NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հանրահայտ տարբեր ֆիլմերի մասին։ Այսօր խոսքը Ռիդլի Սքոթի «Գլադիատոր» ֆիլմի մասին է (2000թ.)։
Եվ այսպես…
1. Մաքսիմուսի դերը գրվել է հատուկ Մել Գիբսոնի համար, սակայն դերասանը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է այդ առաջարկից։
2. Առաջին մարտական տեսարանի նկարահանումները տևել են 20 օր։ Բարբարոսների դերերը հիմնականում խաղում էին շոտլանդացի ստատիստները, որոնցից շատերը ժամանակին մասնակցել են «Քաջ սիրտը» ֆիլմի նկարահանումներին։
3. Ռասել Քրոուի աջ այտի վերքը, որը ստացվել է առաջին մարտական տեսարանի ժամանակ, լիովին իրական է։ Դերասանի ձին ինչ-որ բանից վախեցավ ու շտապեց դեպի ծառերը, և ճյուղը վնասեց գլխավոր հերոսի այտը։
4. Սցենարիստ Դեյվիդ Ֆրանցոնին սյուժեի շուրջ սկսել է աշխատել դեռ 70-ականներին:
5. Առաջինը նկարահանված տեսարանը հետևյալն է՝ բարբարոսների հետ ճակատամարտից առաջ Մաքսիմուսը ելույթ է ունենում, որպեսզի բարձրացնի հռոմեացի զինվորների մարտական ոգին:
6. Մաքսիմուսը ֆիլմում կրում է գեներալի կոչում։ Մինչդեռ այս տիտղոսը հայտնվել է միայն 16-րդ դարում Ֆրանսիայում:
7. Գերմանացիների դեմ ճակատամարտի տեսարանում Մաքսիմուսին ուղեկցող գայլի դերում օգտագործվել է գերմանական ավչառկա։
8. Այցելելով իսկական Կոլիզեյ՝ Ռիդլի Սքոթն իր համար նշել է դրա «բավականին փոքր չափերը»: Հետևաբար, դեկորացիայի դասավորությունը մշակելիս Սքոթը գրեթե կրկնապատկեց կառույցի իրական չափը:
9. Ֆիլմի ամբողջական տարբերակի տեւողությունը 171 րոպե է։
10. Ֆիլմը հաղթել է «Օսկարի» 5 անվանակարգերում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։
11. Դերասան Օլիվեր Ռիդը (Պրոքսիմո) մահացել է նկարահանումների ժամանակ սրտի կաթվածից։ Հետեւաբար, որոշ տեսարաններում ստիպված են եղել օգտագործել համակարգչային գրաֆիկա: Ֆիլմը նվիրված է այս դերասանի հիշատակին։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով