1. Մտերմությունից վախ: Հաճախ նման կանայք կյանքում երբեք իսկապես մտերիմ հարաբերությունների փորձ չեն ունեցել: Նրանց դա ծանոթ չէ: Քանի որ մտերմությունը նշանակում է ցույց տալ արցունքներն ու ցավը, իրական, ոչ թե հանուն քմահաճույքի: Բայց ինչպես, չէ՞ որ ես ուժեղ եմ: Եվ դա իսկապես սարսափելի է, քանի որ չես կարող կանխատեսել, թե ինչպես կընկալեն քեզ:
2. Ազատությունը կորցնելու վախ: Կանայք ժամանակի ընթացքում վարժվում են միայն վստահել միայն իրենց ուժերին: Իսկ հետագայում վախենում են կորցնել այն կայունությունը, որն ունեն: Նրանք վախենում են, որ իրենց կյանքում հայտնված տղամարդը կստրկացնի իրենց, եւ չեն կարողանա դիմադրել: Բայց ես հստակ գիտեմ, որ իսկական մտերիմ հարաբերությունները ներծծված են ազատության զգացողությամբ եւ նպաստում են դրանց զարգացմանը:
3. Սեփական արժեքի ժխտում: Ցածր ինքնագնահատականը հաճախ հիմնված է սեփական մարմնի, արտաքինի, ունակությունների հանդեպ բացասական վերաբերմունքի վրա: Կինը կարող է մտածել, որ իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում, որ սեքսից բացի՝ ուրիշ ոչինչ չի կարող տալ տղամարդուն: Թանկագին կանայք, սկսեք գնահատել ձեզ: Հիշեք, որ դուք եզակի եք: Դուք իսկապես շատ բան կարող եք տալ:
4. Ամուսնության հանդեպ զզվանք: Ձեւավորվում է ընտանեկան կյանքի բացասական օրինակի հիման վրա: Մշտական սկանդալներ, ուրախության, սիրո, քնքշության բացակայություն, արցունքներ եւ տառապանք: Վարժվելով ամուսնության զզվելի պատկերացմանը՝ կանայք ապագայում միայն դրա կրկնությունն են պատկերացնում:
5. Չկողմնորոշվածություն: Հաճախ, երբ կնոջը հարցնում ես, թե ինչպիսի հարաբերություններ է ուզում, կարող ես այսպիսի պատասխան լսել. «Չգիտեմ...», «Պարզապես չեմ ուզում մենակ լինել...», «Ուզում եմ ինչ-որ մեկի հետ լինել» (երբեմն էլ հենց ստանում են «ինչ-որ մեկին»): Եվ հասկանում ես, որ նրանք այդպես էլ չեն կողմնորոշվել: Որպեսզի հարաբերություններն իրականություն դառնան, հարկավոր է հասկանալ, թե ինչպիսի տղամարդու եք ուզում տեսնել ձեր կողքին:
Աղբյուրը՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում11:20, 14 մայիսի
Մայրանալ պատրաստվող Ջուլիա Եղշատյանի նոր ֆոտոշարքը՝ ամուսնու հետ