Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

Երեք որոշում, որոնք կփոխեն ձեր կյանքը

21:12, 8 մարտի

Մարդն իր կյանքի գրեթե բոլոր փուլերում ընդունում է հետեւյալ երեք կարեւոր որոշումները, եւ արդյունքում փոխում իր կյանքի ընթացքը:

Եթե այդ որոշումները ընդունում եք անգիտակցաբար, ապա ձեզ սպասվում է նույն ճակատագիրը, ինչը մյուս բոլորին է բաժին հասնում, իսկ եթե գիտակցաբար, ուրեմն կարող եք հենց այսօրվանից փոխել ձեր կյանքը:

Առաջին որոշում. Ընտրեք, թե ինչի վրա պետք է կենտրոնանալ

Ձեր կյանքի յուրաքանչյուր վայրկյան դուք միլիոնավոր երեւույթների մասին եք մտածում եւ ունեք ընտրության հնարավորություն, թե դրանցից որ մտքի վրա կարելի է կենտրոնանալ: Հիշեք, առավել կարեւոր են այն մտքերը, որոնք իրագործելի են այժմ եւ այստեղ, իսկ ապագայի եւ անցյալի վրա կենտրոնանալը զուր ժամանակի կորուստ է:

Պետք չէ կենտրոնանալ այն հանգամանքների վրա, ինչը դուք չունեք, կամ ինչ-որ մեկը ֆինանսական հարցերում ավելի հաջողակ է, քան դուք: Գնահատեք այն, ինչ ունեք՝ ձեր առողջությունը, ընտանիքը, ընկերներին, հնարավորություններն ու խելամիտ տրամաբանությունը:

Իսկ այժմ սկսեք հասկանալ, թե ինչն է ամենից շատ գրավում ձեր ուշադրությունը: Եթե դուք կենտրոնանում եք մի բանի վրա, որն անվերահսկելի է եւ ձեզանից կախված չէ, ուրեմն դուք ավելորդ սթրեսի եք ենթարկում ինքներդ ձեզ: Այո, ձեր կյանքի տերը դուք եք, սակայն կան հարցեր, որոնք չեք կարող կառավարել:

Երբ դուք կարողանաք կենդանանալ ճիշտ երեւույթների վրա, ապա ձեր կյանքը այլ ընթացք կստանա:

Երկրորդ որոշում. Փորձեք հասկանալ, թե ինչ է նշանակում այս ամենը 

Ձեր կյանքի որակը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչպես եք ընկալում այս կամ այն երեւույթը:

Եթե ձեզ հետ դժբախտ դեպք է պատահել (ավտովթար, առողջական խնդիրներ, աշխատանքից ազատում եւ այլն), ապա կարեւոր է, թե ինչպես եք դուք դրան վերաբերում՝ կյանքի վե՞րջ, թե՞ նոր կյանքի սկիզբ:

Եթե վիճակում եք ինչ-որ մեկի հետ, դա ձեզ համար անտեղի վիրավորա՞նք է, թե կարեւոր դաս:

Եթե ձեզ ճակատագիրը մեծ հարված է հասցնում. ի՞նչ է սա՝ պատի՞ժ, թե՞ ավելի ուժեղ դառնալու հնարավորություն:

Ձեր կյանքն այնպիսին է, ինչպիսին դուք եք այն տեսնում: Ցանկացած դժվարության կամ խնդրի արդյունքում մարդը նոր նպատակ եւ ցանկություն է ունենում, ինչին էլ պատճառ է դառնում կյանքը շարունակելու համար, նա հավատում է իր հաջողություններին: Եվ այս ամենը նրան ավելի ուժեղ ու կամային է դարձնում:

Երբ մարդը մեկ անգամ կարողանում է հաղթահարել ինչ-որ մի խնդիր, նա հասկանում է, որ իր առաջ արգելքներ ու սահմաններ չկան, եւ նա կարող է իր կյանքը դարձնել այնպիսին, ինչպիսին նա է տեսնում ու պատկերացնում:

Ուստի, վերահսկեք ձեր կյանքը եւ միշտ հիշեք՝ որոշումներ ընդունելիս մի տրվեք զգացմունքներին, այլ ամեն ինչ կշռադատված եւ խելացի արեք: Ցանկացած իրավիճակում դրականը փնտրեք։ Սա հնավորություն կտա նոր եւ ավելի ճիշտ զգացմունքներ արթնացնել ձեր կյանքում եւ ընդունել երրորդ որոշումը:

Երրորդ որոշում. Ի՞նչ անել 

Զգացմունքները շատ մեծ ազդեցություն կարող են ունենալ մեր վարքագծի եւ կայացրած որոշումների վրա: Եթե դուք բարկացած ու չարացած եք, ձեր ընդունած որոշումները մեծապես կտարբերվեն ուրախ եւ դրական տրամադրվածության ժամանակ կատարած քայլերից: Ուստի, ինչ-որ քայլեր ձեռնարկելուց առաջ մտածեք, թե ինչպես կարելի է փոխել զգացողությունները, որպեսզի դրանք ձեզ ոչ թե ընկճեն, այլ ուժ հաղորդեն:

Ի դեպ, այս զգացմունքները շատ անհատական են: Օրինակ, մեկի մոտ չարությունը կարող է արտահայտվել շատ հանգիստ, իսկ մյուսի մոտ՝ բուռն: Ոմանք կարողանում են ճնշել այն, որպեսզի կարողանան սթափ գլխով առաջ շարժվել, իսկ մյուսները մտածում են վրեժ լուծելու մասին:

Ցանկացած մարդ պետք է վերահսկի իր պահվածքը, երբ նկատում է, որ բարկացած ու չարացած է կամ միայնակ է զգում իրեն: Չէ՞ որ առանց դրանց նա երբեք չի կարող փոխել իր վարքագիծն ու վերահսկել քայլերը:

Այժմ, երբ դուք արդեն գիտեք այս երեք կարեւոր որոշումների մասին, կարող եք փնտրել այնպիսի մարդկանց օրինակներ, ովքեր հաշվի են առել դրանք, վերահսկել են իրենց կյանքը եւ հաջողությունների հասել:

 

Աղբյուրը՝  Клубер


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել