Պաստառները ոչ միայն պատերին, այլեւ՝ մոդելների հագին. հենց այս կրեատիվ գաղափարով էր որոշել «Սարդ» խանութների ցանցը տոնել իր հիմնադրման 25-ամյակը՝ համատեղելով բարձրակարգ պաստառները նորաձեւության հետ: Այսպիսով, նոյեմբերի 25-ին՝ «Վիվալդի հոլ»-ում, «Սարդ»-ի ու ArmMod Fashion-ի համագործակցությամբ Հայաստանում առաջին անգամ տեղի ունեցավ նորաձեւության ինքնատիպ շոու, որին մոդելները ցուցադրեցին ոչ թե սովորական կտորից կարված զգեստներ, այլ՝ պաստառներից պատրաստված հագուստ՝ ներկայացնելով խանութ-սրահի յուրօրինակ պաստառներն ու հայ դիզայներների ստեղծագործ մտքի թռիչքը:
Ընկերության 25-ամյակը տարբերվող դարձնելը «Սարդ» խանութների ցանցի պաստառների բրենդ մենեջեր Նոնա Հակոբյանի մտահաղացումն էր:
«Քանի որ մեր 25-ամյակն ենք տոնում, ու մեր կարգախոսն է՝ «Նորաձեւությունը պաստառներում թելադրում ենք մենք», որոշեցինք ոչ միայն ինտերիերում թելադրել նորաձեւություն, այլեւ պոդիումի վրա: Արդյունքում աղջիկները բեմ են դուրս գալու ոչ թե սովորական զգեստներով, այլ պաստառներից կարված հագուստով, եւ ներկայացնելու ենք մեր 25 տարիների անցած ուղին»,-նշեց նա՝ համաձայնելով, որ առաջին հայացքից, միգուցե, տարօրինակ թվա պաստառները պոդիումին ցուցադրելու գաղափարը, բայց նկատեց, որ հագուստի ու ինտերիերի նորաձեւությունն ունեն մի շարք ընդհանրություններ.
«Ինչպես հագուստի նորաձեւության մեջ, այս ոլորտում էլ թրենդները, ժամանակ առ ժամանակ, կրկնվում են, այդպիսով փորձեցինք հետաքրքիր միքս անել, եւ քանի որ Հայաստանում նման շոու դեռեւս չէր եղել, կարծում ենք՝ գաղափարը կհետաքրքրի շատերին»:
«Սարդ» բրենդի ինքնատիպ գաղափարը կյանքի կոչվեց ArmMod Fashion-ի ջանքերով: Ընկերության հիմնադիր Ռուբինա Գրիգորյանը խոստովանեց, որ մեծ սիրով է ընդունել համագործակցության առաջարկն ու կազմակերպել ցուցադրությունը.
«ArmMod-ը միշտ կողմնակից է խենթ ու կրեատիվ մտքերի, ու հիմնականում փորձում ենք գտնել հետաքրքիր ու տարբերվող լուծումներ ցանկացած նորաձեւության շոուի դեպքում, ինչով էլ այս միտքը մեզ շատ գրավեց: Ներգրավեցինք 11 հայ դիզայների, որոնք կարճ ժամանակահատվածում ներկայացրին պաստառներից պատրադտված կերպարները: Նրանցից յուրաքանչյուրը պատրաստել է երկու նմուշ: Առաջին անգամ է Հայաստանում, երբ մոդելները ներկայացնում են պաստառներից պատրաստված հագուստ, ու ցանկացել ենք այնպես անել, որ այս ցուցադրությունը լինի հիշվող»,-ընդգծեց նա:
Իսկ ցուցադրությունն, իսկապես, հիշվեց. բեմում՝ «պաստառապատ» մոդելներ, իսկ պոդիումից այն կողմ՝ զարմացած հայացքներ: Շոուի մեկնարկն ազդարարեց «Միսս Աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը, որը «Սարդ» խանութների ցանցի գովազդային դեմքն է: Քայլեցին նաեւ մի շարք այլ հայտնի մոդելներ, նրանց թվում՝ «Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանը, «Միսս Երեւան» Անգելինա Տանանյանը եւ այլք: Պաստառներից պատրաստված հագուստների հեղինակներն են Գայանե Սողոմոնյանը, Գայանե Աբրահամյանը, Աննա Առաքելյանը, Էրիկա եւ Արիանա Չիլինգարյանները, Էլեն Ասլանյանը, Նազելի Մալխասյանը, Նարինե Մարկոսյանը, Աստղիկ Գեւորգյանը, Լիլիթ Դալաքյանը եւ Սուսի Ասատրյանը:
Ինչ վերաբերում է «Սարդ» խանութների ցանցին, հավելենք, որ այն ներկայացնում է ոչ միայն եվրոպական արտադրության բարձրորակ պաստառներ, այլեւ՝ ներկալաքային նյութեր եւ ջեռուցման համակարգեր: Հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ խանութն առաջիններից է ներկայացնում շուկայում թրենդային նորությունները՝ առաջարկելով նորաձեւ եւ չկրկնվող նմուշներ:
«Սարդն» ունի տասը մասնաճյուղ, որոնք գտնվում են Երեւանում եւ Գյումրիում: Ի դեպ, հիմնադրման 25-ամյակի առթիվ մի շարք ապրանքանիշերի վրա գործում են զեղչեր:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Հայկ Տոնոյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը