Մի չարաշահեք սկրաբերը
Սկրաբի կամ պիլինգի չարաշահումն ամենատարածված սխալներից է մարդկանց շրջանում, որոնք պայքարում են մաշկի չորության դեմ։ Թեփոտությունից ազատվելը չի լուծի մաշկի չորության խնդիրը, այլ այն տրավմայի կենթարկի, այն ավելի կչորացնի եւ կարող է բորբոքման պատճառ դառնալ։ Դա վերաբերում է ինչպես սկրաբերին, այնպես էլ թթվային պիլինգներին։ Մասնագետները խորհուրդ են տալիս դրանք շաբաթվա ընթացքում երկու անգամից ավելի չօգտագործել․ դա բավարար է արդյունավետ շերտազատման համար եւ անվտանգ է մաշկի համար։
Լվացվելու միջոցներ օգտագործեք, որոնք սուլֆատներ չեն պարունակում
Այո՛, սուլֆատներ կարող են պարունակել ոչ միայն շամպունները, այլեւ լվացվելու միջոցները։ Sodium Laureth sulfate-ն (SLS) արդյունավետ է, բայց նուրբ մաքրող բաղադրիչ չէ։ Այն ոչ միայն կհեռացնի դիմահարդարման մնացորդներն ու կեղտը, որոնք հավաքվել են օրվա ընթացքում, այլեւ կվնասի մաշկի պաշտպանիչ շերտը։ Արդյունքում կունենաք չոր, գրգռված մաշկ։ Եթե տեսնում եք, որ լվացվելու ձեր միջոցը սուլֆատներ է պարունակում, մի վախեցեք․ իրավիճակը կարելի է շտկել։ Պարզապես սովորություն դարձրեք կոսմետիկա ձեռք բերելիս կարդալ բաղադրությունը։
Խնամքն արագ արեք
Խնամքի ընթացքում ընդմիջումներ անել պետք չէ։ Լվացվելու ցանկացած միջոց (նույնիսկ լավ բաղադրությամբ), այսպես թե այնպես, չորացնում է մաշկը։ Այդ պատճառով լվացլեկուց անմիջապես հետո հարկավոր է տոներ օգտագործել։ Եթե մի քանի րոպե դանդաղեք, մաշկում ջրազրկման պրոցես կսկսվի, կառաջանա չորության եւ ձգվածության զգացում։ Սովորություն դարձրեք․ նախ լվացվեք, օգտագործեք տոներ, խոնավեցնող քսուք, ինչից հետո միայն կարելի է անցել մյուս գործերին։ Ի դեպ, եւս մեկ օգտակար սովորություն․ավելի լավ է տոները քսել մի փոքր խոնավ մաշկին․ դա կօգնի պահպանել խոնավությունն ու մաշկին փայլ կհաղորի։
Գիշերային քսուք օգտագործեք
Շատերն են հրաժարվում գիշերային քսուքից՝ նշելով, թե «մաշկը պետք է շնչի»։ Իրականում եթե քսուքը լավ բաղադրություն ունի, մաշկին չի զրկի շնչելու հնարավորությունից, իսկ քսուքի բացակայությունը նկատելիորեն կվատացնի մաշկի չորության հետ կապված վիճակը։ Խորհուրդ չի տրվում նաեւ ցերեկային քսուքն օգտագործել գիշերայինի փոխարեն․ դրանք տարբեր բաղադրություններ, գործառույթներ ունեն եւ չեն կարող փոխարինել մեկը մյուսին։
Միշտ SPF օգտագործեք
Շատերն են շարունակում ամբողջ տարվա ընթացքում SPF չօգտագործել, թեեւ դրա անհրաժեշտության մասին վաղուց է խոսվում։ Ուլտրամանուշակագույն ճառագայթումը վնասում է մաշկը՝ այն դարձնում չոր ու անփայլ, արագացնում է ծերացման գործընթացը եւ հիպերպիգմենտացիա առաջացնում։ Բացի այդ՝ արեւի լույսը կարող է նաեւ միկրովնասվածքների պատճառ դառնալ եւ որպես հետեւանք՝ կնկատվեն թեփոտություն ու բորբոքումներ։ Արեւապաշտպան ֆլյուիդներ օգտագործեք․ դրանք մաշկին գրեթե չեն զգացվում եւ այն հուսալիորեն պաշտպանում են UV ճառագայթումից։
Աղբյուրը՝ Bazaar
Լուսանկարը՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:15, 11 նոյեմբերի
18-րդ անգամ իրականություն դարձավ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի12:28, 11 նոյեմբերի
Սառա Փոլսոնը Քիմ Քարդաշյանին խորհուրդներ է տվել նրա ամենասկանդալային ներքնազգեստի վերաբերյալ12:12, 11 նոյեմբերի
«Սեքսով և ուշադրությամբ տարված». Դասթին Հոֆմանը անկեղծորեն պատմել է իր՝ որպես կնամոլի համբավի մասին11:38, 11 նոյեմբերի
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով11:17, 11 նոյեմբերի
Ընկերը լքել է նրան, իսկ սերիալի աստղերը նրան հիմար են անվանել. պատահական հանդիպումը TikTok-ի հիթ է դարձել10:30, 11 նոյեմբերի
