Երգչուհի Սոնա Ռուբենյանն ամուսնացել է, եւ քննարկման կենտրոնում էր նաեւ երգչուհու հարսանեկան զգեստը։
Զգեստի հեղինակը Մերի Ստեփանյանն է, որն ինստագրամյան էջում անդրադարձել է զգեստի քննարկումներին։
«Օրերս տեղի ունեցավ իմ լավ ընկեր, անչափ տաղանդավոր երգչուհի, քաղցր եւ ուրախ մարդ Սոնա Ռուբենյանի հարսանիքը։ Շատ մեծ հպարտությամբ, պատասխանատվությամբ եւ սիրով ես եւ իմ ամբողջ թիմը ստեղծեցինք հարսի զգեստը իմ լավ ընկերոջ օրը էլ ավելի գեղեցկացնելու նպատակով։
Ինչպես և ամեն հայտնի անհատի անձնական կյանքի իրադարձություն, այնպես էլ Սոնայի հարսանիքը շատ քննարկվեց հանրության կողմից, մանավանդ՝ հարսանեկան զգեստը։
View this post on Instagram
Բնականաբար, նորաձևության և գեղեցիկի պատկերացումները բոլորիս մոտ կարող են տարբերվել, բայց ամեն կարծիք և անհամաձայնություն պետք է մնա առնվազն կոռեկտության սահմաններում։
Ցավում եմ, որ մեր հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր ունակ են նորահարսի հասցեին գրել վիրավորանքներ և գարշելի խոսքեր՝ պարզ շնորհավորանքի և բարեմաղթանքի փոխարեն:
Հ.Գ. Սոն ջան, Էմիլ ջան, ցանկանում եմ, որ ձեր սերը միշտ վեր մնա ամեն տեսակ չարից, օր օրի ավելի ամրանա, փոխանցվի բոլորին և ջերմացնի մարդկանց սառած ու չարացած հոգիները»,- գրել է Մերին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:34, 1 հուլիսի
«Կփորձեմ երկար չսպասեցնել…»․ Լիլիթ Հովհաննիսյանը չեղարկել է երգի այսօրվա պրեմիերան15:12, 1 հուլիսի
«Թագը» սերիալի աստղը ենթարկվել է ոտնձգությունների եւ բռնաբարության սպառնալիքների14:43, 1 հուլիսի
«Անչափ գեղեցիկ»․ Արմինկայի նոր հրապարակումը Դիլիջանից14:12, 1 հուլիսի
Մորգենշտերնը կվերադառնա Ռուսաստան13:39, 1 հուլիսի
«Բնությունն իմ տարերքն է»․ Աիդա Կարապետյան (ֆոտո)13:12, 1 հուլիսի
Էմբեր Հերդը կարող է կրկին դատարանի առջեւ կանգնել12:49, 1 հուլիսի
«Սարդինիայի գույները»․ Իջին (ֆոտո)12:12, 1 հուլիսի
«Ընկերները» սերիալի ստեղծող Մարտա Քաուֆմանը ներողություն է խնդրել սիթքոմում սեւամորթ կերպարների բացակայության համար11:52, 1 հուլիսի
«Եթե գլադիատորների ժամանակ ինստագրամ լիներ, այ սենց սելֆիներ կլինեին մենամարտերից առաջ»․ Գրիգ Գեւորգյան (ֆոտո)11:13, 1 հուլիսի
Սաթի Սպիվակովայի «Իրական դասական. անձանձրույթ զրույցներ արվեստի մարդկանց հետ» գիրքը «հնչել» է հայերեն (ֆոտո)10:46, 1 հուլիսի
«Եթե օվկիանոսը կարող է հանգստացնել ինքն իրեն, ապա դու նույնպես կարող ես»․ Տաթեւիկ Ադումյանի լողափնյա լուքը10:12, 1 հուլիսի
Քանյե Ուեսթին դատի են տվել հեղինակային իրավունքները խախտելու համար