երգեր՝ գրված Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Վերոնիկա Տուշնովայի, Եվգենի Դոլմատովսկու, Մարինա Ցվետաեւայի խոսքերի հիման վրա:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել