NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հանրահայտ ֆիլմերի մասին։ Այս անգամ հերթը Դարեն Լինն Բոուսմանի « Սղոց 2» ֆիլմինն է (2005թ.)։
Եվ այսպես.
1.Ֆիլմի երկրորդ մասի արտադրությունը սկսելու որոշումը կայացվել է օրիգինալ ֆիլմի դեբյուտային շաբաթավերջից անմիջապես հետո։ Պրեմիերան նախատեսված էր Հելոուինին։
2.Նկարահանումները տևել են 25 օր։
3.Ջեյմս Վանգը հրաժարվել է նկարահանել շարունակությունը՝ իրականացնելով միայն պրոդյուսերի գործառույթները։ Ֆիլմի ռեժիսոր է նշանակվել Դարեն Լինն Բուսմանը:Նա պատասխանատու էր նաև սցենարի համար։
4.Նկարահանման ողջ ընթացքն անցել է մեկ շենքում։
5.Ամերիկայի Կինոյի ասոցիացիայի (MPAA) պահանջով ֆիլմարտադրողները ստիպված են եղել հետ բերել արդեն կինոթատրոններ հասած պաստառները: Պաստառներում ցուցադրված են եղել երկու կտրված մատներ, ինչը հակասում է ֆիլմի գովազդի կանոններին։
6.Ներարկիչներով լի փոսում կար մոտ 120000 ներարկիչ։
7.Վերոնշյալ դրվագի համար չորս հոգի չորս օր շարունակ իրական ասեղները փոխարինել են ռետինե ասեղներով:
8.Շոունի Սմիթը հղի է եղել ֆիլմի նկարահանումների ժամանակ, բայց ոչ մեկին չի ասել այդ մասին։
9.Դերասաններից շատերը չեն ստացել սցենարի վերջին 25 էջերը։ Միայն վերջին տեսարանում նկարահանվող դերասանները գիտեին ֆիլմի ավարտը։
10.Հենց շարունակությունում հանդիսատեսը իմացավ, որ Կոնստրուկտորի անունը Ջոն Կրամեր է։
11.4 միլիոն դոլար բյուջեով ֆիլմը հավաքել է 147 միլիոն դոլար։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:36, 25 մայիսի
Ոճային հագուստ, սլացիկ կազմվածք․ Էլեն Ասատրյանի նոր լուսանկարը23:11, 25 մայիսի
Aerosmith-ը չեղարկել է շոուները․ Սթիվեն Թայլերը վերականգնողական կենտրոնում է22:42, 25 մայիսի
«Աշխարհի իմ բոլոր կարոտները քեզ, Հա՜յր... Իմն էիր: Իմ կյանքի արքայազնը...»․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը հայրիկի մասին22:08, 25 մայիսի
Նաստյա Իվլեեւան իր երազանքների տղամարդուն կփնտրի նոր շոուում21:45, 25 մայիսի
«Շքեղ»․ ինչ զգեստ է ընտրել Հռիփսիմե Հակոբյանը երեկոյան կերպարի համար21:12, 25 մայիսի
Հոգեբանական հոգնածության յոթ նշան20:45, 25 մայիսի
Մարի Ավանեսյանի ոճային լուքն Իտալիայից20:15, 25 մայիսի
2021-ի համաշխարհային իրադարձությունները: Այդ տարվա մասին ֆի՛լմ նկարեք (մաս 1)19:45, 25 մայիսի
Կաշվե տոպը՝ տաբատի համադրությամբ․ Աստղիկ Սաֆարյանի լուքը19:01, 25 մայիսի
Նարգիզին «Դոմոդեդովո» օդանավակայից արտաքսել են Ուզբեկստան18:38, 25 մայիսի
Երեկոյան Երեւան․ Մարինկա Խաչատրյանի լուսանկարը18:01, 25 մայիսի
Օլգա Բուզովան ցանկանում է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլում»