Արքայադուստր Դիանայի մասին պատմող «Սպենսեր» կենսագրական ֆիլմը, որում գլխավոր դերը խաղացել է Քրիսեն Ստյուարտը, դարձել է անցյալ տարվա ամենաքննարկվող պրեմիերաներից մեկը: Եվ չնայած այն բանին, որ Կկինոնկարը ներկայացվել է Վենետիկի կինոփառատոնին՝ ոսկե առյուծի համար, այն անտեսել է BAFTA մրցանակաբաշխությունը, որի նախագահը արքայազն Ուիլյամն է:
Քրիստեն Ստյուարտի երկրպագուները այս լուրը խիստ բացասական են ընդունել։ Նրանց կարծիքով՝ ամբողջ մեղքը արքայազն Ուիլյամի միջամտությունն է, որը բացասաբար է վերաբերվում իր մոր մասին բայոպիկներին։ «Եթե նրան դուր չի եկել Էմմա Կորրինը «Թագը» սերիալում, ապա ով է որոշել, որ իրեն դուր կգա Քրիստեն Ստյուարտը», «Դա հենց արվել է Ուիլյամի խնդրանքով։ Բայց մյուս կողմից, ես շատ լավ հասկանում եմ, թե ինչու BAFTA-ն գնաց այդ քայլիւն», - գրել են Twitter-ի օգտատերերը։
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակի համար կպայքարեն «Բելֆաստ», «Մի նայիր վեր», «Դյունա», «Մատուտակով պիցցա» եւ «Շան իշխանությունը» կինոնկարները:
Հիշեցնենք, որ Քրիստեն Ստյուարտը գլխավոր դեր է խաղացել Պաբլո Լարաինի «Սպենսեր. արքայադուստր Դիանայի գաղտնիքը» ֆիլմում: Ֆիլմի պրեմիերան արդեն կայացել է Վենետիկի կինոփառատոնում։ Ժապավենը պատմում է 1991 թվականի իրադարձությունների մասին, երբ Սուրբ Ծննդյան նախօրեին Լեդի Դին հասկացավ, որ Չարլզի հետ իրենց ամուսնությունն այլեւս փրկում չունի: Հենց այդ օրերին Դիանան որոշեց ամուսնալուծվել Ուելսի արքայազնից։ Ֆիլմի պրեմիերան նշանակվել է 2021 թվականի նոյեմբերի 5-ին, սակայն նոր սահմանափակող ժամկետների պատճառով այն հետաձգվել է անորոշ ժամանակով:
Աղբյուրը՝ PeopleTalk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ