«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Գործնական հաջողություններ ու մեծ սեր. Աստղիկ Սաֆարյանը՝ 2021-ի ձեռքբերումների ու 2022-ից իր սպասումների մասին (ֆոտո)

19:05, 31 դեկտեմբերի

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն Ամանորը դիմավորելու է տանը՝ ընտանիքի հետ միասին: Մեր զրույցից առաջ երգչուհին ինքն էլ նախապատրաստական աշխատանքների մեջ էր, բայց չնայած զբաղվածությանը՝ սիրով համաձայնվեց NEWS.am STYLE-ի հետ միասին ամփոփել տարին ու պատմել 2022-ից իր սպասումների մասին:

«Աշխատանքային առումով շատ լեցուն, շատ բուռն ու շատ զբաղված տարի էր»,-այսպես է Աստղիկը բնորոշում 2021-ն ու ուրախությամբ հավելում, որ այս տարի ձեռքբերումներն ավելի շատ են եղել.

C60C2F81-D586-44EE-B26A-99414E85A7F0-1.JPG (299 KB) 
«Այս տարի ձեռքբերումներս նժարի վրա ավելի ծանր կողմն են զբաղեցնում, քան կորուստներս։ Բայց ցավոք՝ հաճախ ձեռքբերումներն ուղիղ համեմատական են լինում որոշ մարդկանց կորստին, քանի որ ամեն ձեռքբերումովդ վերաճանաչում ես քեզ շրջապատող մարդկանց ու հասկանում, թե նրանցից ով է արժանի «ընկեր» որակավորմանը եւ ով՝ ոչ»։

2021-ի ընթացքում Աստղիկի երաժշտական նորությունները հագեցած էին՝ հասցրեց թողարկել իր 4-րդ՝ «Դու ուժեղ ես» ձայնասկավառակը, ունեցավ շատ համերգներ՝ ոչ միայն Երեւանում, այլեւ որոշ մարզերում, ներկայացրեց նոր՝ «Հայաստան» տեսահոլովակն ու եւս մեկը նկարահանեց, որը իր իսկ խոսքով՝ կներկայացնի 2022-ի ընթացքում:  

IMG_0776.JPG (287 KB)

«Ունեցա նաեւ շատ հարցազրույցներ լրատվական եւ հեռուստա-ռադիո հարթակներում, արեցի նոր ֆոտոշարքեր, որոնք եւս կներկայացնեմ հաջորդ տարի, ինչպես նաեւ աշխատել եմ շատ նախագծերի ստեղծման վրա, որոնց փակագծերը դեռ չեմ բացում։ Մի շարք նորաձեւության միջոցառումներին հանդես եմ եկել, որպես միջոցառման վարող։ Իմ ստեղծած ապրանքանիշի գծով արեցի ռե-բրենդինգ, շուտով այն կներկայանա նորովի՝ նոր անուն, նոր ապրանքանշան, նոր տեսականի։ Ամբողջ տարվա ընթացքում շատ ընկերությունների եւ ապրանքանիշերի հետ համագործակցեցի, որպես ինֆլուենսեր՝ որոշների դեպքում հանդիսանալով դրանց դեմքը։ Այս տարի ոչ մի ազատ օր չեմ ունեցել, գրեթե ամեն օրս լեցուն է եղել աշխատանքով, ինչի համար շատ ուրախ եմ ու գոհ»,-հավելեց երգչուհին:

IMG_0777.JPG (269 KB) 
Ինչ վերաբերում է ամանորյա պատրաստություններին՝ Աստղիկը եւս դրանցից անմասն չի մնում. նրա հյուրերը կկարողանան համտեսել մի քանի  ուտեստ, որոնք հենց երգչուհին է պատրաստել.

«Ավելորդ համեստություն չանեմ եւ անկեղծ ասեմ, որ ես, գրեթե, ամեն ինչ պատրաստում եմ ու այն էլ՝ համեղ. թե´ նրբաբլիթները, եւ թե´ տարատեսակ աղցանները միշտ ինքս եմ պատրաստել Ամանորին, բացի դոլմայից, քանի որ մեր տանը դոլմայի «մենաշնորհը» պատկանում է քրոջս»,-կատակեց նա:

Աստղիկը հավելեց, որ ամեն Նոր տարուն փորձում է այնպես անել, որ աշխատանքը չխանգարի տոնն ընտանիքի հետ դիմավորելուն.

IMG_0778.JPG (255 KB)

«Գերադասում եմ հնարավորինս շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, քանի որ ըստ իս՝ Ամանորն ամենաընտանեկան տոնն է, եւ այդ պատճառով, երբ ընդունում եմ Ամանորի գիշերն աշխատելու առաջարկներ, փորձում եմ դա հարմարեցնել գոնե 00:30-ից հետո, որպեսզի բուն տարեմուտը դիմավորեմ ընտանեկան միջավայրում, իսկ հետո աշխատեմ»։

Երգուհին վստահեցրեց, որ 2021-ին հասցրել է իրականացնել, նույնիսկ, ավելին, քան ծրագրել էր, իսկ 2022-ից սպասելիքներն ավելի շատ են.

IMG_0781.JPG (293 KB)

«2022-ը Վագրի տարի է՝ իմ տարին, եւ սպասելիքներս մի քիչ ավելին են, քան որեւէ այլ տարուց։ Գործնական առումով ակնկալում եմ էլ ավելի շատ աշխատանքների իրականացում, իսկ անձնականիցս սպասում եմ, որ վերջապես հանդիպեմ այն մեկին, ում կսիրեմ եւ ում հետ կցանկանամ կազմել ընտանիք։ Ես լավ գիտեմ, որ իմ լսարանը, ինձ հետեւողներն ինձանից շատ են դա կամենում ինձ եւ սրտանց մաղթում են, որ վերջապես գտնեմ իմ երկրորդ կեսին, ինչի համար շնորհակալ եմ: Հուսամ՝ այդ առումով եւս կկարողանամ էլ ավելի ուրախացնել նրանց։ Կարծում եմ՝ սա գեղեցիկ օրինակ պետք է ծառայի բոլորիս, որպեսզի մեկս մյուսի համար միայն լավը կամենանք եւ ուրախ լինենք միմյանց երջանկությամբ ու հաջողությամբ»,-նշեց նա, իսկ վերջում կիսվեց իր ամանորյա բարեմաղթանաքով.

IMG_0786.JPG (260 KB) 

IMG_0789.JPG (262 KB)

«Այս տարվա ամանորյա մաղթանքս հստակ է՝ մեր երկրին՝ Խաղաղություն, մեր զինվորին՝ ուժ, իսկ մեզ՝ հանդուրժողականություն, սեր ու համերաշխություն։ Եկեք այս տարի փորձենք մեկս մյուսին մի քիչ ավելի լավ վերաբերվել եւ մի քիչ ավելի շատ սիրել միմյանց։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները ` Հայկ Ալեքսանյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել