Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ամերիկյան The Walt Disney ընկերությունը դադարեցրել է իր ֆիլմերի ցուցադրությունը Ռուսաստանում, իսկ Warner Bros.-ը՝ հետաձգել այսօր՝ մարտի 2-ին սպասվող «Բեթմեն» ֆիլմի ցուցադրումը: ՌԴ-ում տեղի չի ունենա նաեւ «Ես կարմրում եմ» մուտֆիլմի պրեմիերան, որը նախատեսված էր մարտի 10-ին, ինչպես նաեւ՝ չեղարկվել է Ջարեդ Լետոյի գլխավոր դերակատարմամբ՝ «Մորիբուս» ֆիլմի ցուցադրությունը, որը պետք է կայանար մարտի 24-ին:
Քանի որ նշված ֆիլմերը Հայաստանի կինոթատրոնները ձեռք են բերում Ռուսաստանից, NEWS.am STYLE-ը երեւանյան կինոթատրոններից պարզել է՝ արդյոք ՌԴ-ում տեղի ունեցող չեղարկումներն անդրադարձե՞լ են նաեւ տվյալ ֆիլմերի հայաստանյան ցուցադրությունների վրա:
«ԿինոՊարկ»-ից մեր հարցադրմանն ի պատասխան՝ տեղեկացրին, որ «Բեթմեն» ֆիլմը, ինչպես նախատեսված էր, էկրաններ կբարձրանա այսօր՝ մարտի 2-ին, ինչ վերաբերում է մյուս ֆիլմերի ցուցադրություններին՝ դեռեւս հստակ տեղեկություն չունեն.
«Խնդրում ենք ժամանակից շուտ խուճապի չմատնվել։ Ներկա պահին մենք եւս սպասում ենք հետագա ֆիլմերի պրեմիերաների վերաբերյալ տեղեկության։ Եթե լինեն որեւէ հայտարարություններ, անպայման կկիսվենք էջում»:
«Սինեմա Սթար»-ում եւս առայժմ հստակեցված է միայն «Բեթմենի» ցուցադրությունը. «Այս պահի դրությամբ միայն հստակ է, որ «Բեթմեն» ֆիլմը վաղվանից սովորականի նման կցուցադրվի «Սինեմա Սթարում», իսկ հետագա ֆիլմերի մասին դեռ հստակ ինֆորմացիա չկա»:
«Մոսկվա» կինոթատրոնից էլ NEWS.am STYLE-ին տեղեկացրին, որ «Բեթմեն» ֆիլմն այսօր կբարձրանա մեծ էկրաններ, իսկ մյուս ֆիլմերի թողարկումների մասին կտեղեկացնեն ավելի ուշ. ««Բեթմենը» մեզ մոտ կցուցադրվի այսօրվանից, եւ կինոմաններն առանց որեւէ խոչընդոտի կարող են այն դիտել. մյուս ֆիլմերի ճակատագրերի մասին ավելի պարզ կլինի հաջորդ շաբաթ»:
Ռուսաստանյան պրեմիերաների չեղարկման վերաբերյալ Disney-ը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, որ որոշումը կայացվել է՝ «հաշվի առնելով չհրահրված հարձակումն Ուկրաինայի վրա եւ ողբերգական հումանիտար ճգնաժամը»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են