Բլեք Չայնան դատի է տվել Քարդաշյանների ընտանիքին դեռ 2017թ.-ին։ Այնուհետեւ հայցում ասվում էր, որ Քրիս Ջեններն ու նրա դուստրերը զրպարտել են մոդելին ու «սպանել» նրա «Ռոբ եւ Չայնա» ռեալիթի շոուն, որի վրա նա աշխատել է իր նախկին սիրեցյալ Ռոբ Քարդաշյանի հետ։ Անջելա Ռենե Ուայթը (Չայնայի իսկական անունը) հայտարարել է, որ ընտանիքը մշտապես միջամտել է իր շոուի նկարահանումներին։
Գրեթե հինգ տարի անց Բլեք Չայնան մտադիր է շարունակել դատական գործընթացը։ Այս մասին մոդելը հայտնել է իր սոցիալական ցանցերում։
«Ես նախատեսում եմ կրկին կենտրոնացնել իմ ուշադրությունը Քրիս Ջենների եւ նրա դուստրերի՝ Քիմի, Քլոեի, Քայլիի դեմ դատական հայցի վրա։ Դատավարությունը կսկսվի 13 օրից։ 2017 թվականի հունվարին նրանք սպանեցին իմ հայտնի շոուն։ Դա ինձ վնասեց ոչ միայն ֆինանսական ու էմոցիոնալ առումով, այլեւ իմ գեղեցիկ երեխաներին»,- ասել է Բլեքը:
«Ես իրենց դատի եմ տալիս, որ պաշտպանեն իմ օրինական իրավունքները եւ իմ երեխաներին ճիշտ օրինակ ցույց տամ։ Ես այնքան ուրախ եմ, որ երդվյալ ատենակալները վերջապես կլսեն այն, թե իրականում ինչ է տեղի ունեցել փակ դռների հետեւում` ասված սուտը եւ հասցված վնասը»,- շարունակել է Չայնան:
«Դատավարության ավարտին ես կկարողանամ հպարտությամբ ասել Քինգին եւ Դրիմին, որ ես արել եմ ամեն ինչ, որպեսզի շտկեմ իմ հանդեպ կատարված սխալը»,- գրել է մոդելը սոցցանցերում։
Աղբյուրը՝ PeopleTalk
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը