«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Սալմա Հայեքից մինչեւ Ադամ Սենդլեր եւ այլ համագործակցություններ. Լուսինե Փիրոյանը՝ Վեգասի աստղերի ծառուղում իր աշխատանքի եւ ԱՄՆ տեղափոխվելու պատճառի մասին

15:31, 22 մարտի

Հաղորդավարուհի Լուսինե Փիրոյանը, որը, որպես հանդիսավար աշխատել է  մայրաքաղաքի տարբեր տոնական միջոցառումների շրջանակում, այժմ բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ բացի իր մասնագիտությունից՝ զբաղվում է բավական հետաքրքիր գործունեությամբ: Լուսինեն հանդիսանում է Լաս Վեգասի աստղերի ծառուղում՝ Միջին արեւելյան երկրների եւ կովկասյան տարածաշրջանի, ինչպես նաեւ՝ եվրոպական 4 երկրների ղեկավարը:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում հաղորդավարուհին պատմել է ԱՄՆ մշտական բնակության մեկնելու որոշման եւ անսպասելիորեն իր երազանքի աշխատանքը ստանձնելու մասին:

275974681_1119009812195605_7570258995871244128_n.jpg (88 KB)

Լուսինեն ԱՄՆ-ում բնակվում է 2018 թ-ից. ինչպես ինքն է պատմում՝ պարզապես, գործունեությունն այնպես դասավորվեց, որ իր հերթական ուղեւորությունը Միացյալ Նահանգներ դարձավ ճակատագրական, իսկ Լաս Վեգասի Աստղերի ծառուղում աշխատանքի անցնելը համարում է իր հետաքրքրասիրության ու աշխատասիրության արդյունքը.

276086460_501449724983705_2447812126186916527_n.jpg (310 KB)

«Նույնիսկ, ամենալավ երազում չէի կարող պատկերացնել, որ օրերից մի օր աշխատանքի կանցնեմ այսպիսի հեղինակավոր եւ կարեւորագույն ընկերությունում: Այնպես ստացվեց, որ համեմատական վերլուծություն էի պատրաստում Հոլիվուդի փառքի ծառուղու եւ Լաս Վեգասի աստղերի ծառուղու մասին, սակայն կայքում նորությունները թարմացված չէին, այդպիսով սկսեցի հետաքրքրվել բոլոր հնարավոր եւ անհնար ձեւերով. զանգահարում էի, թողնում հաղորդագրություններ, էլեկտրոնային փոստի միջոցով նամակներ էի գրում, սակայն ապարդյուն...»,-պատմում է նա,- «Մի օր էլ վարսավիրանոցում նստած էի, եւ հանկած զանգահարեց ընկերության հանրային կապերի ղեկավարը, չեմ կարող նկարագրել ուրախությանս աստիճանը, այնուհետեւ պայմանավորվածություն ձեռք բերեցի նաեւ նկարահանման համար, քանի որ պատրաստում էի հաղորդաշարս, եւ այդպես սկսվեց մտերմությունս ընկերության հետ»:

276944123_1150167262435558_2630753048867890471_n.jpg (733 KB)

Նկարահանումներին հաջորդել են այլ համագործակցությունները, իսկ ավելի ուշ հայուհուն հրավիրել են ընկերության աշխատասենյակ, որտեղ էլ Լուսինեն ստացել է աշխատանքային անհավանական առաջարկը.

«Ղեկավարների խորհուրդը ինձ հրավիրեց իրենց մոտ, 3-4 ժամ ճանապարհի ընթացքում միայն մի գաղափար էր պտտվում ուղեղումս՝ ինչ-որ մի բան սխալ եմ արել հաստատ... Երբ, վերջապես, տեղ հասա, հրավիրեցին ներս, զրույցից հետո առաջարկեցին դառնալ այդ ընկերության՝ Միջին արեւելյան երկրների ղեկավարը: Ես այդ պահին հազիվ էի զսպում արցունքներս. ուրախությունից ուզում էի գոռալ, սակայն շատ հանգիստ կերպով՝ առանց ավելորդ ոգեւորության, ասացի՝ կարո՞ղ եմ մտածել:

275998752_344023431005494_1663971920146349166_n.jpg (249 KB)

Նրանք զարմացան եւ ինձ մինչ երկուշաբթի ժամանակ տվեցին: Դուրս եկա սենյակից, հազիվ 2 քայլ գցեցի եւ արցունքներս հոսեցին»,-հիշում է Լուսինեն, որին հետագայում վստահվեց ոչ միայն Միջին արեւելյան երկրների, այլեւ կվկասյան տարածաշրջանի ու եվրոպական 4 երկրների՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Հունաստանի  ղեկավարումը: Անդրադառնալով իր գործունեությանը՝ հաղորդավարուհին հավելեց, որ աշխատանքն ունի ինչպես հտաքրքիր, այնպես էլ՝ դժվար ու պատասխանատու կողմեր. Լուսինեն աշխատում է նշված  երկրների՝ աստղի նոմինանտ հանդիսացող հայտնի պրոդյուսերների, դերասանների, երգիչների, հաղորդավարների եւ խոշոր ընկերությունների հետ: Ներկայացված թեկնածուներն աստղը ստանում են մի շարք քննարկումների ու համաձայնեցումների արդյունքում, քանի որ աստղ ունենալու համար տվյալ անձը պետք է համապատասխանի ճեմուղու բոլոր նորմերին:

276144402_1339801226483245_633403811219901592_n.jpg (297 KB)

Գործունեության հետաքրքիր կողմերից մեկն էլ համաշխարհային հայտնիների հետ աշխատելու հնարավորությունն է. Լուսինեն արդեն հասցրել է գրանցել մի շարք աստղային համագործակցություններ.

«Սալմա Հայեքի աստղի բացման արարողությունը եղավ իմ մուտքը դեպի Հոլիվուդի Փառքի ծառուղի, որտեղ հանդիսանում եմ վեգասյան մասնաճյուղի ներկայացուցիչը. Լաս Վեգասի աստղերի ծառուղին պատկանում է Նեւադա նահանգին, իսկ Հոլիվուդինը՝ Կալիֆորնիային: Բախտս այնքան է բերել, որ անմիջական աշխատանքս կապված է հենց համաշխարհային դեմքերի հետ, որոնց հետ ամեն անգամ շփվելիս, նրանց հետ աշխատելիս մի պահ կանգ եմ առնում հասկանալու համար՝ սա երա՞զ է, թե՞ իրականություն»:

276031678_560171558433801_6959487839596852805_n.jpg (210 KB)

Լուսինեն աշխատել է նաեւ էնդի Քոյենի, Ադամ Սենդլերի, Էրիկ Փավերի, Laberinto խմբի, Ադամ ՄքՔեյի եւ այլ ճանաչված դեմքերի հետ: Այժմ համագործակցում է «Գրեմմիի» 8-ակի մրցանակիր Սքոթ Սթորչի հետ:

«Առաջիկայում սպասվում է նաեւ հոլիվուդյան կինոարտադրության հիմք հանդիսացող Ֆրենցիս Ֆորդ Կոպպոլլոյի եւ իմ ամենասիրելի դերասաններից Մորիս Չեսթնաթի անվանական աստղերի բացումը՝ Հոլիվուդում, իսկ Լաս Վեգասում՝ աշխարահռչակ կինոարտադրող-դերասան Սալվադորի, լեգենդար երգիչ Ուեյն Նյուտոնի, որին անվանում են նաեւ «պարոն Լաս Վեգաս»: Մինչ տարվա վերջ սպասվում են շատ ու շատ անվանի մարդկանց աստղերի բացումներ»:

277012100_959365038283808_7230125233078541109_n.jpg (222 KB)

Իր գործունեության համար Լուսինեն հասցրել է ճանաչվել լավագույն աշխատակից եւ պարգեւատրվել ոսկե աստղով:

Ինչ վերաբերում է իր հաղորդավարական աշխատանքին՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո Լուսինեն սկսել է նկարահանել իր հեղինակային՝ «Մշակութային խաչմերուկ» հաղորդաշարը.

«Հիմա պատրաստում եմ նաեւ մեկ այլ հաղորդաշար՝ «Աստղ Աստղերի համար», որը եւս կցուցադրվի «Պանարմենիան» հեռուստաալիքով, այժմ ընթանում են նկարահանման աշխատանքները: Եկածս օրվանից նաեւ վարել եմ ամենատարբեր միջոցառումներ՝ պետական, ժամանցային, մշակութային եւ այլն»:

276324967_658344325226702_6984709325012563319_n.jpg (428 KB)

Ժամանակին տված իր հարցազրույցներից մեկում հաղորդավարուհին խոսել էր Երեւանի հետ իր ամուր կապի մասին՝ նշելով, որ առանց իր սիրելի քաղաքի չի կարող երկար դիմանալ: Հարցին՝ ինչպե՞ս է այսօր դիմադրում կարոտին, Լուսինեն պատասխանեց.

276193472_645311663244458_6594075585601273651_n.jpg (171 KB)

«Եթե ինձ հարցնեիք 5 տարի առաջ, կասեի, որ առանց Երեւանի արթնանալն անհնար է, բացառված է, որ ես օրերից մի օր ապրեմ դրսում: Սակայն ամեն բան փոխվեց, երբ հասկացա, որ Հայաստանում ինձ համար առաջընթացի տրամպլինը սահմանափակ է: Միայն այդ գաղափարն ինձ ստիպեց, որ քայլեր ձեռնարկեմ տեղափոխվելու: Առաջին մի քանի ամիսն ինձ համար դժոխային էին, հատկապես, երբ ես պետք է մի քանի ամիս անց այստեղից դիմում գրեի աշխատանքից ազատման համար, քանի որ դրանով հասկանում էի, որ վերջ է դրվելու իմ վերադարձին: Սակայն ես այն մարդկանցից չեմ, որ դժվարությունից կամ խոսքից փախուստի կդիմեր: Ինքս ինձ սկսեցի հարցեր տալ, համոզել, որ ամեն բան լավ է լինելու, եւ երբեք չեմ զղջալու կատարածս քայլի համար… Այդպես էլ եղավ. ես ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն՝ իմ ամեն չնչին ձեռքբերման համար: Իսկ կարոտ, նույնիսկ, չեմ էլ հասցնում զգալ, քանի որ հաճախակի եմ գալիս Հայաստան»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լուսինե Փիրոյանի արխիվից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել